Մեկնարկել է Համահայկական կրթական առցանց խորհրդաժողովը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+17.09 oC

Մեկնարկել է Համահայկական կրթական առցանց խորհրդաժողովը

20:16 23.08.2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, մեկնարկել է Համահայկական կրթական առցանց խորհրդաժողովը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, աշխարհում COVID-19 համավարակով պայմանավորված, այս տարի Համահայկական կրթական երկամյա խորհրդաժողովը կազմակերպել է առցանց՝ ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի հետ համատեղ։

«Հայաստան–սփյուռք համագործակցությունը COVID-19-ի պայմաններում. մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով Համահայկական կրթական առցանց խորհրդաժողովը եռօրյա է:Խորհրդաժողովի մասնակիցներին ողջունել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, ՀԲԸՄ Հայկական համացանցային համալսարանի հիմնադիր նախագահ Երուանդ Զօրեանը, Արցախի Հանրապետության նախագահի սփյուռքի հարցերով խորհրդական Ազատուհի Սիմոնյանը և «Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութիւն» հայկական համայնքների բաժանմունքի տնօրեն Ռազմիկ Փանոսեանը: Խորհրդաժողովի բացման նիստը վարել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Իր ելույթում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, մասնավորապես, նշել է. «Համահայկական կրթական աշխատաժողովն այս տարի անցկացվում է առցանց ձևաչափով, և անգամ այս պայմաններում այն համախմբեց բոլորիս՝ քննարկելու համընդհանուր խնդիրները և ներկայացնելու նոր գաղափարներ: Ներկայում մշակվում է ՀՀ կրթության առաջիկա տարիների զարգացման ռազմավարությունը և գործողությունների քարտեզը մինչև 2025 թվականը: Առաջին անգամ Հայաստանի կրթության ոլորտում իրականացվող քաղաքականությունը և սփյուռքի նկատմամբ մեր երկրի պարտավորություններից բխող գործողությունները ներկայացվում են այս ռազմավարական փաստաթղթում: Նախագծում, մասնավորապես, տեղ են գտել համահայկական վիրտուալ ցանցային կենտրոնի ստեղծման, սփյուռքահայ ուսուցիչների առկա և հեռավար վերապատրաստումների կազմակերպման, նրանց դերի բարձրացմանն ուղղված խրախուսման մեխանիզմների ստեղծման, հայերենի իմացության մակարդակների բնութագրիչների հաստատման հանձնառությունները: Առաձնահատուկ ուշադրություն է դարձվում հայկական կրթական ծառայությունների միջազգայնացմանը և վարկանիշի բարձրացմանը»:

Նախարարի խոսքով՝ ԿԳՄՍ նախարարության հետևողական աշխատանքի արդյունքում օտարերկրյա պետությունների համալսարաններում, թանգարան-ինստիտուտներում և կենտրոններում կազմակերպվում է հայերենի ու հայագիտական առարկաների դասավանդում, ինչպես նաև հայագիտական հետազոտությունների իրականացում: Ներկայումս ծրագիրն իրականացվում է 8 պետության 10 կենտրոնում: «Հետամուտ ենք լինելու նաև օտարերկրյա պետություններում հայկական բաղադրիչով միջազգային հանրակրթական դպրոցների ցանցի ձևավորմանը, մուլտիմեդիա ձևաչափով հայրենագիտական ճանաչողական և տեղեկատվական նյութերի արտադրությանը և տարածմանը: Վերջին տարիներին նկատվում է ՀՀ ուսումնական հաստատություններում սովորող սփյուռքահայ ուսանողների թվաքանակի աճ: Սյս տարի նախատեսվում է ստեղծել էլեկտրոնային հարթակ, որը կդյուրացնի սփյուռքահայ դիմորդների ընդունելության գործընթացը ՀՀ ուսումնական հաստատություններ»,-նշել է նախարարը:

Արայիկ Հարությունյանը նաև տեղեկացրել է, որ 2020 թվականին նախատեսվում է ստեղծել սփյուռքի կրթօջախների տվյալների բազայի կառավարման էլեկտրոնային հարթակ, որի միջոցով հնարավոր կլինի ստանալ սփյուռքի կրթօջախների կարիքների և հնարավորությունների մասին բովանդակային տեղեկություն, որի գնահատման և վերլուծության արդյունքում կմշակվեն միջնաժամկետ և երկարաժամկետ հատվածում դրանց լուծմանն ուղված հստակ գործողություններ: Նման համակարգի ստեղծմամբ կքարտեզագրվեն նաև սփյուռքի հնարավորությունները:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի խոսքով՝ կրթությունը հայապահպանման առաջին գիծն է, և այդ առումով անգնահատելի է այն աշխատանքը, որ իրականացնում են սփյուռքի կրթօջախները: Այդ համատեքստում նա կարևորել է ԿԳՄՍ նախարարության և սփյուռքի կրթօջախների միջև սերտ ու շարունակական համագործակցությունը:Աշխատաժողովների հիմնական նպատակն է՝ քննարկել հեռավար ուսուցման կազմակերպման խնդիրներն ու հնարավորությունները, կիսվել Հայաստանում և սփյուռքում հաջողված հեռավար ուսուցման ծրագրերի իրականացման փորձով, մատնանշել սփյուռքի կրթօջախների կարողությունների զարգացման հեռանկարները:

Աշխատաժողովին գրանցվել են 1000-ից ավելի մասնակիցներ՝ կրթագիտական կազմակերպությունների ներկայացուցիչներ, դասագրքերի հեղինակներ, հայագետներ, սփյուռքի կրթօջախների տնօրեններ, ուսուցիչներ, Հայաստանի և Արցախի ուսուցիչներ, հեռավար ուսուցման կազմակերպման մասնագետներ:

Եռօրյա աշխատաժողովներն ընթանալու են հետևյալ թեմատիկ ուղղություններով՝
1. Հեռավար ուսուցման դերն ու նշանակությունը սփյուռքում ազգային կրթության և դաստիարակության գործում.
2. Սփյուռքի հետ համագործակցության հնարավորությունները և զարգացման հեռանկարները.
3. Սփյուռքի կրթօջախների կարողությունների հզորացմանն ուղղված փոխհամագործակցության ծրագրեր՝ կառուցակարգեր և բովանդակություն:

Աշխատաժողովներն անցկացվում են առցանց՝ «Zoom» հարթակում և հեռարձակվում ուղիղ եթերում ՀՎՀ-ի «Facebook»-ի սոցիալական էջի միջոցով՝ https://www.facebook.com/OnlineArmenianEducation
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

23:00 07.07.2025

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ուկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

22:40 07.07.2025

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

22:11 07.07.2025

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան  կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...

SHANTNEWS

22:00 07.07.2025

SHANTNEWS

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

21:57 07.07.2025

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...

BACK_TO_TOP