21:27 24.08.2020
Ինչպես SHANTNEWS-ը տեղեկացրել էր, երեկ հրդեհ է բռնկվել Գյումրիի Արցախ թաղամասի բնակելի տներից մեկում: Դեպքի վայր էին մեկնել Գյումրի հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրշեջներին 2 ժամից ավելի է պահանջվել կրակը մեկուսացնելու, ապա հանգցնելու համար: Բնակելի տնակն ամբողջությամբ գույքի հետ մոխրի է վերածվել: Այրվել է նաև հարակից գտնվող խորդանոցի մի հատվածը: Ժամանակավոր կացարանը պատկանում է Գրիգորյանների ընտանիքին, այստեղ ապրում է մայրը երկու երեխաների հետ: Անցած գիշերն ընտանիքը անցկացրել է խորդանոցի անվնաս մնացած հատվածում:
Կրակը շատ արագ էր տարածվել ժամանակավոր կացարանում : Հրշեջ-փրկարարական ջոկատները նախ շտապել են մեկուսացնել կրակը՝ հարակից տնակներն ապահովագրելու համար: Այս հատվածում մի քանի ժամանակավոր կացարաններ են, որոնք իրար մոտ են: Տանտերերն այդ պահին տնակում չեն եղել: Նրանց աշխատավայրը հարակից կրպակն է, որտեղից էլ նախ ծխի հոտ են զգացել, ապա՝ նկատել կրակը:
Տնակը գազաֆիկացված չէ, կենցաղում գազաբալոն են օգտագործել։ Այն, ըստ տանտիրոջ, չէր կարող հրդեհի պատճառ դառնալ, քանի որ գրեթե դատարկ է եղել: Սոսե Գրիգորյանը կարծում է, որ ամենայն հավանականությամբ, հոսանքալարերի կարճ միացում է եղել:
«Գյումրիում հուլիսի 13-ին տեղի ունեցած հեղեղի ժամանակ մեր տնակում ուժեղ կաթոցներ էին: Երևի հոսանքալարերը թրջվեցին, չորացան, մաշվեցին: Միացված որևէ բան տնակում չկար: Պարզապես ենթադրում եմ, որ պատճառը կարող էր համակարգիչը լինել, որը միշտ հոսանքին միացված էր: Որպեսզի հաշվարկների հետևից չընկնենք, պարզապես ասեմ, որ այրվել է ամբողջ տնակը՝ գույքի հետ: 20 տարվա մեր աշխատանքի արդյունքն է: Կատարվել է այն, որ ոչ մեկից ոչինչ չես կարող պահանջել: Եթե բարեգութ մարդիկ գտնվեն, սիրով կընդունենք նրանց առաջարկը, բայց որևէ մեկից ոչինչ չեն պահանջում»,- SHANTNEWS-ի հետ զրույցում ասել է այրված տնակի բնակիչ Սոսե Գրիգորյանը:
Հրդեհի առաջացման պատճառները պարզելու համար տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի աշխատակիցները հետաքննություն են կատարում: Մասնագետին արձանագրություն կազմելու համար տանտերերը փոքրիկ կրպակի տարածք էին հատկացրել: Այլ տեղ գնալու, մնալու ընտանիքը չունի: Հրդեհը սկսվել է բնակելի հատվածից ու հասել մինչև խորդանոց: Դրա մի հատվածն էլ է տուժել հրդեհից: Խորդանոցի անվնաս մնացած հատվածում են գիշերել Գրիգորյանները:
Այրված տնակից ոչինչ դուրս բերել չեն կարողացել: Հագուստը, կահույքը, սպասքն, ամեն ինչ մոխրի է վերածվել: Վնասի չափը գնահատել անգամ տանտերը դժվարանում է:
Հիմա սպասում են տեխնիկական անվտանգության կենտրոնի մասնագետների եզրակացությանը: Այն հիմք է հանդիսանալու քաղաքապետարան դիմելու և աջակցություն ակնկալելու համար: Իսկ մինչ այդ, Գրիգորյանները շարունակելու են խորդանոցում ապրել: Անօթևանի կարգավիճակ չունեն: Կիսված ընտանիքների ցանկում են: Մի քանի տարի առաջ բնակարան ստացել են, բայց միայն մի մասն է տեղափոխվել:
15:36 03.05.2025
Քարկոփում տեղադրվել է ժամանակավոր ավտոմոբիլային նշանակության մետաղական կամուրջՔարկոփ բնակավայրում ևս տեղադրվել է ժամանակավոր ավտոմոբիլային նշանակության մետաղական կամուրջ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել: ...
15:24 03.05.2025
Հրդեհ Սևան քաղաքումՄայիսի 3-ին` ժամը 11:38-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի Ցամաքաբերդ թաղամասի Ազատության փողոցում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել Է ժամը 11։57-ին, մարվել` 12։27-ին։ Ցամաքաբերդ թաղամասի Ազատության փողոցի տներից մեկի բակում այրվել է հացատուն […] ...
15:12 03.05.2025
Մաքուր բնությունը սկսվում է յուրաքանչյուրիս փոքր քայլից. Շրջակա միջավայրի նախարարությունՇրջակա միջավայրի նախարարության աշխատակազմը, ինչպես նաև նախարարության ենթակա պետական ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչները նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ միացել են համապետական շաբաթօրյակին` նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի` անտառածածկ տարածքների մաքրապատման նախաձեռնությամբ: Նախարարության թիմը մաքրման աշխատանքներ է իրականացրել Երևան-Սևան մայրուղու հարակից անտառածածկ հատվածներում, որտեղ մաքրվել են ծառուղիները, մուտքուղիները և հավաքվել են բնության գիրկը նետված կենցաղային թափոնները։ Շաբաթօրյակի ընթացքում հավաքվել […] ...
14:51 03.05.2025
Համապետական շաբաթօրյակին մասնակցել է ՀՀ ԱԺ աշխատակազմըՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանի գլխավորությամբ աշխատակազմի տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ մասնակցել են մայիսի 3-ին կազմակերպված համապետական շաբաթօրյակին: Մայրաքաղաքի Կոմիտասի անվան զբոսայգում իրականացվել են մաքրման, հողի փխրեցման, խոտածածկ տարածքների բարեկարգման աշխատանքներ: ...
14:37 03.05.2025
Կառուցվել է Մ-6-ն Ախթալայի հետ կապող պողպատե կառուցվածքով ժամանակավոր 2-րդ կամուրջը. վարչապետԿառուցվել է Մ-6-ն Ախթալայի հետ կապող պողպատե կառուցվածքով ժամանակավոր 2-րդ կամուրջը: Դրանով լուծվել է նաև բեռնատար տրանսպորտային միջոցներով երթևեկության հարցը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել: ...