Քաղավիացիայի կոմիտեն ներկայացրել է՝ ինչ չվերթներ են նախատեսված առաջիկա օրերին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+29.09 oC

Քաղավիացիայի կոմիտեն ներկայացրել է՝ ինչ չվերթներ են նախատեսված առաջիկա օրերին

23:37 24.08.2020

ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ ամեն օր մինչև ս. թ. սեպտեմբերի 1-ը ներառյալ կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չարթերային չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում 02։45, մեկնում 03:35)։

Մյուս չվերթերի ժամանակագրությունը ստորև՝

Ս. թ. օգոստոսի 25-ին կիրականացվի Երևան-Սանկտ Պետերբուրգ-Երևան չարթերային չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (մեկնում 09:00, ժամանում 17:00):

Ս. թ. օգոստոսի 25-ին կիրականացվի Երևան-Նովոսիբիրսկ-Երևան չարթերային չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (մեկնում 19:00, ժամանում ս.թ. օգոստոսի 26 ժամը 05:50):

Ս. թ. օգոստոսի 25֊ին կիրականացվի Լոս Անջելես-Երևան-Լոս Անջելես չարթերային չվերթը Icelandair ավիաընկերության կողմից (ժամանում 11:35, ս.թ. օգոստոսի 26 մեկնում 13։10)։

Ս. թ. օգոստոսի 25-ին և 29-ին կիրականացվի Բեյրութ-Երևան֊-Բեյրութ չարթերային չվերթը Middle East ավիաընկերության կողմից (ժամանում 16:45, մեկնում 17։45):

Ս. թ. օգոստոսի 25-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չարթերային չվերթը Nord Star ընկերության կողմից (ժամանում 14:50):

Ս. թ. օգոստոսի 25-ին կիրականացվի Գյումրի–Մոսկվա չարթերային չվերթը Nord Star ընկերության կողմից (մեկնում 21:55):

Ս. թ. օգոստոսի 25-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարթերային չվերթը Siberia Airlines ընկերության կողմից (ժամանում 16:25, մեկնում 17։25):

Ս. թ. օգոստոսի 25-ին և սեպտեմբերի 8-ին կիրականացվի Երևան-Թեհրան-Երևան չարթերային չվերթը Armenia Airways ավիաընկերության կողմից (մեկնում 09:00, ժամանում 13:00):

Ս. թ. օգոստոսի 26-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չարթերային չվերթը Red Wings ընկերության կողմից (ժամանում 20:30):

Ս. թ. օգոստոսի 27-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարթերային չվերթը Nord Star ընկերության կողմից (ժամանում 15:50, մեկնում 17:10):

Ս. թ. օգոստոսի 27-ին, սեպտեմբերի 3-ին, 10-ին, 17-ին և 24-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարթերային չվերթը Aeroflot ավիաընկերության կողմից (ժամանում 13:45, մեկնում 14:45):

Ս.թ. օգոստոսի 28-ին կիրականացվի Կիև-Երևան-Կիև չարթերային չվերթը SKYUP ավիաընկերության կողմից (ժամանում 03:30, մեկնում 04:30):

Ս. թ. օգոստոսի 28-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարթերային չվերթը Nord Star ընկերության կողմից (ժամանում 12:50, մեկնում 14:10):

Ս. թ. օգոստոսի 28-ին կիրականացվի Երևան-Սոչի-Երևան չարթերային չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (մեկնում 16:00, ժամանում 19:30):

Ս. թ. օգոստոսի 28-ին սեպտեմբերի 4-ին և 11-ին կիրականացվի Փարիզ-Երևան-Փարիզ չարթերային չվերթը Air France ավիաընկերության կողմից (ժամանում 17:15, մեկնում հաջորդ օրերին ժամը 05:50):

Ս. թ. օգոստոսի 28-ին և սեպտեմբերի 4-ին կիրականացվի Թեհրան-Երևան-Թեհրան չարթերային չվերթը Taban ավիաընկերության կողմից (ժամանում 02:30, մեկնում 04:30):

Ս. թ. օգոստոսի 29-ին, սեպտեմբերի 5-ին, 12-ին, 19-ին և 26-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարթերային չվերթը Aeroflot ավիաընկերության կողմից (ժամանում 21:35, մեկնում 22:35):

Ս. թ. օգոստոսի 29֊ին կիրականացվի Լոս Անջելես-Երևան չարթերային չվերթը Icelandair ավիաընկերության կողմից (ժամանում 11:35)։

Ս. թ. օգոստոսի 29-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարթերային չվերթը Nord Star ընկերության կողմից (ժամանում 17:45, մեկնում 19:05):

Ս. թ. օգոստոսի 29֊ին կիրականացվի Լոս Անջելես-Երևան չարթերային չվերթը Icelandair ավիաընկերության կողմից (ժամանում 11:35)։

Ս. թ. օգոստոսի 30-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարթերային չվերթը Nord Star ընկերության կողմից (ժամանում 14:50, մեկնում 16:10):

Ս.թ. օգոստոսի 30-ին և սեպտեմբերի 6-ին կիրականացվի Դոհա-Երևան-Դոհա չարթերային չվերթը Qatar Airways ավիաընկերության կողմից (ժամանում 00:50, մեկնում 03:00):

Ս. թ. 31-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարթերային չվերթը Nord Star ընկերության կողմից (ժամանում 14:50, մեկնում 16:10):

Ս. թ. սեպտեմբերի 1-ին կիրականացվի Երևան-Թեհրան-Երևան չարթերային չվերթը Armenia Airways ավիաընկերության կողմից (մեկնում 08:30, ժամանում 12:30):

Ս.թ. սեպտեմբերի 4-ին, 7-ին և 11-ին կիրականացվի Կիև-Երևան-Կիև չարթերային չվերթը SKYUP ավիաընկերության կողմից (ժամանում 21:40, մեկնում 22:40):

Չարթերային չվերթերի հետ կապված բոլոր հարցերով անհրաժեշտ է դիմել նշված ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ։ Ավիաընկերությունների մասին տեղեկատվություն կարող եք ստանալ՝ զանգահարելով 1-87 զանգերի կենտրոնի օպերատորներին կամ այցելելով հետևյալ հղումով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մակրոնը ծրագրում է Գերմանիա այցելել մայիսին և հունիսին. Reuters

18:40 27.04.2024

Մակրոնը ծրագրում է Գերմանիա այցելել մայիսին և հունիսին. Reuters

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է մայիսին այցելել Գերմանիա, հունիսին, հավանաբար, կրկին կայցելի Գերմանիա։ Այս մասին գրում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Աղբյուրները հայտնում են, որ Ֆրանսիայի նախագահը Գերմանիայում կլինի մայիսի 26-28-ը։ Նրան կընդունի դաշնային նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը։ Մակրոնը Դրեզդենում Եվրոպայի մասին ելույթով հանդես կգա։ Հրատարակությունը նշում է, որ նախագահի՝ հունիսին Գերմանիա կատարելիք այցի վերաբերյալ […] ...

Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի

18:29 27.04.2024

Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի

Արևմուտքի մտավախություններն այն մասին, թե Վրաստանը շեղվում է եվրոպական ուղուց՝ ընդունելով օտարերկրյա գործակալների մասին օրենքը, անհիմն են։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները՝ մեջբերելով Վրաստանի նախկին վարչապետ, «Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան» կուսակցության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքերը։ «Կարևոր է շարունակել երկխոսությունը մեր ընկերների և գործընկերների հետ։ Մենք պետք է համոզենք մեր ամերիկացի և եվրոպացի ընկերներին, […] ...

Սեյսմոլոգը Ստամբուլում մինչև 7,6 մագնիտուդով երկրաշարժ է կանխատեսել

17:40 27.04.2024

Սեյսմոլոգը Ստամբուլում մինչև 7,6 մագնիտուդով երկրաշարժ է կանխատեսել

Թուրք առաջատար սեյսմոլոգ Նաջի Գերուրը հայտնել է, որ Ստամբուլում կարող է գրանցվել մինչև 7,6 մագնիտուդով երկրաշարժ։ Նրա խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Մենք գոռում էինք Քահրամանմարաշի երկրաշարժի մասին, բայց ոչ ոք չլսեց մեզ։ Հիմա մենք վախենում ենք, որ պատմությունը կկրկնվի, նորից նույն բանն ենք ասում՝ մի օր ամեն ինչ կավարտվի»,- ասել է նա։ Ըստ հրապարակման՝ […] ...

Բրիտանիան խոստացել է օգնել Ուկրաինային մինչև տասնամյակի վերջ. Wall Street Journal

17:11 27.04.2024

Բրիտանիան խոստացել է օգնել Ուկրաինային մինչև տասնամյակի վերջ. Wall Street Journal

Միացյալ Թագավորությունը կշարունակի ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային առնվազն ներկայիս մակարդակով մինչև տասնամյակի վերջ, հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը Wall Street Journal-ի սյունակում: «Մեծ Բրիտանիան առաջին երկիրն էր, որը Ուկրաինային տրամադրեց երկարաժամկետ երաշխիքներ, որոնք ես ստորագրեցի հունվարին Կիև կատարած այցի ժամանակ, մենք այժմ պարտավոր ենք աջակցել Ուկրաինային առնվազն ներկայիս մակարդակով մինչև տասնամյակի վերջը», – […] ...

ԱՄՆ-ում վեց մարդ է տուժել հզոր տորնադոների հետևանքով

16:42 27.04.2024

ԱՄՆ-ում վեց մարդ է տուժել հզոր տորնադոների հետևանքով

ԱՄՆ Նեբրասկա, Այովա և Տեխաս նահանգներին պատուհասած հզոր տորնադոների հետևանքով վեց մարդ է տուժել, հայտնում է CNN-ը։ Հեռուստաալիքն ավելի վաղ հայտնել էր, որ տորնադոները սկսվել են ուրբաթ օրը և տեղի են ունեցել ուժեղ անձրևների ֆոնին՝ Միացյալ Նահանգների կենտրոնական մասում, առնվազն երեք մարդ վիրավորվել է: Առնվազն հինգ նահանգում ուրբաթ օրը մոտ 80 հաղորդում է եղել տորնադոների […] ...

Մինսկը Լիտվային և Լատվիային մեղադրել է սահմանին հավաքագրումներ կատարելու փորձերի մեջ

16:29 27.04.2024

Մինսկը Լիտվային և Լատվիային մեղադրել է սահմանին հավաքագրումներ կատարելու փորձերի մեջ

Բելառուսի պետական ​​սահմանային կոմիտեի նախագահ Կոնստանտին Մոլոստովը հայտնել է, որ Լիտվայի և Լատվիայի հետախուզական ծառայությունները փորձում են սահմանին հավաքագրել բելառուսների և ռուսների։ «Գործող անցակետերում Բալթյան երկրները խստացրել են վերահսկողության միջոցները Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիների նկատմամբ, Լիտվայի և Լատվիայի հատուկ ծառայությունների անդամների կողմից նրանց հավաքագրելու փորձեր են արձանագրվում», – ասել է Մոլոստովը «Բելտա» լրատվական գործակալությանը տված […] ...

BACK_TO_TOP