Սնանկության կառավարչի կողմից սնանկ ճանաչված պարտապանի գույքն օտարվել է ակնհայտ անշահավետ պայմաններով. հարուցվել է քրգործ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+24.09 oC

Սնանկության կառավարչի կողմից սնանկ ճանաչված պարտապանի գույքն օտարվել է ակնհայտ անշահավետ պայմաններով. հարուցվել է քրգործ

14:33 25.08.2020

ՀՀ դատախազությունը տեղեկացրել էր, որ սնանկության գործընթացները հաճախ ուղեկցվում են սնանկության գործերով կառավարիչների մասնակցությամբ հանցավոր մեխանիզմներով՝ կոչ անելով ֆիզիկական և իրավաբանական անձանց սնանկության գործընթացների շրջանակներում օրենսդրության պահանջների առերևույթ խախտումների, հանցավոր դրսևորումների, սնանկության կառավարիչների հնարավոր ոչ իրավաչափ գործողություններին առնչվելու դեպքում այդ տվյալներն անհապաղ հասու դարձնել ՀՀ դատախազությանը կամ այլ իրավապահ մարմինների: Այս մասին տեղեկացնում են ՀՀ դատախազությունից։

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության  վարչությունում ուսումնասիրություն է իրականացվել ՀՀ դատախազություն դիմած՝ սնանկության գործով պարտապան հանդիսացող անձի կողմից ներկայացված հանգամանքների կապակցությամբ: Ուսումնասիրության համակողմանիությունն ապահովելու նպատակով վերաբերելի անհրաժեշտ փաստաթղթեր ու տվյալներ են պահանջվել և ստացվել նաև ՀՀ կադաստրի պետական կոմիտեից և տվյալ գործով սնանկության կառավարիչից:

Արդյունքում՝ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2017թ. հունվարի 11-ի վճռով բավարարել է ՀՀ ԿԱ ՊԵԿ դիմումը և «Ջրհան» ՓԲԸ-ին ճանաչել է սնանկ:

Արմավիրի մարզի Գեղակերտ համայնքի Մ. Մաշտոցի փողոցում գտնվող՝ նշված ընկերությանը պատկանող 2,88566 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասի և 3939.51 քմ արտադրական նպատակային նշանակության շենք շինությունների շուկայական արժեքը գնահատվել է 50.400.000 ՀՀ դրամ, որը 2019թ. հոկտեմբերի 22-ին օտարվել է ընդամենը 6.808.645 ՀՀ դրամով: Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման վկայականում առկա են եղել նաև 365,5 քմ մակերեսով ինքնակամ շինություններ, որոնք թեև չեն գնահատվել, սակայն նշված գույքերի հետ միասին փոխանցվել են գնորդին:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ «Պարտապանին պատկանող գույքի տնօրինումը նրա լուծարման մասին որոշում կայացնելուց հետո իրականացնում է կառավարիչը»:

Այսինքն՝ սնանկության կառավարիչը, օժտված լինելով գույքի տնօրինման գործառույթով, նախքան գույքի օտարումը չի իրականացրել պարտապանին սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա առկա գույքի շուրջ 10%-ը կազմող 365,5քմ մակերեսով ինքնակամ շինությունների պետական գրանցում, որի հետևանքով առանց իրական շուկայական արժեքը որոշելու, ակնհայտ անշահավետ պայմաններով օտարել է այն՝ պարտատերերին, այդ թվում՝ պետությանը պատճառելով 5.400.000 ՀՀ դրամի խոշոր չափի վնաս: Մինչդեռ, գրանցման արդյունքում էականորեն կավելանար գույքի արժեքը և պահանջարկը:

Ընդ որում՝ օտարված գույքի ծավալի կազմում առկա է եղել նաև 90 մետր խորությամբ և 219 մմ խողովակներով և զտիչներով ամրակապված խորքային հոր, որը չի ներառվել գույքագրման ակտում և չի գնահատվել, ինչը ևս էականորեն նվազեցրել է գույքի արժեքը:

Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ ձեռք են բերվել սնանկության ընթացքում անօրինական գործողություններ կատարելու, մասնավորապես՝ ակնհայտ անշահավետ պայմաններով գույքն օտարելու առերևույթ հանցավոր արարքների հատկանիշներ պարունակող տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության  վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 192-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պենտագոնը պատրաստվում է լրացուցիչ պաշտպանական զենքեր տեղափոխել Միացյալ Նահանգներից Կիև․ Reuters

10:11 08.07.2025

Պենտագոնը պատրաստվում է լրացուցիչ պաշտպանական զենքեր տեղափոխել Միացյալ Նահանգներից Կիև․ Reuters

Պենտագոնը պատրաստվում է լրացուցիչ պաշտպանական զենքեր տեղափոխել Միացյալ Նահանգներից Կիև, հաղորդում է Reuters-ը։ «Պենտագոնը հայտարարում է, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը լրացուցիչ պաշտպանական զենք կուղարկի Ուկրաինա», – ասվում է գործակալության հրապարակման մեջ։ Երեքշաբթի օրն ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել էր Կիևին ավելի շատ զենք տրամադրել, առաջին հերթին՝ պաշտպանական։ ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 8-ի 08։00 դրությամբ

10:00 08.07.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 8-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 8-ի 08։00 դրությամբ կազմել է 17.4°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

Քննարկվել են Աջարիայի և ՀՀ մարզերի միջև մշակութային համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր

09:50 08.07.2025

Քննարկվել են Աջարիայի և ՀՀ մարզերի միջև մշակութային համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր

Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն Աջարիայի ինքնավար հանրապետություն աշխատանքային այցի ընթացքում հուլիսի 7-ին հանդիպեց ԱԻՀ մշակույթի նախարար Էլիսսո Բոլքվաձեի հետ: Հանդիպմանը քննարկվեցին Աջարիայի և ՀՀ մարզերի միջև մշակութային համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։ ...

Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայում զոհվել է առնվազն 100 պաղեստինցի

09:40 08.07.2025

Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայում զոհվել է առնվազն 100 պաղեստինցի

Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում Իսրայելի կողմից հասցված հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 100 պաղեստինցի, հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը: Նախարարության տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ է տեղափոխվել 105 զոհ և 356 վիրավոր։ «Վիրավորներից մի քանիսը դեռևս փլատակներում են և ճանապարհներին, որտեղ շտապօգնության անձնակազմը և քաղաքացիական պաշտպանության աշխատակիցները չեն կարող հասնել», […] ...

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մի հատվածը միակողմանի է երթևեկելի մարդատար տրանսպորտային միջոցների համար

09:25 08.07.2025

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մի հատվածը միակողմանի է երթևեկելի մարդատար տրանսպորտային միջոցների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

Հրդեհ Բամբակաշատ գյուղում

09:11 08.07.2025

Հրդեհ Բամբակաշատ գյուղում

Հուլիսի 7-ին, ժամը 23։04-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բամբակաշատ գյուղի 1-ին փողոցի 12-րդ նրբանցքում այրվում է անասնագոմ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ գյուղի տներից մեկին կից անասնագոմի տանիքում այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […] ...

BACK_TO_TOP