19:30 25.08.2020
Այն ժամանակավոր կացարանները, որոնք տարիների ընթացքում քարապատվել են ու դարձել սեփական տներ, կարող են սեփականաշնորհվել: Տարիներ առաջ քաղաքապետարանը նման որոշում կայացրեց, որի արդյունքում մոտ 200 նախկին տնակ օրինականացվել է և բնակիչները այլևս բնակարանային պարտք ու պահանջ չունեն: 1988-ից հետո տեղադրված շատ տնակներ են քարաշեն դարձել: Դրանց օրինականացումը ժամանակատար և թղթատար գործընթաց է, որը սակայն ոչ միշտ է, որ ավարտվում է հօգուտ բնակչի: Խոսքը մասնավորապես կանաչ տարածքներում տնակների տեղում կառուցված տների մասին է: Քարաշեն կառույցները չեն կարող սեփականաշնորհել, որովհետև քաղաքի գլխավոր հատակագծով կանաչ տարածքները հատուկ պահպանվող գոտիներ են:
Ավտոկայանի բանավանն այն տարածքն է, որտեղ ձևավորվել էր քաղաքի ամենամեծ տնակային թաղամասը: Հիմա տնակների շարքերը նոսրացել են: Տնակատերերը բնակարաններ են ստացել, տնակներն ապամոնտաժել են ու նոր տուն տեղափոխվել: Բանավանում մնացել են այն տնակները, որոնք վաճառվել կամ վարձակալությամբ են տրվել կամ տնակը վերածվել է քարաշեն սեփական տան՝ հարակից բակով ու այգիով:
Նախկին այգիների տարածքում Հերիքնազ Դավթյանը տնակներ է տեղադրել, հետո դրանք քարապատել է, վերածել սեփական տան: Անօթևանի կարգավիճակ չունի: Թաղամասում առաջիններից է եղել, որ դիմել է քաղաքապետարան տարածքն ու քարաշեն տունը սեփականաշնորհելու, օրինականացնելու համար: Այս տարածքի բնակիչների դիմումներին ընթացք չի տրվել: Պատճառը քաղաքի գոտիավորումն է:
«Ժողով հրավիրվեց, որին մասնակցեցին մեր թաղամասի բնակիչները: Մեզ ասեցին, որ կսեփականաշնորհեն, եթե քարաշեն է, բայց մինչև հիմա սայլը տեղից չի շարժվում, չեն սեփականաշնորհում: Ասում են, որ կանաչ գոտի է այս տարածքը: Հատակագծային փոփոխություններ են պետք, որ մեզ թույլ տան սեփականաշնորհել»,- shantnews-ին ասել է թաղամասի բնակիչ Հերիքնազ Դավթյանը:
Կառուցապատման համար տարածքը հարմար չէ, բայց փաստացի, շինարարություն կատարվել է: Տնակների տեղում քարաշեն ու անգամ երկհարկանի տներ են կառուցվել: Դրանք, ըստ քաղաքի գլխավոր ճարտարապետի, հուսալի շինություններ չեն, ըստ այդմ էլ օրինականացումը մերժում են:
«Ավտոկայանի հարակից տարածքի բնակիչների սեփականաշնորհման դիմումները մերժում ենք, որովհետև այդ տարածքը կանաչ գոտու մեջ է ընդգրկված և այդտեղ սեյսմիկ տեսակետից անբարենպաստ է: Մինչև երկրաշարժն էլ այդ տարածքում շինարարություն չէր կատարվում: Տնակների տեղում արդեն կառուցված տներ կան, բայց նախ նայում ենք հուսալիության աստիճանը: Այդ շինությունները շատ կասկածելի հիմքեր ունեն և մեծ ռիսկի գործոն կա: Եթե օրինականացրեցինք՝ արդեն նշանակում է, որ մենք մեր վրա ենք վերցնում լրիվ պատասխանատվությունը»,- նշեց Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը:
Ըստ գլխավոր ճարտարապետի՝ կանաչ գոտիներում կառուցապատումների արգելքը սկսել է գործել 2006 թվականից: Մինչ այդ նույն ավտոկայանի բանավանում սեփականաշնորհումներ եղել են: Հիմա էլ շարունակում են քաղաքի տարբեր հատվածներում կանաչ գոտիներից օրինականացմանը վերաբերող դիմումներ ստանալ: Հատակագծային փոփոխություններ չկան, բայց բացառություններ կան:
«Եթե հատուկ ուսումնասիրություն կատարվի, համապատասխան եզրակացություն լինի, որ տվյալ շինությունը կառուցված է շատ հուսալի, և եթե տարածքը կանաչ գոտի է, ենթարկում ենք փոփոխությունների՝ Քաղշին կոմիտեի համաձայնությամբ: Միայն այդ դեպքում կարող է լինել բացառություն: Կան այնպիսի տարածքներ, որտեղ հաշվի առնելով, որ արդեն կառուցապատված է կապիտալ և հնարավոր չէ վերականգնել կանաչ գոտին, լոկալ լուծումներ եղել են»,- ասաց Հենրիկ Գասպարյանը:
Քչերն են, որ հատուկ մասնագիտական եզրակացություններ են ներկայացնում նախկին տնակի տեղում կառուցված տների տեխնիկական մասին: Եթե այդ եզրակացությունը փաստում է, որ կառույցը համապատասխանում է սեյսմիկ նորմերին, ապա տվյալ տան տարածքը դուրս է բերվում կանաչ գոտուց: Մինչ այժմ Գյումրիում 200 տուն է սեփականաշնորհվել, որոնք կառուցված են նախկին տնակների տարածքում:
10:16 08.07.2025
Բրազիլական «Պալմեյրասի» սանը կարիերան կշարունակի «Ալաշկերտում»Բրազիլացի հարձակվող Կայո Էնրիկեն վարձակալական հիմունքներով հանդես կգա «Ալաշկերտում»։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 20-ամյա ֆուտբոլիստը բրազիլական «Պալմեյրասի» սան է, հանդես է եկել «Կրուզեյրոյի» մինչև 17 տարեկանների թիմում։ Էնրիկեի նախորդ ակումբը եղել է «Գրեմիո Օզասկո Օդաքսը»։ ...
10:11 08.07.2025
Պենտագոնը պատրաստվում է լրացուցիչ պաշտպանական զենքեր տեղափոխել Միացյալ Նահանգներից Կիև․ ReutersՊենտագոնը պատրաստվում է լրացուցիչ պաշտպանական զենքեր տեղափոխել Միացյալ Նահանգներից Կիև, հաղորդում է Reuters-ը։ «Պենտագոնը հայտարարում է, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը լրացուցիչ պաշտպանական զենք կուղարկի Ուկրաինա», – ասվում է գործակալության հրապարակման մեջ։ Երեքշաբթի օրն ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել էր Կիևին ավելի շատ զենք տրամադրել, առաջին հերթին՝ պաշտպանական։ ...
10:00 08.07.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 8-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 8-ի 08։00 դրությամբ կազմել է 17.4°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
09:50 08.07.2025
Քննարկվել են Աջարիայի և ՀՀ մարզերի միջև մշակութային համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՎրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն Աջարիայի ինքնավար հանրապետություն աշխատանքային այցի ընթացքում հուլիսի 7-ին հանդիպեց ԱԻՀ մշակույթի նախարար Էլիսսո Բոլքվաձեի հետ: Հանդիպմանը քննարկվեցին Աջարիայի և ՀՀ մարզերի միջև մշակութային համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։ ...
09:40 08.07.2025
Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայում զոհվել է առնվազն 100 պաղեստինցիՎերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում Իսրայելի կողմից հասցված հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 100 պաղեստինցի, հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը: Նախարարության տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ է տեղափոխվել 105 զոհ և 356 վիրավոր։ «Վիրավորներից մի քանիսը դեռևս փլատակներում են և ճանապարհներին, որտեղ շտապօգնության անձնակազմը և քաղաքացիական պաշտպանության աշխատակիցները չեն կարող հասնել», […] ...
09:25 08.07.2025
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մի հատվածը միակողմանի է երթևեկելի մարդատար տրանսպորտային միջոցների համարՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...