18:24 25.08.2020
Պլանային նախազգուշական վերանորոգումից հետո Հայաստանի ատոմակայանը միացավ ՀՀ էներգահամակարգին։ Տեղեկացնում է ՀԱԷԿ-ի պաշտոնական կայքը։
Հայկական ԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի ՏԳ-3, 4 տուրբագեներատորները 2020 թվականի պլանային նախազգուշական վերանորոգումից (ՊՆՎ-2020) հետո գործարկվեցին, և օգոստոսի 23-ին՝ ժամը 13:30, ՀԱԷԿ-ը միացավ Հայաստանի միասնական էներգահամակարգին:
Ներկայումս ՀԱԷԿ-ը բեռնվածք է կրում` ըստ դիսպետչերական գրաֆիկի:
Կայանում և նրա հարակից տարածքում ճառագայթային ֆոնը գտնվում է էներգաբլոկների բնականոն շահագործմանը համապատասխանող մակարդակի վրա և չի գերազանցում ճառագայթման բնական ֆոնը:
Ռեակտորն աշխատանքային պարամետրերի բերելուց և ՏԳ-3, 4 տուրբագեներատորները (կրում են 385 ՄՎտ բեռնվածք) ընդհանուր էլեկտրացանցին միացնելուց հետո 2020-ի ՊՆՎ-ն համարվում է ավարտված:
Ինչպես հայտնի է, արդեն հինգերորդ տարին է, ինչ ՀԱԷԿ-ը համատեղում է ստանդարտ ՊՆՎ-ներով նախատեսվող վերանորոգման աշխատանքները ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի իրականացման հետ, քանի որ այս ուղղությամբ կատարվող աշխատանքների մեծ մասը տեխնոլոգիապես հնարավոր է իրականացնել միայն կանգնած էներգաբլոկի դեպքում:
Պլանային նախազգուշական վերանորոգման ընթացքում կատարվել են աշխատանքներ, որոնց արդյունքներն էապես բարձրացրել են էներգաբլոկի շահագործման անվտանգությունն ու հուսալիությունը:
ՀԱԷԿ-ի անձնակազմի արդյունավետ աշխատանքի շնորհիվ ՊՆՎ 2020-ի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից 12 օր շուտ:
Հարկ է նշել, որ այս պլանային նախազգուշական վերանորոգման հաջող ավարտը հնարավոր դարձավ միայն շնորհիվ ողջ գործընթացի հստակ կազմակերպման և Հայկական ԱԷԿ-ի անձնակազմի` վերջնական արդյունքի հասնելու նպատակաուղղվածության, ինչպես նաև, ինչը ոչ պակաս կարևոր է, շնորհիվ փոխըմբռնման, ներգրավված ռուսական, չեխական, սլովակական, ուկրաինական, խորվաթական և հայկական կազմակերպությունների հետ առողջ գործնական փոխհարաբերությունների, որոնք ձևավորվել են արդեն մի քանի տարվա համատեղ աշխատանքի ընթացքում:
23:00 07.07.2025
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմՈւկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...