11:03 26.08.2020
Transparent Tribe խումբը, որն կիբերլրտեսության արշավների անցկացման համար օգտագործում է Crimson հեռավար հասանելիության տրոյացուն, 2019 թվականի հունիսից մինչեւ 2020 թվականի հունիսը ավելի քան հազար թիրախ է գրոհել 27 երկրներում։ Զոհերը հիմնականում եղել են Աֆղանստանում, Պակիստանում, Հնդկաստանում, Իրանում և Գերմանիայում։
«Կասպերսկի» ընկերությունը բացահայտել է, որ գրոհները սկսվել են ֆիշինգային նամակներում Microsoft Office-ի վնասաբեր փաստաթղթերի տարածումից։ Առավել հաճախ Transparent Tribe-ն օգտագործում է Net RAT կամ Crimson կոչվող վնասաբեր ծրագիրը։ Դա հեռավար հասանելիության տրոյացի է, որը բաղկացած է տարբեր բաղադրիչներից եւ թույլ է տալիս գրոհողներին վարակված սարքերի վրա բազմաթիվ գործողություններ կատարել. սկավառակների ֆայլերով գործողություններ իրականացնել, սքրինշոթներ ստեղծել, ծածուկ լսել եւ նայել սարքի մեջ ներկառուցված խոսափողերի եւ տեսախցիկների միջոցով, ինչպես նաեւ հանովի կրիչներից ֆայլեր գողանալ։
Transparent Tribe խումբը հայտնի է նաև որպես PROJECTM և MYTHIC LEOPARD։ Չնայած այն հանգամանքին, որ խմբի մարտավարությունն ու տեխնիկան տարիներ շարունակ անփոփոխ են մնում, գրոհողները մշտապես կատարելագործում են իրենց հիմնական գործիքը. փորձագետները գտնում են Crimson տրոյացու նոր, նախկինում անհայտ բաղադրիչներ:
«Transparent Tribe խմբի քարոզարշավն ուղղված է զինվորականներին եւ դիվանագետներին, որոնց շրջանակներում վնասակար գործողությունների անցկացման եւ գործիքների կատարելագործման համար օգտագործվում է ընդարձակ ենթակառուցվածք։ Խումբը շարունակում է ներդրումներ կատարել իր հիմնական գործիքում’ դրա օգնությամբ գաղտնի տվյալներ ստանալու եւ մասնավոր ընկերություններին եւ պետական կազմակերպություններին լրտեսելու համար։
11:40 08.07.2025
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն արդեն կա․ ՀաջիևՀայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն արդեն կա: Նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը: «Մեր սահմաններին խաղաղություն ու կայունություն է, տարածաշրջանում նոր ստատուս քվո է ձևավորվել՝ հիմնված օրինականության և լեգիտիմության վրա։ Կարող է լինել խաղաղություն թղթի վրա, բայց իրավիճակը տեղում լինի այլ: Հիմա մեզ մոտ ճիշտ հակառակն է»,- նշել է Հաջիևը։ Միաժամանակ […] ...
11:40 08.07.2025
ՖԻՖԱ-ն 36 անգամ իջեցրել է Աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչի տոմսերի գներըThe Athletic-ի փոխանցմամբ՝ Աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչի տոմսերի գները մի քանի օրում իջեցվել են 36 անգամ։ Աղբյուրի տվյալներով՝ «Չելսի» – «Ֆլումինենսե» կիսաեզրափակչի ամենաէժան տոմսի արժեքը նվազել է մինչև 13 դոլար։ Երեք օր առաջ նույն տոմսն արժեր 474 դոլար։ Իսկ երկրորդ կիսաեզրափակչի՝ ՊՍԺ – «Ռեալ» հանդիպման սովորական տոմսի գինը չորեքշաբթի օրը կազմում էր 978 դոլար, սակայն […] ...
11:33 08.07.2025
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Ֆրանսիային հարգել երկրի օրենքներըԹուրքիայի արտաքին գործերի նախարարությունը մեղադրել է Ֆրանսիային երկրի դատական գործընթացներին միջամտելու փորձի մեջ և կոչ է արել Փարիզին հարգել հանրապետության օրենքները։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը երկուշաբթի օրը խորը մտահոգություն է հայտնել մի քանի ընդդիմադիր գործիչների, այդ թվում՝ Ադանայի, Անթալիայի և Ադըյամանի քաղաքապետերի ձերբակալության կապակցությամբ ՝ կոչ անելով Անկարային հարգել «տեղի բնակիչների և ընդդիմադիր պատգամավորների իրավունքները, […] ...
11:22 08.07.2025
Ոստիկանները բացահայտել են Քաղսիում կատարված հանցագործությունը․ սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթՀուլիսի 5-ին` ժամը 11.18-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Քաղսիում գործող մի հյուրատան սեփականատերն ու հայտնել, որ հյուրատան սենյակներից մեկում արյան հետքեր կան։ Մեկնել են Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, մարզային քննչական վարչության ու Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողներ, օպերատիվ խմբեր: Համատեղ ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ հյուրատանը բնակվել են երեք օտարերկրացիներ՝ 40 […] ...
11:00 08.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 8-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 447 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 454․50 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.58 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.93 դրամ: ...
10:47 08.07.2025
Մոդրիչը Ալոնսոյին տեղեկացրել է թիմում հասունացող կոնֆլիկտի մասինԽորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը, Մադրիդի «Ռեալից» հեռանալուց առաջ, գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյին զգուշացրել է թիմում հասունացող կոնֆլիկտի մասին, հայտնում է Don Balon-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ 39-ամյա կիսապաշտպանը Ալոնսոյից չի թաքցրել հանդերձարանում տիրող մթնոլորտի վերաբերյալ իր մտահոգությունները և բացահայտորեն զգուշացրել է նոր գլխավոր մարզչին։ Մոդրիչը մատնանշել է Էնդրիկին որպես աճող լարվածության աղբյուր։ «Խնդիրը պետք է լուծվի որքան […] ...