Ջաջուռի անտառներում հարկադիր ծառահատումների անհրաժեշտություն է առաջացել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+25.09 oC

Ջաջուռի անտառներում հարկադիր ծառահատումների անհրաժեշտություն է առաջացել

19:00 26.08.2020

Օգոստոս ամսին Շիրակի մարզի անտառային տարածքներում ուժեղացված հսկողություն է: Պատճառն այն է, որ հենց այս ամսին է անտառներում ստեղծվում հրդեհավտանգ իրավիճակ: Խոտը չորանում է: Սրան գումարվում են հովեկների հաճախակի այցելություններն ու անզգուշությունը, իսկ հետևանքը, որպես կանոն, հրդեհներն են անտառապատ տարածքներում: Շիրակի մարզի անտառներում միայն եղանակը չէ, որ հրդեհավտանգ իրավիճակ է ստեղծում: Ջաջուռի անտառների մի հատված գտնվում է բարձրավոլտ հոսանքալարերի տակ: Ծառերը բարձրացել ու հասել են հաղորդալարերին: Ջաջուռում հարկադիր ծառահատումների անհրաժեշտություն է առաջացել:

Ջաջուռի անտառում մի քանի տասնյակ ծառերի վրա կացնի հետքեր են: Այսպես անտառապահները նշաններ են թողել: Առանձնացրել են այն սոճիները, որոնք գտնվում են բարձրավոլտ էլեկտրալարերի տակ: Մոտ 50 տարեկան ծառեր են: Բարձրացել են  ու հասել հոսանքալարերին:

 

«Եղևնիները  բարձրացել են, գագաթային մասը հասել է բարձրավոլտ հաղորդալարերին: Դա վտանգ է ներկայացնում, կարող է կարճ միացում առաջանալ: Բարձրավոլտ էլցանցերի ղեկավարությունը դիմել է արդեն, որպեսզի այդ վտանգավոր ծառերը հեռացնենք: Բարձրավոլտ հաղորդալարերը երբ անցկացվել են, նախատեսված է եղել, որ դրանցից 15 մետր աջ և ձախ տարածքը պետք է ազատ լինի: Հիմա սպասում ենք թույլտվության, մինչև նոյեմբեր կվերջացնենք աշխատանքը»,- shantnews-ին ասաց «Հայանտառ»-ի Գյումրիի մասնաճյուղի տնօրենի տեղակալ Մկրտիչ Ալեքսանյանը:

 

Բարձրավոլտ հոսանքալարերի հարակից տարածքները՝ մոտ 15 մետր շառավղով համարվում են անվտանգության գոտիներ: Ջաջուռի անտառներում այդ անվտանգության գոտիները խախտվել են սոճիների բնական աճի արդյունքում:

«Ներքևի մասից հատում կանենք, որը որպես շինափայտ կամ վառելափայտ կօգտագործվի, կվաճառվի բնակչությանը: Այս տարածքը կազատվի երկար տարիներով: Իսկ եթե թողնենք, Աստված չանի՝ մի  փոքր կայծից ամբողջ անտառը կայրվի»,- նշեց Ջաջուռի անտառապետ Սամվել Մինասյանը:

 

Բարձրավոլտ էլցանցերն ու շրջակա միջավայրի նախարարությունը պետք է հիմա փաստաթղթային ձևակերպումներ կատարեն ու թույլատրեն Ջաջուռում 50 ծառ հատել: Առայժմ հրդեհավտանգ իրավիճակը մեղմելու այլ տարբերակներ են կիրառում:

Ջաջուռի անտառապահն ինքն է չոր խոտը հնձում, հավաքում: Անասնակեր է տանում, միևնույն ժամանակ անտառը մաքրում: Չոր խոտն ամեն տարի հրդեհի պատճառ է դառնում Գյումրիին հարակից անտառապատ տարածքում: Այս տարի «Հայանտառ»-ի Գյումրիի մասնաճյուղը դիմել էր անտառում խոտը հարկադիր այրելու համար:

Երկու տարի առաջ Գյումրիի, Աշոցքի անտառներում բռնկված հրդեհները մեծ վնասներ էին հասցրել անտառային շերտերին: Իսկ Ջաջուռում դեպքեր չեն եղել: Փոխարենն այստեղ բնական աճն է ավելանում: 1956-ին տնկված անտառը ամեն տարի ընդլայնվում է սոճիների բնական աճի հաշվին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 8-ին

11:00 08.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 8-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 447 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 454․50 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.58 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.93 դրամ: ...

Մոդրիչը Ալոնսոյին տեղեկացրել է թիմում հասունացող կոնֆլիկտի մասին

10:47 08.07.2025

Մոդրիչը Ալոնսոյին տեղեկացրել է թիմում հասունացող կոնֆլիկտի մասին

Խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը, Մադրիդի «Ռեալից» հեռանալուց առաջ, գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյին զգուշացրել է թիմում հասունացող կոնֆլիկտի մասին, հայտնում է Don Balon-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ 39-ամյա կիսապաշտպանը Ալոնսոյից չի թաքցրել հանդերձարանում տիրող մթնոլորտի վերաբերյալ իր մտահոգությունները և բացահայտորեն զգուշացրել է նոր գլխավոր մարզչին։ Մոդրիչը մատնանշել է Էնդրիկին որպես աճող լարվածության աղբյուր։ «Խնդիրը պետք է լուծվի որքան […] ...

Թրամփը խոստացել է ավելի շատ զենք ուղարկել Ուկրաինա

10:35 08.07.2025

Թրամփը խոստացել է ավելի շատ զենք ուղարկել Ուկրաինա

Վաշինգտոնը Կիևին ավելի շատ զենք կուղարկի, հիմնականում՝ պաշտպանական, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ։ «Մենք ավելի շատ զենք ենք ուղարկելու։ Մենք պետք է դա անենք։ Նրանք պետք է կարողանան պաշտպանվել։ Նրանք հիմա շատ ուժեղ հարվածներ են ստանում։ Մենք ավելի շատ զենք ենք ուղարկելու, հիմնականում՝ պաշտպանական», – ասել է […] ...

Կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ. ՔԿ-ն՝ ՀԷՑ-ի գլխավոր գրասենյակում խուզարկության լուրի մասին

10:32 08.07.2025

Կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ. ՔԿ-ն՝ ՀԷՑ-ի գլխավոր գրասենյակում խուզարկության լուրի մասին

Հայաստանի քննչական կոմիտեն արձագանքել է տարածվող լուրերին «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի գլխավոր գրասենյակում և ընկերության խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տանը իրավապահներր կողմից խուզարկություն անցկացնելու վերաբերյալ։ Պատասպանելով «Արմենպրես»-ի հարցմանը՝ ՀՀ քննչական կոմիտեից նշել են. «Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում և Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ: Առաջիկայում […] ...

Նեթանյահուն Թրամփին ասել է, որ նրան առաջադրել է Խաղաղության Նոբելյան մրցանակի

10:24 08.07.2025

Նեթանյահուն Թրամփին ասել է, որ նրան առաջադրել է Խաղաղության Նոբելյան մրցանակի

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ Սպիտակ տան ղեկավարին է հանձնել նրան Նոբելյան խաղաղության մրցանակի առաջադրելու կոչի տեքստը։ «Պարոն նախագահ, ուզում եմ Ձեզ ներկայացնել Նոբելյան մրցանակի կոմիտեին ուղղված իմ նամակը։ Նրանք Ձեզ առաջադրել են Խաղաղության մրցանակի, որին լիովին արժանի եք, և Դուք պետք է ստանաք այն», – ասել է Նեթանյահուն […] ...

Բրազիլական «Պալմեյրասի» սանը կարիերան կշարունակի «Ալաշկերտում»

10:16 08.07.2025

Բրազիլական «Պալմեյրասի» սանը կարիերան կշարունակի «Ալաշկերտում»

Բրազիլացի հարձակվող Կայո Էնրիկեն վարձակալական հիմունքներով հանդես կգա «Ալաշկերտում»։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 20-ամյա ֆուտբոլիստը բրազիլական «Պալմեյրասի» սան է, հանդես է եկել «Կրուզեյրոյի» մինչև 17 տարեկանների թիմում։ Էնրիկեի նախորդ ակումբը եղել է «Գրեմիո Օզասկո Օդաքսը»։ ...

BACK_TO_TOP