18:06 29.08.2020
Հանրապետությունում կորոնավիրուսով հաստատված դեպքերի նվազման միտում կա: Ընդհանուր պատկերում, սակայն ,Շիրակի մարզում վիճակագրութունն այլ է: Վերջին 10-ն օրերի ընթացքում Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում հոսպիտալացվածների թիվն աճել է: Իսկ ինֆեկցիոնն ընդունում է միայն Քովիդ 19-ի թեստավորման դրական պատասխան ունեցող հիվանդներին: Օգոստոսի կեսերին ստացիոնար բուժում էր ստանում Շիրակի մարզի 20 բնակիչ, հիմա օրական միջինում 10-ը հիվանդ է հոսպիտալացվում: Թվերի աճը բժիշկները պայմանավորում են սահմանափակումների և մարդկանց զգոնության թուլացմամբ:
Շիրակի մարզում քովիդ 19-ով հիվանդների ընդունող ու բուժող միակ հաստատությունը նախատեսվեց մինչև 100 հիվանդի համար: Վիրուսի տարածման ամենաակտիվ փուլում, որն ապրիլ-հուլիս ամիսներին էր , հիվանդանոցի երկու մասնաշենքերում գրեթե ազատ մահճակալներ չկային: Օգոստոսի սկզբին արդեն մահճակալային ծանրաբեռնվածությունը կրճատվեց: Հիմա էլ ծանրաբեռնվածություն, որպես այդպիսին չկա, բայց հոսպիտալացվողների թիվը նորից աճում է:
«Օգոստոսին մոտ երկու շաբաթ մենք ունեցանք դեպքերի թվի զգալի նվազում՝ մոտ կիսով չափ և նույնիսկ ավելի: Հիմա նորից վերջին մի քանի օրերին հիվանդների թվի աճ է տեղի ունենում: Օրական 10-ը, նույնիսկ 10-ից ավելի հիվանդներ ենք ընդունում: Այս պահին 50-ից ավելի հոսպիտալացվածներ ունենք: Սահմանափակումների թուլացումը մի կողմից, մյուս կողմից՝ մարդկանց զգոնությունը: Ունեցանք թվերի նվազում, մարդիկ ավելի հանգիստ դարձան»,-shantnews-ին ասաց Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցի վարակաբան Հեղինե Հունանյանը:
Կորոնավիրուսի նոր օջախ Շիրակի մարզում չկա: Որպես ապացույց վարակաբանը նշում է այն, որ Գյումրիի ինֆեկցիոնում հոսպիտալացվածները տարբեր հասցեներից են ու միմյանց հետ կոնտակտավոր չեն:
Իսկ «Գյումրի» բժշկական կենտրոնում ավելացել են այն հիվանդները, որոնք վարակվել են կորոնավիրուսով, տնային պայմաններում բուժվել են, իսկ երբ թոքաբորբ է սկսվել ու խորացել, միայն այդ ժամանակ են դիմել բժշկի:
«Մեր տրիաժ ծառայությունում հիմա քիչ հիվանդներ ունենք և միտում կա տրիաժում ընդունված հիվանդների քանակի նվազման: Միևնույն ժամանակ ունենք ավելի շատ ուշացած դեպքեր: Տանը բուժում են ստանում կամ չեն ստանում, բարդացված վիճակում դիմում են: Թեստավորման պատասխանը բացասական է, բայց համակարգչային տոմոգրաֆիայի արդյունքում և կլինիկորեն ախտանշանները համընկնում են Քովիդ 19-ին բնորոշ թոքաբորբին »,-shantnews-ի հետ զրույցում նշեց «Գյումրի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը:
Կան նաև հիվանդությունը թաքցնելու դեպքեր: Բացահայտելը դժվար է, հետևանքում պաշտոնական թվերն իրականությունը չեն արտահայտում:Շիրակի մարզում օրական մինչև 100 նմուշառում է կատարվում, դրանց 25-30 տոկոսը դրական արդյունքով:
Վերջին օջախը, որտեղ վիրուսի տարածման դեպքեր են հայտնաբերվել Գյումրիի «Երեխաների տուն» մանկատունն էր: Այստեղ զարգացման արատով երեխաներ են խնամվում: Նրանց տեղափոխել են մայրաքաղաքի հիվանդանոցներ:
«13 հոգու մոտ թեստավորման պատասխանը դրական էր՝ 6 երեխայի և 7 աշխատակցի: Նրանցից 10-ը՝ 6 երեխաները և 4 աշխատակիցները տեղափոխվել են մայրաքաղաքի հիվանդանոցներ:Եւ երեխաների և աշխատակիցների վիճակը գնահատվում է կայուն »,-shantnews-ին ասաց Շիրակի մարզպետարանի առողջապահության բաժնի պետ Լեյլի Ասլանյանը:
Հիմա հոսպիտալացվածների մեջ գերակշռում են 50-60 տարեկան անձինք: Սեզոնային վիրուսների շրջանն է նաև սկսվում: Ըստ բժիշկների , դիմադրողականության անկում է մարդկանց մոտ տեղի ունենում, ինչն էլ կորոնավիրուսի հանդեպ ավելի խոցելի է դարձնում: Շիրակի մարզում վարակակիրների թվի աճին զուգահեռ, ավելացել է նաև տնային ինքնամեկուսացման ցուցում ունեցողների թիվը և նրանց մեջ անախտանիշ ընթացքով հիվանդների թիվը:
Վիրուսի հետևանքով Շիրակի մարզի 40 բնակիչ է մահացել: Նրանց մեծ մասը մայրաքաղաքի բուժհաստատություններ են տեղափոխված եղել: Ծանր դեպքերում, երբ անհրաժեշտ է հիվանդին արհեստական շնչառության սարքին միացնել, տեղափոխման որոշում է կայացվում: Գյումրիի ինֆեկցիոնը արհեստական շնչառական սարք չունի:
13:42 21.07.2025
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում հուլիսի 22-ին13:31 21.07.2025
Երևանում ավարտվել է բասկետբոլի Եվրոպայի մինչև 20 տարեկանների Բ դիվիզիոնի առաջնությունըԵրևանում ավարտվել է բասկետբոլի Եվրոպայի մինչև 20 տարեկանների Բ դիվիզիոնի առաջնությունը։ Մրցաշարի հաղթողի տիտղոսը նվաճել է Լատվիայի հավաքականը, որը եզրափակիչ խաղում 74։64 հաշվով առավելության է հասել Խորվաթիայի ընտրանու նկատմամբ։ Եզրափակիչ հանդիպումից հետո տեղի ունեցած պարգևատրման արարողության ընթացքում մրցանակակիրներին պարգևները հանձնել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը և Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի […] ...
13:20 21.07.2025
Անցած 3 օրում գրանցվել է 43 ավտովթար․ 3 մարդ զոհվել է, 79-ը ստացել՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԲացահայտվել է 276 հանցագործություն, որոնցից 9-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 45 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 38 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 33 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 26-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության և անձնական ունեցվածքի գողության, 23 դեպք՝ խարդախության, 12 դեպք՝ հոգեկան ներգործության, 9 դեպք՝ […] ...
13:11 21.07.2025
Ի գիտություն բուհերի ընդունելության մրցույթը չհաղթահարած, ինչպես նաև մրցույթին չմասնակցած դիմորդներիՄեկնարկել է բուհերի ընդունելության լրացուցիչ փուլի (թափուր տեղերի) մրցույթին մասնակցելու համար դիմում-հայտերի ընդունման գործընթացը։ Լրացուցիչ փուլի մասնակից դիմորդը կարող է հայտագրել մեկ կամ ավելի բուհի՝ մինչև վեց մասնագիտություն, եթե նշված մասնագիտություններում առկա են թափուր տեղեր, և այդ մասնագիտություններում ուսումը շարունակելու համար պահանջվող քննական առարկաներից ունի դրական միավորներ։ Ուշադրություն. լրացուցիչ մրցույթին կարող են մասնակցել ինչպես հիմնական […] ...
13:00 21.07.2025
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանովՀարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 21-25-ին Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտային գոտում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17-00- ն ընկած ժամանակահատվածում՝ +38․․․+40 աստիճան տաքություն։ Նշված հատվածներում ինչպես նաև Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Երևանում հուլիսի 21-ի երեկոյան ժամերին […] ...
12:48 21.07.2025
Արենի համայնքի Գնիշիկ և Մոզրով բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 22-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Գնիշիկ և Մոզրով բնակավայրերում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
12:38 21.07.2025
88-ամյա տղամարդու հողամասում հայտնաբերվել է կանեփ, խորդանոցում՝ մարիխուանաՀամայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Երևանի 88-ամյա բնակիչը Հացիկ գյուղում գտնվող իր տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում, ինչպես նաև պահում է կանեփի չորացված զանգված։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 88-ամյա տղամարդու տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 47 բույս, իսկ խորդանոցում՝ 290 գրամից ավելի կանեփանման զանգված։ Նախաքննությամբ հանգամանքները […] ...