Սուբվենցիոն ծրագրերը Գյումրիում ծայրամասային թաղերին չեն հասնում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+22.09 oC

Սուբվենցիոն ծրագրերը Գյումրիում ծայրամասային թաղերին չեն հասնում

20:45 02.09.2020

Սուբվենցիոն ծրագրերը հնարավորություն են տալիս քաղաքներին ու գյուղերին կառավարության հետ համաֆինանսավորման պայմաններով լուծել առաջնային համարվող խնդիրներ: Որպես կանոն սուբվենցիոն հայտերով մեծ ծրագրեր չեն իրականացվում: Սա կախված է նրանից, որ տեղական բյուջեների հնարավորությունները սահմանափակ են: Սուբվենցիայով Գյումրիում նորոգվում են փողոցների առանձին հատվածներ, որոնց երկարությունը մեծ չէ:Բայց այս փոքր փողոցաշինական ծրագրերն անգամ ծայրամասային թաղամասերին չեն հասնում: Օրինակը Գյումրիի Շերամ-2 թաղամասում է: 88-ից հետո կառուցված թաղամասում ռուս շինարարների հեռանալուց հետո ոչինչ չի փոխվել: Ճանապարհների բետոնյա ծածկը քայքայվել է, շենքերի ենթակառուցվածքները շարքից դուրս են եկել:

30 տարի առաջ Շերամը կառուցվեց ու հարևանությամբ գտնվող Մուշ թաղամասի հետ քաղաքի նոր կառուցապատման սահմանները գծվեցին: Շինարարությունը մնաց անավարտ, ու Շերամ թաղամասը քաղաքի ծայրամասում մնաց ընդամենը մի քանի շենքերով ու քոթեջներով: Քաղաքից կտրված է, ավելի մոտ է Մարմաշեն գյուղին:

Բնակիչները ներկայացնում են թաղի քայքայված ճանապարհները, դրանցով երթևեկող ընդամենը 3 միկրոավտոբուսները և կոյուղատար համակարգի վիճակը: Ամբողջ թաղամասի դիտահորերը խցանված են, կոյուղաջրերը նկուղներն են լցվում:

Վեոլիաջուր ընկերության թեժ գիծը միակ պատասխանատուն է, որին բնակիչները ահազանգել են, հեռախոսահամարն ու հասցեն թողել ու մնացել մաքրող բրիգադին սպասող: Ընկերությունից պատասխանել են, որ  Շերամ թաղամասի կոյուղու հարցը սպասարկող ընկերությունը հերթի է դրել, ինչպես Գյումրիի շատ այլ հասցեներ: Ու եթե այս դեպքում հնարավորությունները մեծ են, որ օրերից մի օր հերթը կհասնի , դիտահորերը կմաքրվեն, ապա թաղամասի քարուքանդ ճանապարհների նորոգման հերթը չի հասնում արդեն 30 տարուց ավելի: Ռուս շինարարների կառուցած բետոնյա շերտը քայքայվել է՝ վերածվել հող ու ավազի:

Հիմնանորոգվող փողոցների քանդված ասֆալտաշերտը թաղամաս տեղափոխելու համար ևս պարզվում է ընթացակարգ գոյություն ունի: Բնակիչները պետք է ստորագրություններով դիմում ներկայացնեն, որպեսզի մի քանի բեռնատար քանդած ասֆալտից իրենց բաժին հասնի:

 

  «Շերամ թաղամասում հնարավոր է թե խճապատում, թե ասֆալտի  քերուկով հարթեցնելու աշխատանքներ: Դրա համար պետք է , որ այդ փողոցի , թաղի բնակիչները դիմում ներկայացնեն և ընթացք կտրվի: Ժամանակավոր լուծում է դա, բայց այս պահին միակ լուծումն է: Իսկ վերանորոգման ծրագրերում փողոցբների ընդգրկման առաջնահերթությունից ելնելով ենք նաև առաջնորդվում: Դրանբց մեջ մտնում է բնակեցված լինելը և շատ երթևեկելի լինելը: Շերամ թաղամասը այս պահին, ցավոք սրտի, այդ առաջնահերթությունների մեջ չկա»,-shantnews-ին ասել Գյումրիի քաղաքապետի գլխավոր խորհրդական Կարապետ Մխչյանը:

 

Ըստ բնակիչների, իրենց դիմումը քաղաքապետարանում մուտքագրվել է ու առաջարկել են նորից սպասել: Իսկ ճանապարհների հիմնանորոգման ու թեկուզ մասնակի վերանորոգման համար այլ չափանիշներ են գործում, որոնց համաձայն ծայրամասային թաղերը շահեկան վիճակում չեն:

Շերամ թաղամասում 7 բնակելի շենք կա և 3 շարքով դասավորված քոթեջներ: Բնակիչների թիվը մոտ 150-ն է: Ու բնակեցված լինելու այս ցուցանիշը բավականացրել է տարիներ առաջ Շերամ թաղամասում փոքրիկ խաղահրապարակ կառուցելու համար:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սալիվանը բացահայտել է Բայդենի վարչակազմի հիմնական նպատակները Ուկրաինայի հակամարտության մեջ

23:00 08.07.2025

Սալիվանը բացահայտել է Բայդենի վարչակազմի հիմնական նպատակները Ուկրաինայի հակամարտության մեջ

ԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջեյք Սալիվանը հերքել է այն պնդումները, որ Ջո Բայդենի վարչակազմը կենտրոնացած է Ուկրաինայում հակամարտության սրման վերահսկման վրա, և ասել է, որ գլխավոր խնդիրը Կիևին զենք մատակարարելն է։ Նա այս մասին ասել է «Օբշչեստվեննի»-ին տված հարցազրույցում։ Սալիվանը «ամբողջովին մերժեց» այն պնդումները, որ Բայդենի նախագահության ընթացքում Վաշինգտոնի հիմնական ռազմավարությունը «էսկալացիայի կառավարումն» էր։ […] ...

The Times of Israel. Նեթանյահուն և Թրամփը երկրորդ հանդիպումը կունենան երեկոյան

22:50 08.07.2025

The Times of Israel. Նեթանյահուն և Թրամփը երկրորդ հանդիպումը կունենան երեկոյան

ԱՄՆ այցելած Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրվա ընթացքում ևս մեկ հանդիպում կանցկացնեն, հաղորդում է The Times of Israel-ը։ Նեթանյահուի գրասենյակի նրա աղբյուրի խոսքով՝ հանդիպումը նախատեսված է հուլիսի 8-ի երեկոյան։ Նեթանյահուն Վաշինգտոն է ժամանել հուլիսի 7-ին։ Այդ երեկոյան նա իր առաջին հանդիպումն է ունեցել Թրամփի հետ։ Ինչպես նշում է The Times […] ...

«Գաֆեսճեան» քանդակների պուրակում նախատեսվում է բացօթյա համերգ՝ կիթառահարների մասնակցությամբ

22:40 08.07.2025

«Գաֆեսճեան» քանդակների պուրակում նախատեսվում է բացօթյա համերգ՝ կիթառահարների մասնակցությամբ

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և Play2festival-ի գործակցությամբ հուլիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, «Գաֆեսճեան» քանդակների պուրակում («Կասկադ») նախատեսվում է բացօթյա համերգ՝ 8-22 տարեկան շուրջ 70 կիթառահարների մասնակցությամբ, այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Հայաստանում երրորդ տարին անցկացվող Երիտասարդական Կիթառի փառատոնի մասնակիցները՝ Երևանի տարբեր արվեստի դպրոցների սաներ են: Այս տարի երևանցի կիթառահարները հանդես կգան աշխարհահռչակ դասական կիթառահար, […] ...

Մակրոնը Պաղեստինի ճանաչումը համարել է Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ ուղին

22:33 08.07.2025

Մակրոնը Պաղեստինի ճանաչումը համարել է Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ ուղին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Պաղեստինի պետության ճանաչումը Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ միջոցն է։ «Մենք համատեղ աշխատում ենք Պաղեստինի պետությունը ճանաչելու ուղղությամբ։ Այս քաղաքական լուծման ընդունումը խաղաղության միակ ճանապարհն է», – ասել է Մակրոնը բրիտանական խորհրդարանում ունեցած ելույթում։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նաև հրադադարի հասնել Գազայի հատվածում։ «Անվերջ պատերազմը՝ առանց ռազմավարական նպատակի, […] ...

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժած

22:26 08.07.2025

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժած

Հուլիսի 8-ին, ժամը 18:16-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին։ […] ...

Brent նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը

22:22 08.07.2025

Brent նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը

Լոնդոնի միջմայրցամաքային բորսայում (ICE) այս տարվա սեպտեմբերին Brent նավթի ֆյուչերսների գինը հունիսի 24-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Մոսկվայի ժամանակով 18:27-ի դրությամբ նավթի գինը արագացրել է իր աճը 0.56%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 69.97 դոլարի: Նշվում է նաև, որ WTI-ում նավթի ֆյուչերսների գինը այս տարվա […] ...

BACK_TO_TOP