Սևանա լճում սիգի արդյունագործական որսի մասին նախագծում լրացումներ են կատարվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+22.09 oC

Սևանա լճում սիգի արդյունագործական որսի մասին նախագծում լրացումներ են կատարվել

22:37 02.09.2020

Առաջիկայում կգործարկվի Սևանա լճում սիգի փորձարարական արդյունագործական ձկնորսության լրամշակված կարգը։

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի գլխավորությամբ վերջին շաբաթների ընթացքում գիտական և մասնագիտական խմբերի, շահագրգիռ լայն շրջանակների, մի շարք գերատեսչությունների և ծրագրի շահառուների հետ իրականացված քննարկումների արդյունքում որոշում է կայացվել հանդես գալ ՀՀ կառավարության կողմից ընդունված՝ Սևանա լճում սիգի փորձարարական արդյունագործական ձկնորսության իրականացման կարգում լրացումներ կատարելու առաջարկով։ Այս մասին տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից։

Կարևորելով պետական բացառիկ շահն ու լճի՝ մասնավորապես Գեղարքունիքի տարածաշրջանում սոցիալ- տնտեսական կարևոր գործոն հանդիսանալու հանգամանքը, վերահիշյալ լրացումները նախարար Պետրոսյանի կողմից ներկայացվել են կառավարությանը և հավանության արժանացել։

Նախագծում իրականացված լրացումների համաձայն․

– Գիտությունների ազգային ակադեմիայի կողմից տրված եզրակացության արդյունքում այսուհետ արդյունագործական ձկնորսությունը կթույլատրվի իրականացնել նաև Փոքր Սևանի հատվածում։
– Նախկինում հաստատված 17 տեղամասերին կավելացվեն ևս 8-ը։ Սևանա լճի ողջ ավազանում կգործի «Սևան» ազգային պարկի կողմից հսկվող ընդհանուր 25 տեղամաս,
– Կլուծվի ձկնորսների՝ իրենց բնակավայրերին մոտ տեղամասերի միջոցով լիճ մուտք գործելու խնդիրը։

Վերանայվել է նաև Սևանա լճում սիգի արդյունագործական որսի առավելագույն՝ նախկինում սահմանված 200 տոննա որս իրականացնելու չափաքանակը։
Նախագծով հաստատված նոր սահմանաչափը կկազմի 300 տոննա։

Այն ձկնորսները, որոնք չեն ցուցաբերել նախաձեռնություն հայտ ներկայացնել «Սևան» ազգային պարկ՝ արդյունագործական փորձարարական ձկնորսության ծրագրին մասնակցելու համար և պայմանագիր կնքել Շրջակա միջավայրի նախարարության հետ՝ հնարավորություն կունենան․

– Սեպտեմբերի 3-ից սկսած՝ 10-օրյա ժամկետում, արդյունագործական որս իրականացնելու հայտեր ներկայացնել «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ։
– Դրանց բավարարումից հետո`սահմանված ժամկետում,  պայմանագրեր կնքել Շրջակա միջավայրի նախարարության հետ։
– Օրենքով սահմանված կարգով կնքված պայմանագրերի առկայության դեպքում՝ մասնակցել Սևանա լճում առաջիկայում մեկնարկող սիգի փորձարարական արդյունագործական ձկնորսության ծրագրին։
– Փորձարարական ձկնորսության շրջանի վերջնաժամկետ սահմանվել է սույն թվականի նոյեմբերի 30-ը՝ ներառյալ։
Հավելյալ հարցերի դեպքում ձկնորսները կարող են զանգահարել նախարարության համապատասխան ստորաբաժանման թեժ գծին՝
Քաղ․ +374 11 818 581
Բջջ․ +374 77 78 00 76
հեռախոսահամարներով։

ԻՐԱԶԵԿՈՒՄ
Կարգի գործարկման պահից սկսած, յուրաքանչյուր քաղաքացի, որը Սևանա լիճ մուտք կգործի արդյունագործական որս իրականացնելու համար՝ չունենալով Շրջակա միջավայրի նախարարության հետ կնքված պայմանագիր, կենթարկվի վարչական պատասխանատվության։
Որսված ձուկը կառգրավվի՝ օրենքով սահմանված կարգով։

Նշենք, որ 2004 թվականից ի վեր, առաջին անգամ օրենքի ուժով կյանքի կկոչվի  Սևանա լճում սիգի արդյունագործական որս իրականացնելու կարգը։ Ծրագրի նպատակն է իրականացնել լճի ձկանապաշարների արդյունավետ ու վերահսկելի կառավարում, ձևավորել պետական բացառիկ սեփականություն հանդիսացող Սևանա լճի ձկնապաշարների կանոնակարգված որսի մշակույթ, իսկ վերջնարդյունքում՝ համալիր գործողությունների և միջոցառումների իրականացման շնորհիվ առողջացնել  և վերականգնել Սևանա լճի խախտված էկոհամակարգը։

Հավելեք նաև, որ Սևանա լճում սիգի փորձարարական արդյունագործական որսը հսկվելու և վերահսկվելու է ՀՀ Ոստիկանության, ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Շրջակա միջավայրի նախարարության «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի նոր կազմավորված, առափնյա և ջրային շուրջօրյա հերթապահություն իրականացնող հատուկ պահնորդական ջոկատի աշխատակիցների կողմից։

Հիշեցնենք, որ նախկին կարգով սահմանված էր․
– թույլատրել սիգի բացառապես 200 տոննա արդյունագործական որսը,
– ձկնորսության համար լիճ մուտք գործել նախագծով սահմանված միայն 17 հսկիչ տեղամասերից,
– որսալ 500 գրամից ոչ պակաս ձուկ,
– արդյունագործական ձկնորսությունն արգելել Փոքր Սևանի տարածքում
– ձկնորսության շրջանը սահմանել մինչև հոկտեմբերի 31՝ ներառյալ։

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սալիվանը բացահայտել է Բայդենի վարչակազմի հիմնական նպատակները Ուկրաինայի հակամարտության մեջ

23:00 08.07.2025

Սալիվանը բացահայտել է Բայդենի վարչակազմի հիմնական նպատակները Ուկրաինայի հակամարտության մեջ

ԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջեյք Սալիվանը հերքել է այն պնդումները, որ Ջո Բայդենի վարչակազմը կենտրոնացած է Ուկրաինայում հակամարտության սրման վերահսկման վրա, և ասել է, որ գլխավոր խնդիրը Կիևին զենք մատակարարելն է։ Նա այս մասին ասել է «Օբշչեստվեննի»-ին տված հարցազրույցում։ Սալիվանը «ամբողջովին մերժեց» այն պնդումները, որ Բայդենի նախագահության ընթացքում Վաշինգտոնի հիմնական ռազմավարությունը «էսկալացիայի կառավարումն» էր։ […] ...

The Times of Israel. Նեթանյահուն և Թրամփը երկրորդ հանդիպումը կունենան երեկոյան

22:50 08.07.2025

The Times of Israel. Նեթանյահուն և Թրամփը երկրորդ հանդիպումը կունենան երեկոյան

ԱՄՆ այցելած Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրվա ընթացքում ևս մեկ հանդիպում կանցկացնեն, հաղորդում է The Times of Israel-ը։ Նեթանյահուի գրասենյակի նրա աղբյուրի խոսքով՝ հանդիպումը նախատեսված է հուլիսի 8-ի երեկոյան։ Նեթանյահուն Վաշինգտոն է ժամանել հուլիսի 7-ին։ Այդ երեկոյան նա իր առաջին հանդիպումն է ունեցել Թրամփի հետ։ Ինչպես նշում է The Times […] ...

«Գաֆեսճեան» քանդակների պուրակում նախատեսվում է բացօթյա համերգ՝ կիթառահարների մասնակցությամբ

22:40 08.07.2025

«Գաֆեսճեան» քանդակների պուրակում նախատեսվում է բացօթյա համերգ՝ կիթառահարների մասնակցությամբ

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և Play2festival-ի գործակցությամբ հուլիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, «Գաֆեսճեան» քանդակների պուրակում («Կասկադ») նախատեսվում է բացօթյա համերգ՝ 8-22 տարեկան շուրջ 70 կիթառահարների մասնակցությամբ, այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Հայաստանում երրորդ տարին անցկացվող Երիտասարդական Կիթառի փառատոնի մասնակիցները՝ Երևանի տարբեր արվեստի դպրոցների սաներ են: Այս տարի երևանցի կիթառահարները հանդես կգան աշխարհահռչակ դասական կիթառահար, […] ...

Մակրոնը Պաղեստինի ճանաչումը համարել է Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ ուղին

22:33 08.07.2025

Մակրոնը Պաղեստինի ճանաչումը համարել է Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ ուղին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Պաղեստինի պետության ճանաչումը Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ միջոցն է։ «Մենք համատեղ աշխատում ենք Պաղեստինի պետությունը ճանաչելու ուղղությամբ։ Այս քաղաքական լուծման ընդունումը խաղաղության միակ ճանապարհն է», – ասել է Մակրոնը բրիտանական խորհրդարանում ունեցած ելույթում։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նաև հրադադարի հասնել Գազայի հատվածում։ «Անվերջ պատերազմը՝ առանց ռազմավարական նպատակի, […] ...

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժած

22:26 08.07.2025

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժած

Հուլիսի 8-ին, ժամը 18:16-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին։ […] ...

Brent նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը

22:22 08.07.2025

Brent նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը

Լոնդոնի միջմայրցամաքային բորսայում (ICE) այս տարվա սեպտեմբերին Brent նավթի ֆյուչերսների գինը հունիսի 24-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Մոսկվայի ժամանակով 18:27-ի դրությամբ նավթի գինը արագացրել է իր աճը 0.56%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 69.97 դոլարի: Նշվում է նաև, որ WTI-ում նավթի ֆյուչերսների գինը այս տարվա […] ...

BACK_TO_TOP