Էկոնոմիկայի նախարարության 19-րդ միջոցառումը հնարավորություն է ընձեռում սկսնակ գործարարին իրականացնելու իր նորարար գաղափարները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+20.09 oC

Էկոնոմիկայի նախարարության 19-րդ միջոցառումը հնարավորություն է ընձեռում սկսնակ գործարարին իրականացնելու իր նորարար գաղափարները

11:11 03.09.2020

Ճգնաժամերն՝ իրենց բոլոր բացասական կողմերով, նաև նոր հնարավորություն են համարձակների համար՝ խնամքով պահած և հարմար պահի սպասող երազանքները։

Էկոնոմիկայի նախարարության 19-րդ միջոցառումը հնարավորություն է ընձեռում սկսնակ գործարարին իրականացնելու իր նորարար գաղափարները։

«Ես զրոյից ստեղծում եմ իմ բիզնեսը, հաջողություն մաղթիր ինձ» խորագրի ներքո կներկայացնենք սկսնակ ձեռներեցների, ովքեր հակաճգնաժամային 19-րդ միջոցառման հնարավորություններն օգտագործելով, որոշել են ուժերը փորձել բիզնեսում և իրականություն դարձնել իրենց երազանքը։

?Դժվարությունները ձևավորում են մեզ և տանում դեպի մեր երազանքների իրականացում։

Հայկ Միրզաբաբյանը 32 տարեկան է, տնտեսագետ է, սակայն իր մասնագիտությամբ չի աշխատում։ Շատ է սիրում ակտիվ հանգիստը, հաճախակի արշավների է գնում։ Վերջերս ընկերների հետ Հատիս լեռն է բարձրացել․վերելքը դժվար է եղել, զգացումներն՝ աննկարագրելի։
?– Ու ես հասկացա, որ ցանկացած հաջողության հասնելու համար պետք է անցնես դժվարությունների միջով, ուժ գտնես քո մեջ և հաղթահարես դրանք։ Դժվարություններն են մեզ ձևավորում և օգնում ինքնահաստատվել, – ասում է Հայկը։

Բիզնես գաղափարը, որն իր նախասիրության պտուղն է, վաղուց է կրում իր մեջ․ թիրախը զբոսաշրջության մի տեսակ է, որ դեռևս չկա Հայաստանում և նախատեսված է ճամփորդության ու գիշերակացով շրջագայության սիրահարների համար։ Հայկը շատ է ցանկանում, որ ճամփորդն ամբողջ հոգով ընկալի և ըմբոշխնի Հայաստանի յուրաքանչյուր անկյունը, միաժամանակ իրեն հարմարավետ զգա առանց որևէ հանգստյան տուն կամ հյուրանոց այցելելու։ Իր գաղափարը դեռ չի ցանկանում ամբողջությամբ բացահայտել, միայն կիսվում է մտահղացման կարգախոսով․ «Իմ տունն այնտեղ է, որտեղ ես կայանում եմ»։

Այն իրագործելու ճանապարհը տեսել է 19-րդ միջոցառման միջոցով։ Շահառուների ընտրության առաջին փուլում ուսումնասիրել և հավանել են իր բիզնես գաղափարը։ Հիմա, երկրորդ փուլում, մասնակցում է բիզնես դասընթացին և ստանում կոնկրետ գիտելիքներ, թե ինչպես հիմնել և վարել բիզնեսը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սալիվանը բացահայտել է Բայդենի վարչակազմի հիմնական նպատակները Ուկրաինայի հակամարտության մեջ

23:00 08.07.2025

Սալիվանը բացահայտել է Բայդենի վարչակազմի հիմնական նպատակները Ուկրաինայի հակամարտության մեջ

ԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջեյք Սալիվանը հերքել է այն պնդումները, որ Ջո Բայդենի վարչակազմը կենտրոնացած է Ուկրաինայում հակամարտության սրման վերահսկման վրա, և ասել է, որ գլխավոր խնդիրը Կիևին զենք մատակարարելն է։ Նա այս մասին ասել է «Օբշչեստվեննի»-ին տված հարցազրույցում։ Սալիվանը «ամբողջովին մերժեց» այն պնդումները, որ Բայդենի նախագահության ընթացքում Վաշինգտոնի հիմնական ռազմավարությունը «էսկալացիայի կառավարումն» էր։ […] ...

The Times of Israel. Նեթանյահուն և Թրամփը երկրորդ հանդիպումը կունենան երեկոյան

22:50 08.07.2025

The Times of Israel. Նեթանյահուն և Թրամփը երկրորդ հանդիպումը կունենան երեկոյան

ԱՄՆ այցելած Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրվա ընթացքում ևս մեկ հանդիպում կանցկացնեն, հաղորդում է The Times of Israel-ը։ Նեթանյահուի գրասենյակի նրա աղբյուրի խոսքով՝ հանդիպումը նախատեսված է հուլիսի 8-ի երեկոյան։ Նեթանյահուն Վաշինգտոն է ժամանել հուլիսի 7-ին։ Այդ երեկոյան նա իր առաջին հանդիպումն է ունեցել Թրամփի հետ։ Ինչպես նշում է The Times […] ...

«Գաֆեսճեան» քանդակների պուրակում նախատեսվում է բացօթյա համերգ՝ կիթառահարների մասնակցությամբ

22:40 08.07.2025

«Գաֆեսճեան» քանդակների պուրակում նախատեսվում է բացօթյա համերգ՝ կիթառահարների մասնակցությամբ

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և Play2festival-ի գործակցությամբ հուլիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, «Գաֆեսճեան» քանդակների պուրակում («Կասկադ») նախատեսվում է բացօթյա համերգ՝ 8-22 տարեկան շուրջ 70 կիթառահարների մասնակցությամբ, այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Հայաստանում երրորդ տարին անցկացվող Երիտասարդական Կիթառի փառատոնի մասնակիցները՝ Երևանի տարբեր արվեստի դպրոցների սաներ են: Այս տարի երևանցի կիթառահարները հանդես կգան աշխարհահռչակ դասական կիթառահար, […] ...

Մակրոնը Պաղեստինի ճանաչումը համարել է Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ ուղին

22:33 08.07.2025

Մակրոնը Պաղեստինի ճանաչումը համարել է Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ ուղին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Պաղեստինի պետության ճանաչումը Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ միջոցն է։ «Մենք համատեղ աշխատում ենք Պաղեստինի պետությունը ճանաչելու ուղղությամբ։ Այս քաղաքական լուծման ընդունումը խաղաղության միակ ճանապարհն է», – ասել է Մակրոնը բրիտանական խորհրդարանում ունեցած ելույթում։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նաև հրադադարի հասնել Գազայի հատվածում։ «Անվերջ պատերազմը՝ առանց ռազմավարական նպատակի, […] ...

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժած

22:26 08.07.2025

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժած

Հուլիսի 8-ին, ժամը 18:16-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին։ […] ...

Brent նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը

22:22 08.07.2025

Brent նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը

Լոնդոնի միջմայրցամաքային բորսայում (ICE) այս տարվա սեպտեմբերին Brent նավթի ֆյուչերսների գինը հունիսի 24-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Մոսկվայի ժամանակով 18:27-ի դրությամբ նավթի գինը արագացրել է իր աճը 0.56%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 69.97 դոլարի: Նշվում է նաև, որ WTI-ում նավթի ֆյուչերսների գինը այս տարվա […] ...

BACK_TO_TOP