13:48 03.09.2020
Սեպտեմբերի 2-ին` ժամը 19:38-ին, Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Ավանգարդ Կարբի» հանգստի գոտու մոտակայքում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել ձորը․ կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կարեն Հ., ծնված 1990 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 70 մետր գլորվել ձորը:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Սրբուհի Հ․-ն (ծնված 2014 թ.) տեղափոխվել է Աշտարակի ԲԿ, այնուհետև՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, իսկ Համլետ Հ․-ն՝ «Արմենիա» ՀԲԿ։
Փրկարարները վարորդին և Սուսաննա Ա․-ին (ծնված 1961 թ.) պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, տուժածները հոսպիտալացվել են Աշտարակի ԲԿ, որտեղ և գիտակցության չգալով մահացել են։ Բժիշկները Համլետ Հ․-ի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր, իսկ Սրբուհի Հ․-ինը՝ բավարար։
Փրկարարները քաղաքացիների հետ համատեղ ուժերով ավտոմեքենայից մոտ 10 մ հեռավորության վրա՝ ձորակից, դուրս են բերել Սրբուհի Հ․-ի (ծնված 1961 թ․) դին, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
15:15 21.05.2025
«Լիվերպուլից» կարող է հեռանալ միանգամից երեք հարձակվող21:00 20.05.2025
Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում15:15 21.05.2025
«Լիվերպուլից» կարող է հեռանալ միանգամից երեք հարձակվողԱմռանը «Լիվերպուլից» կարող է հեռանալ միանգամից երեք հարձակվող, սոցցանցերում հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։ Սաուդյան Արաբիայից ակտիվ քայլեր են ձեռնարկում` Դարվին Նունյեսին ձեռք բերելու համար։ Ուրուգվայցին դեռ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող էր տեղափոխվել մերձավորարևելյան երկիր, սակայն անգլիական ակումբը հրաժարվեց նրա տրանսֆերային իրավունքը վաճառելուց։ Կա հավանականություն, որ Նունյեսի հետ «Լիվերպուլից» կհեռանան նաև Դիոգու Ժոտան ու […] ...
15:07 21.05.2025
«Արքայապատում». Ալ. Շիրվանզադեի անվան դպրոցի սաների մշակութային վերջին զանգըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2024-2025 ուսումնական տարին հայտարարել է մշակութային կրթության տարի, որի շրջանակում հանրակրթական ուսումնական հաստատություններն իրականացնում են նախագծային աշխատանքներ՝ համադրելով կրթությունն ու մշակույթը: ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը Ոսկեվազ գինու գործարանի տարածքում ներկա է եղել Երևանի Ալ. Շիրվանզադեի անվան թիվ 21 հիմնական դպրոցի 9-րդ Ա դասարանի աշակերտների նախագծային աշխատանքի […] ...
14:53 21.05.2025
Դատախազությունը քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ «բջջային օպերատորների անունից» ստացվող զանգերի հիման վրա գործողություններ կատարելուցՎերջին ամիսներին տարածում է ստացել համակարգային հափշտակության նոր դրսևորում. հեռախոսային հավելվածներով («WhatsApp», «Facebook», «Telegram» և այլն) կամ տարբեր հեռախոսահամարներից զանգահարում են քաղաքացիներին, ներկայանում որպես Հայաստանի Հանրապետությունում գործող կապի օպերատորների աշխատակից և 5G ինտերնետ կարգավորումները թարմացնելու նպատակով՝ հրահանգում են մուտք գործել տարբեր ծրագրեր: Մուտք գործելուց հետո, հանցավորները հասանելիություն են ստանում քաղաքացու բջջային հեռախոսում առկա տվյալներին (էլեկտրոնային […] ...
14:43 21.05.2025
Անմիջապես կավարտեմ կարիերաս, եթե թենիսում պարգևավճար չլինի․ Մեդվեդև2021 թվականին ԱՄՆ-ի բաց առաջնությունը հաղթած Դանիել Մեդվեդևը հայտարարել է, որ թենիս չի խաղա, եթե մրցաշարերին մասնակցելն անվճար լինի: «Եթե թենիսում խաղերը հաղթելու համար գումար այլևս չվճարեն, անմիջապես կավարտեմ կարիերաս: Ինձ համար թենիսն աշխատանք է: Ես կգնայի այլ աշխատանք փնտրելու, որտեղ գումար կվաստակեի: Դժվար թե նման փողեր կարողանայի այլ վայրում աշխատել, բայց ինչ-որ բան կստացվեր»,- […] ...
14:35 21.05.2025
Սպանության փորձի, խուլիգանության և ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվող 21-ամյա երիտասարդը ձերբակալվեցՔրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մայիսի 19-ին ժամը 15.45-ին, հայտնաբերվել և ձերբակալվել է Երևանի բնակիչ 21-ամյա երիտասարդը: Նա հետախուզվում էր սպանության փորձի, խուլիգանության և ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք: ...