20:05 03.09.2020
Տնտեսությունը սահմանափակումների թուլացումից հետո սկսել է ակտիվանալ ։ Ռեստորաններում միջոցառումներն առայժմ, մասնակիցների թվի սահմանափակումներով, թույլատրելի են: Շղթայաբար ակտիվանում է նաև գեղեցկության սրահների և հուշանվերների խանութների աշխատանքը: Պարապուրդի շրջանում կրած վնասները նախ պետք է վերականգնեն, ապա մտածեն շահութաբերության մասին: Այսօր կորոնավիրուսի տնտեսական հետևանքներից խոսել են տուժած ոլորտների ներկայացուցիչները: Տուժել է գործատուն, հետևաբար նաև աշխատողները: Սպասարկման ոլորտում աշխատողների ու աշխատավարձերի կրճատումներ են տեղի ունեցել:
Գյումրիի կենտրոնում ռեստորաններում ու սրճարաններում ազատ տեղեր գտնելը դժվար է: Պատկերն այսպիսին է հիմնականում հանգստյան օրերին: Սահմանափակումների թուլացումից հետո քաղաքի բնակիչներն ու հյուրերը հանգիստը արտերկրում անցկացնելու հնարավորության բացակայությունը լրացնում են զբոսանքով, մշակութային օջախներ , սրճարաններ ու ռեստորաններ այցելելով:
Փակ տարածքներում կենդանի երաժշտությունը դեռ թույլատրված չէ, բայց սահմանված քանակով մասնակիցներով միջոցառումներ կարելի է: Սա բերել է ոչ միայն ռեստորանների աշխատանքի ակտիվացմանը: Սպասարկման ոլորտը շղթա է, ազդեցությունը նույնպես՝ շղթայական:Մարտ ամսից որոշ աշխատողներ սպասարկման ոլորտում դեռ աշխատանքի չեն վերադարձել: Կան կրճատվողներ, արձակուրդում գտնվողներ: Նրանց նորից աշխատանքի անցնելու հնարավորությունն ուղիղ համեմատական է այն որոշումներին, որոնք պարետատունն ու կառավարությունն են կայացնում:
«Անորոշ իրավիճակում ենք հիմա գտնվում, որովհետև այսօր սահմանները փակ են, վաղը կարող է բացվել , հետո նորից կարող է փակվել:Չգիտենք ինչ է տեղի ունենալու, որ ըստ այդմ կազմենք ռազմավարական պլան: Պետք է կազմես ռազմավարական 4 պլան , որ գոնե մեկը համապատասխանի կայացվող որոշումներին »,-ասել է «Ֆլորենս Գյումրի» ռեստորանի տնօրեն Կարեն Հարությունյանը:
Համավարակի ու սահմանափակումների շրջանը նաև նոր հնարավորություններ են բացել ու նոր բիզնես գաղափարներ են իրականություն դարձել: Դրանցից մեկի հեղինակն էլ Ժաննա Չամաքյանն է: Սահմանափակումների պայմաններում, երբ չեն աշխատում համայնքապատկան մանկապարտեզները նախադպրոցական երեխաների զարգացման կենտրոն է հիմնել: Սա գործունեության այն տեսակն է, որը Գյումրիում զարգանալ սկսեց հենց համավարակի օրերին:
«Ծնողները զանգում են, գրանցում են իրենց երեխաներին: Ասում են, որ աշխատող են, իսկ բալիկներին տեղ չունեն թողնելու: Առանց երաշխիքի, առանց շահույթի, պարետի ցուցումներին հետևելով ռիսկի գնացինք ու բացեցինք»,- ասել է երեխաների զարգացման կենտրոնի տնօրեն Ժաննա Չամաքյանը:
Ըստ սպասարկման ոլորտի ներկայացուցիչների առնվազն 5 ամիս կպահանջվի իրենց բիզնեսի վերականգնման համար: Սա այն պարագայում, եթե նոր սահմանափակումներ չկիրառվեն: Այսօր կառավարությունը շրջանառության մեջ է դրել արտակարգ դրությանը փոխարինող նոր կարգավորումների օրենսդրական փաթեթը: Առաջարկվում է արտակարգ դրության փոխարեն ներդնել կարանտին հասկացությունը։
23:00 08.07.2025
Սալիվանը բացահայտել է Բայդենի վարչակազմի հիմնական նպատակները Ուկրաինայի հակամարտության մեջԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջեյք Սալիվանը հերքել է այն պնդումները, որ Ջո Բայդենի վարչակազմը կենտրոնացած է Ուկրաինայում հակամարտության սրման վերահսկման վրա, և ասել է, որ գլխավոր խնդիրը Կիևին զենք մատակարարելն է։ Նա այս մասին ասել է «Օբշչեստվեննի»-ին տված հարցազրույցում։ Սալիվանը «ամբողջովին մերժեց» այն պնդումները, որ Բայդենի նախագահության ընթացքում Վաշինգտոնի հիմնական ռազմավարությունը «էսկալացիայի կառավարումն» էր։ […] ...
22:50 08.07.2025
The Times of Israel. Նեթանյահուն և Թրամփը երկրորդ հանդիպումը կունենան երեկոյանԱՄՆ այցելած Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրվա ընթացքում ևս մեկ հանդիպում կանցկացնեն, հաղորդում է The Times of Israel-ը։ Նեթանյահուի գրասենյակի նրա աղբյուրի խոսքով՝ հանդիպումը նախատեսված է հուլիսի 8-ի երեկոյան։ Նեթանյահուն Վաշինգտոն է ժամանել հուլիսի 7-ին։ Այդ երեկոյան նա իր առաջին հանդիպումն է ունեցել Թրամփի հետ։ Ինչպես նշում է The Times […] ...
22:40 08.07.2025
«Գաֆեսճեան» քանդակների պուրակում նախատեսվում է բացօթյա համերգ՝ կիթառահարների մասնակցությամբԿենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և Play2festival-ի գործակցությամբ հուլիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, «Գաֆեսճեան» քանդակների պուրակում («Կասկադ») նախատեսվում է բացօթյա համերգ՝ 8-22 տարեկան շուրջ 70 կիթառահարների մասնակցությամբ, այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Հայաստանում երրորդ տարին անցկացվող Երիտասարդական Կիթառի փառատոնի մասնակիցները՝ Երևանի տարբեր արվեստի դպրոցների սաներ են: Այս տարի երևանցի կիթառահարները հանդես կգան աշխարհահռչակ դասական կիթառահար, […] ...
22:33 08.07.2025
Մակրոնը Պաղեստինի ճանաչումը համարել է Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ ուղինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Պաղեստինի պետության ճանաչումը Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ միջոցն է։ «Մենք համատեղ աշխատում ենք Պաղեստինի պետությունը ճանաչելու ուղղությամբ։ Այս քաղաքական լուծման ընդունումը խաղաղության միակ ճանապարհն է», – ասել է Մակրոնը բրիտանական խորհրդարանում ունեցած ելույթում։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նաև հրադադարի հասնել Գազայի հատվածում։ «Անվերջ պատերազմը՝ առանց ռազմավարական նպատակի, […] ...
22:26 08.07.2025
Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժածՀուլիսի 8-ին, ժամը 18:16-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին։ […] ...
22:22 08.07.2025
Brent նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարըԼոնդոնի միջմայրցամաքային բորսայում (ICE) այս տարվա սեպտեմբերին Brent նավթի ֆյուչերսների գինը հունիսի 24-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Մոսկվայի ժամանակով 18:27-ի դրությամբ նավթի գինը արագացրել է իր աճը 0.56%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 69.97 դոլարի: Նշվում է նաև, որ WTI-ում նավթի ֆյուչերսների գինը այս տարվա […] ...