ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը ձևավորվեց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+20.09 oC

ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը ձևավորվեց

18:50 03.09.2020

 

ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվում է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված գործառույթներն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանման կադրային համալրման գործընթացը:

 

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի այսօրվա հրամաններով՝ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի պաշտոնում նշանակվել է Սիրո Ամիրխանյանը, վարչության պետի տեղակալի պաշտոնում՝ Տիգրան Ենոքյանը, վարչության ավագ դատախազների պաշտոններում՝ Անի Սարգսյանը և Գևորգ Քոչարյանը, իսկ վարչության դատախազի պաշտոնում՝ Տիգրան Դավթյանը:

 

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազի սեպտեմբերի 1-ի հրամանով Սրբուհի Գալյանը նշանակվել էր ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի պաշտոնում:

 

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի համաձայն՝ նույն օրենքի 4-33-րդ հոդվածները, որոնցով սահմանվում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման բոլոր հիմնական իրավական գործընթացներն ու գործառույթները, ուժի մեջ են մտնում ՀՀ գլխավոր դատախազության պատասխանատու ստորաբաժանման առաջին կազմի առնվազն երեք դատախազի նշանակման օրվանից։

 

Նկատի ունենալով, որ արդեն նշանակվել են պատասխանատու վարչության 5 դատախազներ՝ ստորաբաժանումը համարվում է ստեղծված, և վերոնշյալ օրենքն, ըստ էության, ամբողջությամբ մտնում է ուժի մեջ:

 

Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ այսօր՝ սեպտեմբերի 3-ին, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի և նորաստեղծ վարչության նորանշանակ դատախազների մասնակցությամբ անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն:

 

Շնորհավորելով նրանց նշանակվելու կապակցությամբ՝ ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ ստեղծված ստորաբաժանումն իրականացնելու է Հայաստանի Հանրապետության համար նախադեպը չունեցող բնույթի և ծավալների աշխատանք ենթադրող գործառույթներ, ինչը պահանջում է բազմապատիկ ավելի մեծ պատասխանատվություն, բարձր պրոֆեսիոնալիզմ, բարեխղճություն, նվիրում ստանձնած առաքելությանը և կուռ, թիմային գործունեություն:

 

Արթուր Դավթյանը հավելել է, որ այդ գործառույթների իրացման առումով ստեղծված նոր ստորաբաժանումից, ինչպես նաև ընդհանուր առմամբ դատախազությունից հանրային պահանջները չափազանց մեծ են, պարտավորեցնող և բոլոր ռեսուրսները պետք է ներդրվեն օրենքով սահմանված կարգով և բացառապես անհրաժեշտ հիմքերի առկայության պայմաններում ապօրինի ծագում ունեցող գույքը պետությանը վերադարձնելու, այդպիսով սոցիալական արդարությունը վերականգնելու և իրականացվող հակակոռուպցիոն պայքարի արդյունավետությունն ապահովելու համար: Ուստի, հիմնվելով մասնավոր և հանրային շահի համաչափ և իրավաչափ պաշտպանության սկզբունքի վրա՝ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունից, ինչպես նաև այն ներկայացնող բոլոր դատախազներից պահանջվում է բացարձակ անաչառություն, սկզբունքայնություն, բացառապես օրենքի տառով առաջնորդվելու հաստատակամություն:

 

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են գործընթացն առանց ձգձգումների և կանոնակարգված իրականացնելու համար ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ուսումնասիրությունների հստակ չափորոշիչներ սահմանելու, դատախազության այլ ստորաբաժանումներից ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ուսումնասիրություն սկսելու՝ օրենքով սահմանված հիմքեր պարունակող քրեական գործերի, վարույթների վերաբերյալ տեղեկատվությունը վարչությանը համակարգված և սխեմավորված տրամադրելուն առնչվող հարցեր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սալիվանը բացահայտել է Բայդենի վարչակազմի հիմնական նպատակները Ուկրաինայի հակամարտության մեջ

23:00 08.07.2025

Սալիվանը բացահայտել է Բայդենի վարչակազմի հիմնական նպատակները Ուկրաինայի հակամարտության մեջ

ԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջեյք Սալիվանը հերքել է այն պնդումները, որ Ջո Բայդենի վարչակազմը կենտրոնացած է Ուկրաինայում հակամարտության սրման վերահսկման վրա, և ասել է, որ գլխավոր խնդիրը Կիևին զենք մատակարարելն է։ Նա այս մասին ասել է «Օբշչեստվեննի»-ին տված հարցազրույցում։ Սալիվանը «ամբողջովին մերժեց» այն պնդումները, որ Բայդենի նախագահության ընթացքում Վաշինգտոնի հիմնական ռազմավարությունը «էսկալացիայի կառավարումն» էր։ […] ...

The Times of Israel. Նեթանյահուն և Թրամփը երկրորդ հանդիպումը կունենան երեկոյան

22:50 08.07.2025

The Times of Israel. Նեթանյահուն և Թրամփը երկրորդ հանդիպումը կունենան երեկոյան

ԱՄՆ այցելած Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրվա ընթացքում ևս մեկ հանդիպում կանցկացնեն, հաղորդում է The Times of Israel-ը։ Նեթանյահուի գրասենյակի նրա աղբյուրի խոսքով՝ հանդիպումը նախատեսված է հուլիսի 8-ի երեկոյան։ Նեթանյահուն Վաշինգտոն է ժամանել հուլիսի 7-ին։ Այդ երեկոյան նա իր առաջին հանդիպումն է ունեցել Թրամփի հետ։ Ինչպես նշում է The Times […] ...

«Գաֆեսճեան» քանդակների պուրակում նախատեսվում է բացօթյա համերգ՝ կիթառահարների մասնակցությամբ

22:40 08.07.2025

«Գաֆեսճեան» քանդակների պուրակում նախատեսվում է բացօթյա համերգ՝ կիթառահարների մասնակցությամբ

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և Play2festival-ի գործակցությամբ հուլիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, «Գաֆեսճեան» քանդակների պուրակում («Կասկադ») նախատեսվում է բացօթյա համերգ՝ 8-22 տարեկան շուրջ 70 կիթառահարների մասնակցությամբ, այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Հայաստանում երրորդ տարին անցկացվող Երիտասարդական Կիթառի փառատոնի մասնակիցները՝ Երևանի տարբեր արվեստի դպրոցների սաներ են: Այս տարի երևանցի կիթառահարները հանդես կգան աշխարհահռչակ դասական կիթառահար, […] ...

Մակրոնը Պաղեստինի ճանաչումը համարել է Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ ուղին

22:33 08.07.2025

Մակրոնը Պաղեստինի ճանաչումը համարել է Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ ուղին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Պաղեստինի պետության ճանաչումը Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ միջոցն է։ «Մենք համատեղ աշխատում ենք Պաղեստինի պետությունը ճանաչելու ուղղությամբ։ Այս քաղաքական լուծման ընդունումը խաղաղության միակ ճանապարհն է», – ասել է Մակրոնը բրիտանական խորհրդարանում ունեցած ելույթում։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նաև հրադադարի հասնել Գազայի հատվածում։ «Անվերջ պատերազմը՝ առանց ռազմավարական նպատակի, […] ...

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժած

22:26 08.07.2025

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժած

Հուլիսի 8-ին, ժամը 18:16-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին։ […] ...

Brent նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը

22:22 08.07.2025

Brent նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը

Լոնդոնի միջմայրցամաքային բորսայում (ICE) այս տարվա սեպտեմբերին Brent նավթի ֆյուչերսների գինը հունիսի 24-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Մոսկվայի ժամանակով 18:27-ի դրությամբ նավթի գինը արագացրել է իր աճը 0.56%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 69.97 դոլարի: Նշվում է նաև, որ WTI-ում նավթի ֆյուչերսների գինը այս տարվա […] ...

BACK_TO_TOP