«Այսուհետ ոչ մի կանաչ տարածք չի զիջվելու». քաղաքապետը շրջայց է կատարել կանաչ տարածքներում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+20.09 oC

«Այսուհետ ոչ մի կանաչ տարածք չի զիջվելու». քաղաքապետը շրջայց է կատարել կանաչ տարածքներում

20:50 03.09.2020

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն աշխատանքային շրջայցի ընթացքում ծանոթացել է կանաչապատման ոլորտում իրականացվող աշխատանքներին, առկա խնդիրներին ու ծրագրերին: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից։

Նշենք, որ 2020թ. տարեսկզբից Երևանի բնապահպանական ու կանաչապատման խնդիրներով սկսեց զբաղվել «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը:

«Ամենահիմնական և կարևոր գործը, որ մենք արել ենք՝ սկսել ենք համակարգային փոփոխություններ: Յուրաքանչյուր վարչական շրջան կանաչապատման իր ՓԲԸ-ն ուներ, իրենք առանձին-առանձին գործում էին, ամեն մեկն իր քաղաքականությունն էր վարում, և դա ճիշտ չէր, որովհետև քաղաքում պետք է մեկ քաղաքականությամբ մոտենալ բոլոր խնդիրներին, և առաջինն ինչ արեցինք՝ ստեղծեցինք մեր կանաչապատման ՀՈԱԿ-ը»,- նկատել է քաղաքապետը:

Երևանի ոռոգման համակարգը շուրջ 400 կմ երկարություն ունի, որից լիարժեքորեն գործում է միայն 90 կմ-ը: Քաղաքապետ Մարությանին զեկուցվել է, որ ընթացիկ տարվա ավարտին մայրաքաղաքում անցկացված կլինի շուրջ 17 000 գծամետր ոռոգման ցանց, որից 7000 գծամետրն արդեն շահագործվում է: Վերանորոգվել է 7 պոմպակայան, այժմ ընթացքում է ևս 3-ի արդիականացումը: Ծիծեռնակաբերդի անտառային գոտու համայնքապատկան տարածքների ու Սարալանջի շուրջ 12 հա կանաչ գոտին վերականգնելու նպատակով անցկացվում է ոռոգման նոր համակարգ: Աշխատանքներն ավարտական փուլում են: Տարեկան ծրագրում նաև խորքային հորերի հորատում է նախատեսված:

«Հիմնական խնդիրը ջուրն է: Լավագույն մասնագետներին էլ եթե ներգրավես, եթե չկա ոռոգման ցանց, ոչինչ չես կարող ստանալ: Այդ խնդիրը նաև խորքային հորերի միջոցով պետք է լուծենք, որովհետև շատ հաճախ այն ջուրը, որը մատակարարվում է ՋՕ-ի կողմից, լինում է նաև ընդհատումներով, իսկ 3-4 օրվա ընդհատումը կամ մեկ շաբաթվա ընդհատումը կարող է ամբողջ տարվա աշխատանքը ջուրը գցել: Այս առումով փորձելու ենք նաև գումարներ ներգրավել դրամաշնորհներով՝ աշխատելով մեր միջազգային գործընկերների հետ: Սա նաև կլինի ջրային պաշարների անկախություն»,- ընդգծում է Հայկ Մարությանը:

Կառուցվող խորքային նոր հորի շնորհիվ ոռոգելի կդառնա նաև Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ գտնվող կանաչ գոտին, որն այսօր անմխիթար վիճակում է: Նոր նորքում քաղաքապետն այցելել է նաև Հայ Առաքելական եկեղեցու տնօրինության տակ գտնվող Վերածննդի այգի: Տեղում քննարկվել է եկեղեցու հետ համատեղ տարածքը բարեկարգելու հնարավորությունը: Թաղամասի մեկ այլ խոշոր՝ Թաթուլ Կրպեյանի անվան այգու հարակից տարածքի զավթված մի շարք հողակտորներ վերադարձվել են համայնքին: Ընդհանուր առմամբ շուրջ 10 հա տարածքում գալիք տարի նախատեսվում է ծառատունկ իրականացնել և ճեմուղի կառուցել, որը հնարավորություն կտա հասնել մինչև Կենդանաբանական այգի:

«Այսուհետ ոչ մի կանաչ տարածք չի զիջվելու: Այսինքն՝ բոլոր կանաչ տարածքները, որոնք մնացել են և չեն օգտագործվել այլ նպատակներով, պետք է ատամներով պահենք: Իմ օրոք ոչ մի կանաչ տարածք չի ծառայելու այլ նպատակի և հակառակը՝ շատ տարածքներ, որոնք քարտեզի վրա նշված են որպես կանաչ տարածք, բայց իրականում ընդհանրապես այդպիսին չեն, իրոք պետք է դառնան կանաչ տարածքներ. Սա ամենակարևոր քաղաքականությունն է, որը վարելու ենք: Սա մեր թոքերն է, մեր երեխաների առողջ կյանքն է: Մենք իրավունք չունենք այլևս ոչ մի միլիմետր զիջելու այստեղ»,-ընդգծել է քաղաքապետ Մարությանը:

Կանաչապատման համայնքային հիմարկը 2020-ի ընթացքում ձեռք է բերել նաև նոր տեխնիկա, այդ թվում՝ 80 խոտհնձիչ, 60 տրիմեր, 10 եռակցման սարք, 10 էլեկտրագեներատոր, 10 ձեռքի սրսկիչ և 1 բազմաֆունկցիոնալ նոր մեքենա: Համայնքային կառույցի տեխնիկական համալրումը շարունակվում է:

«Այն արդյունքը, որը ես ակնկալում եմ, իհարկե, մեկ, երկու կամ երեք տարում չի լինելու, բայց ես տեսնում եմ փոփոխություններ, և այդ փոփոխությունները տարեցտարի լինելու են»,- նշել է քաղաքապետ Հայկ Մարությանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սալիվանը բացահայտել է Բայդենի վարչակազմի հիմնական նպատակները Ուկրաինայի հակամարտության մեջ

23:00 08.07.2025

Սալիվանը բացահայտել է Բայդենի վարչակազմի հիմնական նպատակները Ուկրաինայի հակամարտության մեջ

ԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջեյք Սալիվանը հերքել է այն պնդումները, որ Ջո Բայդենի վարչակազմը կենտրոնացած է Ուկրաինայում հակամարտության սրման վերահսկման վրա, և ասել է, որ գլխավոր խնդիրը Կիևին զենք մատակարարելն է։ Նա այս մասին ասել է «Օբշչեստվեննի»-ին տված հարցազրույցում։ Սալիվանը «ամբողջովին մերժեց» այն պնդումները, որ Բայդենի նախագահության ընթացքում Վաշինգտոնի հիմնական ռազմավարությունը «էսկալացիայի կառավարումն» էր։ […] ...

The Times of Israel. Նեթանյահուն և Թրամփը երկրորդ հանդիպումը կունենան երեկոյան

22:50 08.07.2025

The Times of Israel. Նեթանյահուն և Թրամփը երկրորդ հանդիպումը կունենան երեկոյան

ԱՄՆ այցելած Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրվա ընթացքում ևս մեկ հանդիպում կանցկացնեն, հաղորդում է The Times of Israel-ը։ Նեթանյահուի գրասենյակի նրա աղբյուրի խոսքով՝ հանդիպումը նախատեսված է հուլիսի 8-ի երեկոյան։ Նեթանյահուն Վաշինգտոն է ժամանել հուլիսի 7-ին։ Այդ երեկոյան նա իր առաջին հանդիպումն է ունեցել Թրամփի հետ։ Ինչպես նշում է The Times […] ...

«Գաֆեսճեան» քանդակների պուրակում նախատեսվում է բացօթյա համերգ՝ կիթառահարների մասնակցությամբ

22:40 08.07.2025

«Գաֆեսճեան» քանդակների պուրակում նախատեսվում է բացօթյա համերգ՝ կիթառահարների մասնակցությամբ

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և Play2festival-ի գործակցությամբ հուլիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, «Գաֆեսճեան» քանդակների պուրակում («Կասկադ») նախատեսվում է բացօթյա համերգ՝ 8-22 տարեկան շուրջ 70 կիթառահարների մասնակցությամբ, այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Հայաստանում երրորդ տարին անցկացվող Երիտասարդական Կիթառի փառատոնի մասնակիցները՝ Երևանի տարբեր արվեստի դպրոցների սաներ են: Այս տարի երևանցի կիթառահարները հանդես կգան աշխարհահռչակ դասական կիթառահար, […] ...

Մակրոնը Պաղեստինի ճանաչումը համարել է Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ ուղին

22:33 08.07.2025

Մակրոնը Պաղեստինի ճանաչումը համարել է Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ ուղին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Պաղեստինի պետության ճանաչումը Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ միջոցն է։ «Մենք համատեղ աշխատում ենք Պաղեստինի պետությունը ճանաչելու ուղղությամբ։ Այս քաղաքական լուծման ընդունումը խաղաղության միակ ճանապարհն է», – ասել է Մակրոնը բրիտանական խորհրդարանում ունեցած ելույթում։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նաև հրադադարի հասնել Գազայի հատվածում։ «Անվերջ պատերազմը՝ առանց ռազմավարական նպատակի, […] ...

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժած

22:26 08.07.2025

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժած

Հուլիսի 8-ին, ժամը 18:16-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին։ […] ...

Brent նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը

22:22 08.07.2025

Brent նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը

Լոնդոնի միջմայրցամաքային բորսայում (ICE) այս տարվա սեպտեմբերին Brent նավթի ֆյուչերսների գինը հունիսի 24-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Մոսկվայի ժամանակով 18:27-ի դրությամբ նավթի գինը արագացրել է իր աճը 0.56%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 69.97 դոլարի: Նշվում է նաև, որ WTI-ում նավթի ֆյուչերսների գինը այս տարվա […] ...

BACK_TO_TOP