Փորձել են ցանցի տեղադրմամբ գողանալ օրերս Կարճաղբյուր և Մասրիկ գետեր բաց թողնված մանրաձկան զգալի խմբաքանակ․ Ռոմանոս Պետրոսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+27.09 oC

Փորձել են ցանցի տեղադրմամբ գողանալ օրերս Կարճաղբյուր և Մասրիկ գետեր բաց թողնված մանրաձկան զգալի խմբաքանակ․ Ռոմանոս Պետրոսյան

11:28 04.09.2020

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․
«Այսօր առավոտյան պարզ դարձավ, որ որոշ ձկնագողեր փորձել են ցանցի տեղադրման միջոցով գողանալ «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ»-ի կողմից օրերս Կարճաղբյուր և Մասրիկ գետեր բաց թողնված շուրջ 280․000 հատ իշխանի Գեղարքունի տեսակի մանրաձկան զգալի խմբաքանակ՝ Կարճաղբյուր գետում տեղադրված հատուկ ցանցերի միջոցով։
➡️«Սևան» ազգային պարկում նոր կազմավորված պահնորդական հատուկ ջոկատը հերթական շրջայցի ժամանակ՝ Կարճաղբյուրի ստորին հատվածներում, գտել է գետի ողջ լայնությամբ ձգված մանր ցանցավանդակ, որի միջոցով ձկնագողերը փորձել են հավաքել պետության կողմից ֆինանսավորվող ծրագրի միջոցով բուծված և Սևանա լճում ոչնչացման եզրին գտնվող իշխանի Գեղարքունի տեսակի, միջինում 7 գրամ քաշով մանրաձուկն ու օգտագործել սեփական շահերի համար։
➡️«Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ»-ը սնվում է պետական բյուջեից։ Հիմնադրամի նպատակն է լճում վերականգնել գերորսի հետևանքով ոչնչացման եզրին հասած եզակի ձկնատեսակի կենսապաշարները, այն դեպքում, երբ որոշ շրջանակներ՝ օգտվելով համացանցում առկա տեղեկատվությունից, թիրախավորել են բացթողնման վայրն ու սեփական շահը պետական, հանրային, բնապահպանական շահից բարձր դասելով՝ փորձել են, փաստորեն, գողանալ ոչ թե պարզապես մանրաձուկը, այլ պետության ջանքը, լճի առողջացումը, Սևանի էկոհամակարգի վերականգնումը։
«Սևան» ԱՊ-ի պահնորդական հատուկ ջոկատի հետևողական և հստակ մշակված գործողությունների արդյունքում ցանցավանդակը գտնվել և հեռացվել է։ Մանրաձուկը, որը կուտակվել էր ցանցավանդակում՝ կրկին բաց է թողնվել։
«Սևան» ԱՊ-ի պահնորդներն իրականացնում և իրականացնելու են շուրջօրյա հերթապահություն, աչալրջորեն հսկում են իրենց վստահված տարածքները՝ նմանօրինակ զազրելի միջադեպերը կանխելու նպատակով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

12:18 09.07.2025

Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 10-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Կենտրոն վարչական շրջանի Ամերիկյան, Ծխախոտագործների, Հանրապետության, Արգիշտի, Չարենցի փողոցների, Արշակունյաց, Բաղրամյան, Տիգրան Մեծի պողոտաների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը Աբու Դաբիում երկկողմ հանդիպում կունենան

12:10 09.07.2025

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը Աբու Դաբիում երկկողմ հանդիպում կունենան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 9-ին աշխատանքային այցով մեկնում է Արաբական Միացյալ Էմիրություններ: Այս մասին տեղեկացրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով: «Այսօր Աբու Դաբիում նախատեսված է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄԷ նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ»,- նշված է գրառման մեջ: Հուլիսի 10-ին, […] ...

CNN-ը պնդում է, որ Հեգսեթը դադարեցրել է Կիևին մատակարարումները առանց Սպիտակ տան հաստատման

12:05 09.07.2025

CNN-ը պնդում է, որ Հեգսեթը դադարեցրել է Կիևին մատակարարումները առանց Սպիտակ տան հաստատման

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը չի տեղեկացրել Սպիտակ տանը անցյալ շաբաթ Ուկրաինային որոշակի տեսակի զենքի մատակարարումները դադարեցնելու որոշման մասին, հաղորդում է CNN-ը ՝ հղում անելով մի շարք աղբյուրների։ Նրանք նշել են, որ սա «իրարանցում է առաջացրել վարչակազմի ներսում, քանի որ այն փորձում է հասկանալ, թե ինչու է կիրառվել կասեցումը և ինչպես բացատրել դա Կոնգրեսին և […] ...

SHANTNEWS

12:00 09.07.2025

SHANTNEWS

Միացյալ Նահանգները հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի․ Ռուբիո

11:57 09.07.2025

Միացյալ Նահանգները հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի․ Ռուբիո

Միացյալ Նահանգները հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք դադարեցրել ենք պատերազմը Հնդկաստանի ու Պակիստանի միջև։ Խաղաղության համաձայնագիր է ստորագրվել Ռուանդայի ու Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության միջև, ինչպես նաև 12-օրյա պատերազմն ավարտվել է ամերիկյան գործողությամբ․ Միացյալ Նահանգները աշխարհի միակ երկիրն է, որ կարող […] ...

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը վճռական է Գազայում պատերազմի իր նպատակներին հասնելու հարցում

11:49 09.07.2025

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը վճռական է Գազայում պատերազմի իր նպատակներին հասնելու հարցում

Իսրայելը վճռականորեն տրամադրված է հասնել Գազայի հատվածում պատերազմի բոլոր նպատակներին, այդ թվում՝ պատանդների ազատ արձակմանը և պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման ներուժի ոչնչացմանը: Այս հայտարարությունն արել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո: «Մենք (իսրայելցիները) վճռականորեն տրամադրված ենք հասնել մեր բոլոր նպատակներին՝ ազատ արձակել մեր բոլոր առևանգվածներին՝ թե՛ կենդանի, թե՛ […] ...

BACK_TO_TOP