Հարցը չի լուծվում. Վերին Լարսի անցակետում ՀՀ մի խումբ քաղաքացիներ երեխաների հետ հերթապահում են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+28.09 oC

Հարցը չի լուծվում. Վերին Լարսի անցակետում ՀՀ մի խումբ քաղաքացիներ երեխաների հետ հերթապահում են

13:40 04.09.2020

Հայաստանի մինչև երեսուն քաղաքացի՝ ներառյալ կանայք և երեխաներ, արդեն մի քանի օր է, ինչ գտնվում են վրաց-ռուսական սահմանային Վերին Լարսի անցակետում` պահանջելով թույլ տալ իրենց Վրաստանի տարանցմամբ հասնել տուն:

Sputnik-georgia-ին տված հարցազրույցում Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունից հայտնել էին, որ Կազբեգի-Վերին Լարս անցակետը գործում է սովորականի պես, սակայն հրաժարվել էին մեկնաբանել Հայաստանի քաղաքացիների հետ կապված իրավիճակը:

«Մաքսային անցակետը գործում է ինչպես միշտ: Վրաստանից Հայաստանի քաղաքացիների մուտքի և ելքի կազմակերպումը մեր իրավասության մեջ չի մտնում, հետևաբար, մենք չենք կարող մեկնաբանել հարցը»,- ասել էր ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Թամար Անդրիաձեն:

Sputnik Արմենիայի փոխանցմամբ՝ 25 մարդ գտնվում է ռուս-վրացական Լարսի սահմանի ռուսական կողմում, սահմանից 10 կմ հեռավորությամբ գտնվող Չմի գյուղում: Նրանք ժամանել են անձնական իրերով բեռնված մեքենաներով՝ կարծելով, որ անցակետով մուտքը թույլատրվում է: Նրանց թվում կա վեց կին և երեք երեխա: Նրանց խոսքերով՝ քնել են մեքենաների մեջ, ունեցած գումարը սպառվում է, և չգիտեն՝ երբ կթույլատրեն անցնել սահմանը:

Հայաստանի քաղաքացիները պահանջում են թույլ տալ իրենց սեփական մեքենաներով վերադառնալ հայրենիք:

«Այս անգամ ավտոբուսներով ՀՀ քաղաքացիների արտահանման հարցը նույնիսկ չի քննարկվել, նրանք ուզում են Հայաստան վերադառնալ միայն իրենց մեքենաներով: Թռիչքներ կան, բայց նրանք չեն ցանկանում»,- Sputnik Georgia-ին ասացին Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը, պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, նշել է, որ Վերին Լարսի անցակետում հավաքված Հայաստանի քաղաքացիները ստիպված կլինեն չարտերային թռիչքներ օգտագործել, ցամաքային ճանապարհը դեռ փակ է:

Վրաստանի ցամաքային սահմանները կորոնավիրուսային համաճարակի պատճառով գրեթե 6 ամիս է՝ փակվել են: Վրաստանի քաղաքացիների համար թույլատրվում է հատել սահմանը, եթե նրանք վերադառնան իրենց հայրենիք, և տարանցիկ բեռնափոխադրողների համար:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա՝ 6-9 աստիճանով

13:00 09.07.2025

Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա՝ 6-9 աստիճանով

Երևանում հուլիսի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ ​ Մարզերում հուլիսի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան ՝ 2-5 մ/վ։ Հուլիսի 9-14-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում, Երևանում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 9-ի […] ...

Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության

12:47 09.07.2025

Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, եթե անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ եք և Ձեր անշարժ գույքը հանձնել եք վարձակալության, որը չի ստացել պետական գրանցում, ապա հարկային մարմին պետք է ներկայացնեք վարձակալության վերաբերյալ հայտարարություն՝ գույքը փաստացի վարձակալության տրամադրման օրվան հաջորդող 5-օրյա ժամկետում: Վարձակալությունը դադարեցնելուց հետո ևս անհրաժեշտ է ներկայացնել հայտարարություն՝ դադարեցման օրվան հաջորդող 5-օրյա ժամկետում։ Այնուհետև […] ...

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վերաբերյալ հայտարարության համար Ռուբիոն պատճառ է ունեցել․ Թեմի Բրյուս

12:39 09.07.2025

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վերաբերյալ հայտարարության համար Ռուբիոն պատճառ է ունեցել․ Թեմի Բրյուս

ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Թեմի Բրյուսն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վերաբերյալ՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարությանը։ «Մենք ուրախ ենք բազմաթիվ պայմանավորվածությունների, հրադադարների և փոփոխությունների համար, որոնցում մենք ներգրավված ենք եղել։ Պետքարտուղարը դա ասելու համար պատճառ է ունեցել, և երբ մենք ավելի շատ մանրամասներ ունենանք, ես դրանք կտրամադրեմ ձեզ»,-ասել է Բրյուսը։ Ավելի վաղ […] ...

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի նախագահին

12:35 09.07.2025

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի Հանրապետության նախագահ Խավիեր Միլեյին ազգային տոնի առթիվ, որում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Արգենտինայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ՝ մաղթելով խաղաղություն և բարօրություն։ Վստահ եմ, որ Հայաստանի և Արգենտինայի միջև ամուր բարեկամության և ընդհանուր արժեքների վրա հիմնված հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ամրապնդվել՝ ի շահ մեր ժողովուրդների: […] ...

Եվրահանձնաժողովը հրապարակել է Ուկրաինայի անդամակցությանը ամենաշատը աջակցող ԵՄ երկրների ցանկը

12:26 09.07.2025

Եվրահանձնաժողովը հրապարակել է Ուկրաինայի անդամակցությանը ամենաշատը աջակցող ԵՄ երկրների ցանկը

Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը ամենաշատը աջակցում են Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրները։ Ուկրաինայում անդամակցության մեծ հույս կա։ Այս մասին RBC-Ukraine-ին տված հարցազրույցում ասել է ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարտա Կոսը։ «Մենք հենց նոր հարցում անցկացրեցինք այն մասին, թե ինչպես են անդամ պետությունները աջակցում Ուկրաինայի անդամակցությանը ԵՄ-ին, և Ուկրաինան 14 անդամ պետությունների շարքում ամենատարածված թեկնածու երկիրն է», – […] ...

Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

12:18 09.07.2025

Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 10-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Կենտրոն վարչական շրջանի Ամերիկյան, Ծխախոտագործների, Հանրապետության, Արգիշտի, Չարենցի փողոցների, Արշակունյաց, Բաղրամյան, Տիգրան Մեծի պողոտաների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

BACK_TO_TOP