ԵԱԶԲ-ը հայտարարում է «Covid-19-ի դեմ պայքարում լավագույն թվային լուծումներ» մրցույթի անցկացման մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 08 2025
  • $
    382.62
  • RUBLE
    4.74
  • 443.72
WEATHER
+25.09 oC

ԵԱԶԲ-ը հայտարարում է «Covid-19-ի դեմ պայքարում լավագույն թվային լուծումներ» մրցույթի անցկացման մասին

14:32 04.09.2020

Եվրասիական զարգացման բանկի թվային նախաձեռնությունների հիմնադրամը հայտարարում է «Covid-19-ի դեմ պայքարում լավագույն թվային լուծումներ» մրցույթի անցկացման մասին։ Մրցույթի մանրամասներից այսօր Sputnik Արմենիա գործակալության կազմակերպած Երևան-Մոսկվա-Մինսկ-Բիշքեկ-Նուրսուլթան տեսակամուրջի ժամանակ խոսել է բանկի վարչության փոխնախագահ Տիգրան Սարգսյանը։ Մրցույթի համար հայտեր կարող են ներկայացվել մեկ ամսվա ընթացքում թե՛ պետական հաստատությունների, թե՛ մասնավոր կառույցների, թե՛ անհատների կողմից։ Այդ նպատակի համար հիմնադրամը կհատկացնի 10 միլիոն դոլար և բավականին մեծ գործիքակազմ։ Կֆինանսավորվեն այն նախագծերը, որոնք կունենան ինտեգրացիոն բաղադրիչ, այսինքն՝ որոնցում ներգրավված կլինի ԵԱՏՄ տարածքի առնվազն երկու պետություն։

«Մենք ուսումնասիրել ենք Covid-19-ի  դեմ պայքարի միջազգային փորձը և տեսնում ենք, որ թվային լուծումների հսկայական մեծ քանակություն է առաջարկվում այսօր։ Մի կողմից դրանք օգնում են քաղաքացիներին, մյուս կողմից՝ բժշկական հաստատություններին, և իհարկե, երկրների կառավարություններին՝ համավարակի դեմ պայքարը արդյունավետ համակարգելու գործում։

Առաջարկվում են ամենատարբեր թվային լուծումները։ Հիմա մենք ենք հանդես ենք գալիս մի նախաձեռնությամբ, որի նպատակն է ԵԱՏՄ տարածքում գործող բոլոր թվային կենտրոնների ներգրավումը Covid-19-ի դեմ պայքարում։ Բացի դրանից՝ մենք նաև մեր սեփական նախագիծն ունենք։ Այժմ այն քննարկման փուլում է։ Նախագիծը մենք առաջարկել ենք ՌԴ-ին, Հայաստանին և Ղրղզստանին։ Սա պիլոտային ծրագիր է, որի իմաստն այն է, որ երկրները կարողանան բացել սահմանները այն քաղաքացիների համար, որոնք կներկայացնեն բժշկական փաստաթուղթ այն մասին, որ չեն հանդիսանում Covid-19-ի վարակակիր»,- նշել է Տիգրան Սարգսյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Fox News. ԱՄՆ Լուիզիանա նահանգի գործարաններից մեկում պայթյուն է որոտացել

10:03 23.08.2025

Fox News. ԱՄՆ Լուիզիանա նահանգի գործարաններից մեկում պայթյուն է որոտացել

ԱՄՆ Լուիզիանա նահանգի Ռոզլենդ քաղաքի գտնվող Smitty’s Supply գործարանում, որն արտադրում է ավտոմոբիլային արդյունաբերության համար նախատեսված քսանյութեր, պայթյուն է տեղի ունեցել: Գործարանի մոտակայքում ապրող մարդկանց տարհանման հրաման է տրվել, հաղորդում է Fox News-ը։ Նշվում է, որ տեղի իշխանությունները հայտարարել են գործարանից մեկ մղոն շառավղով պարտադիր տարհանման մասին: Հեռուստաալիքի կողմից հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես […] ...

Մոսկվայում միջազգային մասնագիտական ցուցահանդեսին Հայաստանը ներկայացված է միասնական տաղավարով

09:56 23.08.2025

Մոսկվայում միջազգային մասնագիտական ցուցահանդեսին Հայաստանը ներկայացված է միասնական տաղավարով

Օգոստոսի 11-ին Մոսկվայում մեկնարկած «Izmailovo Shoes 2025» միջազգային մասնագիտական ցուցահանդեսին Հայաստանը ներկայացված է միասնական տաղավարով։ Ցուցահանդեսը համարվում է կոշիկի և կաշվե արտադրանքի ոլորտի ամենամեծ հարթակներից մեկը և կշարունակվի մինչև օգոստոսի 28-ը։ Այս մասին հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից: Կոշիկ արտադրող 10 հայկական ընկերությունների մասնակցությունը կազմակերպվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։ «Izmailovo Shoes»-ն անցկացվում է տարին երկու […] ...

Վթար Արտաշատ-Դալար ավտոճանապարհին․ կան տուժածներ

09:46 23.08.2025

Վթար Արտաշատ-Դալար ավտոճանապարհին․ կան տուժածներ

Օգոստոսի 22-ին, ժամը 22։57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արտաշատ-Դալար ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ, առկա է գազի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Արտաշատ-Դալար ավտոճանապարհի 1-ին կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվելով […] ...

Դիլիջանի թունելը կշարունակի փակ մնալ այսօր մինչև ժամը 14:00-ն

09:40 23.08.2025

Դիլիջանի թունելը կշարունակի փակ մնալ այսօր մինչև ժամը 14:00-ն

Դիլիջանի թունելը այսօր մինչեւ ժամը 14:00 կշարունակի փակ մնալ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Կատարվում են թունելի երթեւեկելի մասի միջին նորոգման աշխատանքներ։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

09:34 23.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Հրդեհ Պարտիզակ գյուդում. այրվել է մոտ 1300 հակ անասնակեր

09:29 23.08.2025

Հրդեհ Պարտիզակ գյուդում. այրվել է մոտ 1300 հակ անասնակեր

Օգոստոսի 22-ին, ժամը 14:23-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պարտիզակ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բակում այրվում է կուտակած անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։32-ին, մարվել՝ 23։37-ին։ Այրվել է մոտ 1300 հակ անասնակեր։ ...

BACK_TO_TOP