Խուլիգանության և ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործն ընդունվել է ՔԿ-ի վարույթ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+25.09 oC

Խուլիգանության և ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործն ընդունվել է ՔԿ-ի վարույթ

15:09 04.09.2020

2020թ. սեպտեմբերի 3-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Արմավիր մարզի ՊՊԾ դասակի աշխատակիցները Արմավիր քաղաքի զբոսայգու մոտակայքում ծառայություն իրականացնելիս նկատել են, որ «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորները գարեջուր են խմում: Վերջիններս տեսնելով ոստիկաներին՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսևորել հասարակության նկատմամբ՝ դիտավորությամբ խախտել հասարակական կարգը, հնչեցրել հայհոյանքներ: Ոստիկանները մոտենալով երիտասարդներին՝ խնդրել են ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, սակայն նրանք գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, խուլիգանություն կատարելու դիտավորությամբ շարունակել են հայհոյանքներ հնչեցնել և չեն ենթարկվել Ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին: Այդ ընթացքում վերոնշյալ մեքենայում գտնվող  27-ամյա երիտասարդը ոստիկաններից մեկի ձեռքից վերցնելով նրա բջջային հեռախոսը՝ կոտրել է այն: Ոստիկանները փորձել են վերջիններիս բերման ենթարկել, սակայն երիտասարդները սկսել են նրանց քաշքշել, որի ընթացքում 24-ամյա երիտասարդը մի քանի հարված է հասցրել ոստիկաններից մեկին՝ պատճառելով ֆիզիկական ցավ, իսկ 35-ամյա տղամարդը՝ նստելով ոստիկաններին պատկանող «Վազ 2106»  մակնիշի ավտոմեքենան, վարել է դեպի Շահումյան փողոցի սկզբնամաս, սակայն նկատելով իրեն հետապնդող ոստիկանության ավտոմեքենան՝ վերադարձել է նույն վայր:  «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորները բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Արմավիրի բաժին, որտեղ նրանք շարունակել են հայհոյանքներ հնչեցնել և քաշքշել ոստիկանների համազգեստները:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Արմավիրի բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի  316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասի և 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը նախաքննության կատարման համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական  վարչություն:

2020թ. սեպտեմբերի 3-ին  Արմավիր քաղաքի 3 բնակիչներ՝ ծնված 1996թ., 1993թ. և 1984թ., ձերբակալվել են` ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու և խուլիգանություն կատարելու կասկածանքով, իսկ 1992թ. ծնված 2 տղաների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Ռեալ Մադրիդի» ֆուտբոլիստներով ինքնաթիռը մի քանի ժամ չի կարողացել վայրէջք կատարել Նյուարկում

10:11 09.07.2025

«Ռեալ Մադրիդի» ֆուտբոլիստներով ինքնաթիռը մի քանի ժամ չի կարողացել վայրէջք կատարել Նյուարկում

«Ռեալ Մադրիդի» ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռը մի քանի ժամ չի կարողացել վայրէջք կատարել Նյուարկի օդանավակայանում: Այս մասին հաղորդում է Marca թերթը: Ակումբային աշխարհի առաջնության կիսաեզրափակչում «Ռեալ Մադրիդը» կխաղա «Պարի Սեն Ժերմենի» հետ։ Խաղը կկայանա Նյուարկում հուլիսի 9-ին։ Իսպանական թիմը Մայամիից Նյուարկ էր ուղևորվում: Փոթորիկը մեկուկես ժամով հետաձգել է նրանց թռիչքը: Ինքնաթիռը վայրէջքից առաջ պտտվել է օդանավակայանի […] ...

ԵՄ-ն քննարկում է Ուկրաինային աջակցելու համար 100 միլիարդ եվրոյի հիմնադրամի ստեղծումը

10:00 09.07.2025

ԵՄ-ն քննարկում է Ուկրաինային աջակցելու համար 100 միլիարդ եվրոյի հիմնադրամի ստեղծումը

Եվրամիությունը ուսումնասիրում է Ուկրաինային աջակցելու համար 100 միլիարդ եվրոյի հատուկ հիմնադրամ ստեղծելու հնարավորությունը, հաղորդում է Bloomberg-ը։ «Եվրամիությունը քննարկում է 100 միլիարդ եվրոյի հիմնադրամ ստեղծելու հարցը՝ Ուկրաինային աջակցելու համար, քանի որ Ռուսաստանի հետ նրա պատերազմը ավարտի նշաններ չի ցույց տալիս», – ասվում է զեկույցում։ Bloomberg-ի աղբյուրները հայտնել են, որ եթե անդամ պետությունները համաձայնության գան բյուջեի շուրջ […] ...

Մակրոնը բրիտանական խորհրդարանին ասել է, որ Եվրոպան չի լքի Ուկրաինան

09:47 09.07.2025

Մակրոնը բրիտանական խորհրդարանին ասել է, որ Եվրոպան չի լքի Ուկրաինան

Եվրոպացիները երբեք չեն լքի Ուկրաինան, երեքշաբթի օրը Մեծ Բրիտանիայի խորհրդարանում ունեցած ելույթում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որտեղ նա գտնվում է եռօրյա այցով։ «Ռիսկի տակ են մեր անվտանգությունն ու մեր սկզբունքները, Եվրոպայում խաղաղության հնարավորությունը», – ասաց Մակրոնը՝ հղում անելով Փարիզից և Լոնդոնից Կիևին տրամադրված օգնությանը։ Միաժամանակ, Ֆրանսիայի նախագահը պնդել է, որ երկու երկրները պետք […] ...

Գվատեմալայում երկրաշարժերի շարքի հետևանքով մարդիկ են զոհվել

09:31 09.07.2025

Գվատեմալայում երկրաշարժերի շարքի հետևանքով մարդիկ են զոհվել

Գվատեմալայում երեքշաբթի օրը տեղի ունեցած մի շարք երկրաշարժերի հետևանքով զոհվել է առնվազն երկու մարդ, հաղորդում է Prensa Libre թերթը։ «Երկու մարդ մահացել է Էսկուինտլա դեպարտամենտի Պալին քաղաքից Սանտա Մարիա դե Խեսուս ուղղությամբ տանող մայրուղու 47-րդ կիլոմետրում։ Մեծ քար է ընկել այն մեքենայի վրա, որով նրանք երթևեկում էին», – ասվում է հրապարակման մեջ։ Զոհերն էին 53-ամյա […] ...

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 9-ին

09:15 09.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 9-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 447 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 454․50 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․86 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․94 դրամ: ...

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժած

09:00 09.07.2025

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժած

Հուլիսի 8-ին, ժամը 18:16-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։  Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։  Պարզվել է, որ «lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին։  Վարորդը և ուղևորը […] ...

BACK_TO_TOP