20:09 04.09.2020
Փրկարարի օրվա առիթով այսօր տոնական միջոցառում է անցկացվել նաև Շիրակի մարզային փրկարարական վարչությունում: Նրանց շնորհավորել են մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչները: Ձևավորման 23 տարիների ընթացքում փրկարարական ծառայությունը նաև Շիրակի մարզում է ընդլայնվել։Այսօր Գյումրիում, ինչպես նաև Ախուրյանի, Անիի, Աշոցքի, Ամասիայի ու Արթիկի տարածաշրջաններում գործում են հրշեջ – փրկարարական ջոկատներ, մարզն ունի ճգնաժամային կառավարման կենտրոն։ Գյումրիում ևս մեկ հրշեջ-փրկարարական ջոկատ ունենալու ծրագրեր կան :
Փրկարար ծառայության ձևավորման պատմությունը Գյումրիում սկսվում է կենտրոնում գտնվող այս շենքով: Գյումրիի առաջին հրշեջ մասի շենքն է, որը կառուցվել է 1931 թվականին: 3 տարի առաջ հրշեջ-փրկարարական ջոկատն այստեղից տեղափոխվել է, բայց կառույցի դիրքն ու յուրօրինակ աշտարակը հիշեցնում են, որ 89 տարի առաջ այն եղել է քաղաքի ամենաբարձր կետը, որտեղից տեսանելի է եղել ամեն ինչ:
Սկզբում խորհրդային հրշեջ մասում, հետո հրշեջ-փրկարարական ջոկատում, այժմ էլ փրկարարական վարչության պետ…Սա Ալեքսան Գյոզալյանի աշխատանքային 40 տարիների ուղին է: Շիրակի մարզի փրկարարական վարչության պետը համակարգի երկարակյաց ծառայողներից է: Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակցի օրվա առթիվ պարգևատրվողներից մեկն էլ նա էր:
Պատվոգրեր ու հուշանվերներ հանձնվեցին փրկարարական վարչության այն աշխատակիցներին, ովքեր ծառայության ընթացքում աչքի են ընկել: Փրկարարն ոչ թե աշխատանք է, այլ կոչում ու արտակարգ իրավիճակում կողմնորոշվելու ունակություն: Ապացույցը փրկարարների աշխատանքն էր հուլիսի 13-ին Գյումրիում տեղի ունեցած ջրհեղեղի ժամանակ: Սառույցի հաստ շերտի ու ջրի մեջ մնացած մարդկանց ու մեքենաներին սկզբում փրկարարները օգնության հասան առանց հատուկ արտահագուստի ու գործիքների:
«Խնդիրը, որը դրված է ձեր առջև ,ամենաբարդն խնդիրներից է: Դուք ունեք բազմաթիվ ճակատներ ,և եթե բանակը տեսնում է հատուկ խնդիր, ձեր խնդրակազմերը շատ տարբեր են և շատ անկանխատեսելի: Այս է առանձնահատկությունը,որով հայ փրկարարը ծառայություն է իրականացնում և իրականացնում է պատվով»,- իր շնորհավորական խոսքում նշեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:
Ձևավորման 23 տարիների ընթացքում Շիրակի մարզում փրկարարական ծառայությունը համալրվել է մասնագիտական կադրերով ու տեխնիկայով:Անցած տարի 15 նոր հրշեջ մեքենաներով է համալրվել ծառայությունը, ևս մեկը կստանան շուտով: Շուտով Գյումրին նաև երկրորդ հրշեջ-փրկարարական ջոկատը կունենա: Նախատեսված է նոր շենքի շինարարությունը սկսել այս ամիս ու ավարտել հաջորդ տարվա գարնանը:
«Այսօր ունենք ճգնաժամային կառավարման կենտրոն, որը համալրված է բոլոր հնարավոր միջոցներով: Մեր ճգնաժամային կառավարման կենտրոնից դիտարկում ենք նաև Առափիի սողանքային գիծը: Հակակարկտային կայանները սպասարկող աշխատակիցները նույնպես կենտրոնում են նստում: Մեր ՃԿԿ-ի հնարավորություններն այնքան մեծ են, որ կարողանում ենք հետևել ամպերի շարժին »,-shantnews-ին ասաց Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Ալեքսան Գյոզալյանը:
Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը օրական մինչև 300 զանգ է ստանում: Դրանց թվի ավելացման պատճառը կորոնավիրուսի համաճարակն էր նաև: Աշխատակիցները հեռավար կարգով անգամ հոգեբանական աջակցություն են ցուցաբերել մեկուսացված քաղաքացիներին։
23:00 08.07.2025
Սալիվանը բացահայտել է Բայդենի վարչակազմի հիմնական նպատակները Ուկրաինայի հակամարտության մեջԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջեյք Սալիվանը հերքել է այն պնդումները, որ Ջո Բայդենի վարչակազմը կենտրոնացած է Ուկրաինայում հակամարտության սրման վերահսկման վրա, և ասել է, որ գլխավոր խնդիրը Կիևին զենք մատակարարելն է։ Նա այս մասին ասել է «Օբշչեստվեննի»-ին տված հարցազրույցում։ Սալիվանը «ամբողջովին մերժեց» այն պնդումները, որ Բայդենի նախագահության ընթացքում Վաշինգտոնի հիմնական ռազմավարությունը «էսկալացիայի կառավարումն» էր։ […] ...
22:50 08.07.2025
The Times of Israel. Նեթանյահուն և Թրամփը երկրորդ հանդիպումը կունենան երեկոյանԱՄՆ այցելած Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրվա ընթացքում ևս մեկ հանդիպում կանցկացնեն, հաղորդում է The Times of Israel-ը։ Նեթանյահուի գրասենյակի նրա աղբյուրի խոսքով՝ հանդիպումը նախատեսված է հուլիսի 8-ի երեկոյան։ Նեթանյահուն Վաշինգտոն է ժամանել հուլիսի 7-ին։ Այդ երեկոյան նա իր առաջին հանդիպումն է ունեցել Թրամփի հետ։ Ինչպես նշում է The Times […] ...
22:40 08.07.2025
«Գաֆեսճեան» քանդակների պուրակում նախատեսվում է բացօթյա համերգ՝ կիթառահարների մասնակցությամբԿենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և Play2festival-ի գործակցությամբ հուլիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, «Գաֆեսճեան» քանդակների պուրակում («Կասկադ») նախատեսվում է բացօթյա համերգ՝ 8-22 տարեկան շուրջ 70 կիթառահարների մասնակցությամբ, այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Հայաստանում երրորդ տարին անցկացվող Երիտասարդական Կիթառի փառատոնի մասնակիցները՝ Երևանի տարբեր արվեստի դպրոցների սաներ են: Այս տարի երևանցի կիթառահարները հանդես կգան աշխարհահռչակ դասական կիթառահար, […] ...
22:33 08.07.2025
Մակրոնը Պաղեստինի ճանաչումը համարել է Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ ուղինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Պաղեստինի պետության ճանաչումը Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ միջոցն է։ «Մենք համատեղ աշխատում ենք Պաղեստինի պետությունը ճանաչելու ուղղությամբ։ Այս քաղաքական լուծման ընդունումը խաղաղության միակ ճանապարհն է», – ասել է Մակրոնը բրիտանական խորհրդարանում ունեցած ելույթում։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նաև հրադադարի հասնել Գազայի հատվածում։ «Անվերջ պատերազմը՝ առանց ռազմավարական նպատակի, […] ...
22:26 08.07.2025
Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժածՀուլիսի 8-ին, ժամը 18:16-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին։ […] ...
22:22 08.07.2025
Brent նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարըԼոնդոնի միջմայրցամաքային բորսայում (ICE) այս տարվա սեպտեմբերին Brent նավթի ֆյուչերսների գինը հունիսի 24-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Մոսկվայի ժամանակով 18:27-ի դրությամբ նավթի գինը արագացրել է իր աճը 0.56%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 69.97 դոլարի: Նշվում է նաև, որ WTI-ում նավթի ֆյուչերսների գինը այս տարվա […] ...