20:43 04.09.2020
Պարետի որոշումից հետո թանգարանները բացվեցին ոչ միանգամից ու ոչ բոլորը միասին: Ամեն թանգարանի ժամանակ էր պետք, համավարակի պայմաններում, աշխատանքը կազմակերպելու համար: Շիրակի մարզում վերջինը՝ սեպտեմբերի 1-ին, վերաբացվեց Մինաս Ավետիսյանի Ջաջուռի թանգարանը։Զբոսաշրջիկների հետաքրքրությունը բավարարելու համար թանգարանը պատրաստվում է Ազգային պատկերասրահից Մինասի բնօրինակ գործերը բերել ցուցադրության:
Համավարակի պայմաններում արդեն կենսակերպ դարձած կանոնները կիրառվում են նաև Ջաջուռում՝ Մինասի թանգարանում: Ջերմաչափում, սահմանված հեռավորության պահպանում: Վերաբացումից հետո առաջին այցելուներից են հարևան Լոռու մարզի Արջուտի դպրոցի մանկավարժները: Մինչ դասերի մեկնարկը որոշել են ներքին տուրիզմի առաջարկներից օգտվել: Արջուտը Ջաջուռից շատ հեռու չէ, բայց առաջին անգամ են Մինասի թանգարան այցելում:
«Մենք համարվում ենք Ազգային պատկերասրահի մասնաճյուղ: Մեզանից մեկ շաբաթ առաջ վերաբացվեց ազգային պատկերասրահը և մենք վերաբացվեցինք մեկ շաբաթ հետո: Խնդիրը զուտ գնում էր կազմակերպչական առումով,որովհետև պետք է ստանայինք բավականին պարագաներ, կապված կորոնավիրուսի հետ: Մեկ-երկու օր էլ նախապատրաստվեցինք մինչև բացվելը: Այժմ արդեն այցուլեր ենք ընդունում»,-shantnews-ի հետ զրույցում նշեց Մինաս Ավետիսյանի թանգարանի տնօրեն Արման Ավետիսյանը:
Մինասյան գույները ,վառ ու գյուղական տեսարանները նկարչի բնօրինակ կտավներում են: Ջաջուռի թանգարանի ֆոնդերում է Մինասի ամենահայտնի գեղանկարներից «Հայկական նատյուրմորտը» և նկարչի կուրսային աշխատանքներից մեկը, որը նույնպես խորհրդային տարիներին առանց քննադատության չի ընդունվել:
Ջաջուռի թանգարանում Մինասի 9 բնօրինակ գեղանկարներ են պահվում և երկու որմնանկար: Ավելի շատ գործեր Ազգային պատկերասրահում են, որտեղից պարբերաբար ցուցադրության համար կտավներ ու գրաֆիկական գործեր Ջաջուռ բերվում են, բայց Մինասի բնօրինակներն այստեղ պահելու համար շենքային պայմանները թույլ չեն տալիս:
«Հաշվի առնելով այն, որ մենք չունենք գազ, ջեռուցում, չենք գտնում նպատակահարմար մեծ թվով նկարներ բերել այստեղ: Այս պահի դրությամբ ունենք 9 գեղանկար Մինասի՝ օրիգինալ , ունենք Մինասի որմնանկար, Գայանե բալետի ձևավորման առաջին հագուստները, որոնք իրենցով շատ արժեքավոր են»,-ասաց Արման Ավետիսյանը:
Մինասի բեմական ու հագուստի ձևավորումների ցուցանմուշների համար թանգարանում նոր տարածք են առանձնացնելու: Այս գաղափարը հարկադիր պարապուրդի ընթացքում է ծնվել: Թանգարանը այցելուներին ավելի հետաքրքիր դարձնելու համար նորություններ միշտ են պետք:
Հարկադիր պարապուրդի ընթացքում նաև թանգարանի տանիքն են նորոգել: Կաթոցներից մնացած հետքերը վերացնել դեռ չեն հասցրել: Ջաջուռի թանգարանը, ի տարբերություն մյուսների , այցելուների ընդունում է սեզոնային: Թանգարանը ձմռանը ջեռուցում չունի, գրեթե այցելուներ չի ունենում: Ներքին տուրիզմի ակտիվացմամբ պայմանավորված, ակնկալում են, որ մինչև հոկտեմբեր ամիսը այցելուներ կունենան: Այս տարի պահանջված են Լոռու և Տավուշի ուղղությունները, իսկ Ջաջուռը գտնվում է Գյումրիից այդ մարզեր տանող ճանապարհին:
13:31 21.07.2025
Երևանում ավարտվել է բասկետբոլի Եվրոպայի մինչև 20 տարեկանների Բ դիվիզիոնի առաջնությունըԵրևանում ավարտվել է բասկետբոլի Եվրոպայի մինչև 20 տարեկանների Բ դիվիզիոնի առաջնությունը։ Մրցաշարի հաղթողի տիտղոսը նվաճել է Լատվիայի հավաքականը, որը եզրափակիչ խաղում 74։64 հաշվով առավելության է հասել Խորվաթիայի ընտրանու նկատմամբ։ Եզրափակիչ հանդիպումից հետո տեղի ունեցած պարգևատրման արարողության ընթացքում մրցանակակիրներին պարգևները հանձնել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը և Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի […] ...
13:20 21.07.2025
Անցած 3 օրում գրանցվել է 43 ավտովթար․ 3 մարդ զոհվել է, 79-ը ստացել՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԲացահայտվել է 276 հանցագործություն, որոնցից 9-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 45 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 38 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 33 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 26-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության և անձնական ունեցվածքի գողության, 23 դեպք՝ խարդախության, 12 դեպք՝ հոգեկան ներգործության, 9 դեպք՝ […] ...
13:11 21.07.2025
Ի գիտություն բուհերի ընդունելության մրցույթը չհաղթահարած, ինչպես նաև մրցույթին չմասնակցած դիմորդներիՄեկնարկել է բուհերի ընդունելության լրացուցիչ փուլի (թափուր տեղերի) մրցույթին մասնակցելու համար դիմում-հայտերի ընդունման գործընթացը։ Լրացուցիչ փուլի մասնակից դիմորդը կարող է հայտագրել մեկ կամ ավելի բուհի՝ մինչև վեց մասնագիտություն, եթե նշված մասնագիտություններում առկա են թափուր տեղեր, և այդ մասնագիտություններում ուսումը շարունակելու համար պահանջվող քննական առարկաներից ունի դրական միավորներ։ Ուշադրություն. լրացուցիչ մրցույթին կարող են մասնակցել ինչպես հիմնական […] ...
13:00 21.07.2025
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանովՀարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 21-25-ին Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտային գոտում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17-00- ն ընկած ժամանակահատվածում՝ +38․․․+40 աստիճան տաքություն։ Նշված հատվածներում ինչպես նաև Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Երևանում հուլիսի 21-ի երեկոյան ժամերին […] ...
12:48 21.07.2025
Արենի համայնքի Գնիշիկ և Մոզրով բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 22-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Գնիշիկ և Մոզրով բնակավայրերում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
12:38 21.07.2025
88-ամյա տղամարդու հողամասում հայտնաբերվել է կանեփ, խորդանոցում՝ մարիխուանաՀամայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Երևանի 88-ամյա բնակիչը Հացիկ գյուղում գտնվող իր տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում, ինչպես նաև պահում է կանեփի չորացված զանգված։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 88-ամյա տղամարդու տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 47 բույս, իսկ խորդանոցում՝ 290 գրամից ավելի կանեփանման զանգված։ Նախաքննությամբ հանգամանքները […] ...