19:25 04.09.2020
ՀՀ գլխավոր դատախազի այսօրվա հրամանով ստեղծվել է գլխավոր դատախազին առընթեր նոր գիտամեթոդական խորհուրդ: Վերջինս ունի ՀՀ գլխավոր դատախազին առընթեր խորհրդակցական մարմնի կարգավիճակ, և նպատակն է գիտամեթոդական աջակցություն ցուցաբերել ՀՀ դատախազության ստորաբաժանումներին իրենց գործառույթներն իրականացնելիս, համագործակցել ՀՀ-ում գործող բարձրագույն ուսումնական հաստատությունների և ակադեմիական կենտրոնների, օտարերկրյա իրավապահ մարմինների համանման խորհուրդների հետ:
Արթուր Դավթյանի այս նախաձեռնությունը պայմանավորված է հիմնականում դատախազության գործունեությունը գիտականորեն առավել հիմնավորված և միջազգային լավագույն փորձի հենքի վրա շարունակաբար կատարելագործելու հրամայականով՝ հաշվի առնելով հանցավորության շարժընթացում արձանագրվող միտումները, քրեական արդարադատության ոլորտում զարգացող միջազգային չափանիշների տեղայնացման խնդիրը, քրեական և քրեական դատավարության նոր օրենսգրքերի ընդունմամբ դատավարական նոր ընթացակարգերի նախատեսումը։
Բացի դրանից՝ պետական շահերի պաշտպանության ոլորտում վերջին տարիներին դատախազության նկատելի ակտիվացումը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացը ևս առաջացնում են դատախազության աշխատանքներում նորարարական մոտեցումներ և ուղղություններ ներդնելու և այդ նպատակով գիտական առավել լայն պոտենցիալ օգտագործելու անհրաժեշտություն:
Գիտամեթոդական խորհրդի հիմնական խնդիրներ են մշակել գիտականորեն հիմնավորված խորհրդատվական բնույթի նյութեր դատախազական գործունեության ուղղությունների իրավակիրառ պրակտիկայի խնդրահարույց հարցերի վերաբերյալ, ներկայացնել առաջարկություններ հանցավորության դեմ պայքարի ուղղությունների և եղանակների մասին, վերլուծել ՄԻԵԴ նախադեպային իրավունքի զարգացումները:
23:00 08.07.2025
Սալիվանը բացահայտել է Բայդենի վարչակազմի հիմնական նպատակները Ուկրաինայի հակամարտության մեջԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջեյք Սալիվանը հերքել է այն պնդումները, որ Ջո Բայդենի վարչակազմը կենտրոնացած է Ուկրաինայում հակամարտության սրման վերահսկման վրա, և ասել է, որ գլխավոր խնդիրը Կիևին զենք մատակարարելն է։ Նա այս մասին ասել է «Օբշչեստվեննի»-ին տված հարցազրույցում։ Սալիվանը «ամբողջովին մերժեց» այն պնդումները, որ Բայդենի նախագահության ընթացքում Վաշինգտոնի հիմնական ռազմավարությունը «էսկալացիայի կառավարումն» էր։ […] ...
22:50 08.07.2025
The Times of Israel. Նեթանյահուն և Թրամփը երկրորդ հանդիպումը կունենան երեկոյանԱՄՆ այցելած Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրվա ընթացքում ևս մեկ հանդիպում կանցկացնեն, հաղորդում է The Times of Israel-ը։ Նեթանյահուի գրասենյակի նրա աղբյուրի խոսքով՝ հանդիպումը նախատեսված է հուլիսի 8-ի երեկոյան։ Նեթանյահուն Վաշինգտոն է ժամանել հուլիսի 7-ին։ Այդ երեկոյան նա իր առաջին հանդիպումն է ունեցել Թրամփի հետ։ Ինչպես նշում է The Times […] ...
22:40 08.07.2025
«Գաֆեսճեան» քանդակների պուրակում նախատեսվում է բացօթյա համերգ՝ կիթառահարների մասնակցությամբԿենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և Play2festival-ի գործակցությամբ հուլիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, «Գաֆեսճեան» քանդակների պուրակում («Կասկադ») նախատեսվում է բացօթյա համերգ՝ 8-22 տարեկան շուրջ 70 կիթառահարների մասնակցությամբ, այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Հայաստանում երրորդ տարին անցկացվող Երիտասարդական Կիթառի փառատոնի մասնակիցները՝ Երևանի տարբեր արվեստի դպրոցների սաներ են: Այս տարի երևանցի կիթառահարները հանդես կգան աշխարհահռչակ դասական կիթառահար, […] ...
22:33 08.07.2025
Մակրոնը Պաղեստինի ճանաչումը համարել է Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ ուղինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Պաղեստինի պետության ճանաչումը Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ միջոցն է։ «Մենք համատեղ աշխատում ենք Պաղեստինի պետությունը ճանաչելու ուղղությամբ։ Այս քաղաքական լուծման ընդունումը խաղաղության միակ ճանապարհն է», – ասել է Մակրոնը բրիտանական խորհրդարանում ունեցած ելույթում։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նաև հրադադարի հասնել Գազայի հատվածում։ «Անվերջ պատերազմը՝ առանց ռազմավարական նպատակի, […] ...
22:26 08.07.2025
Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժածՀուլիսի 8-ին, ժամը 18:16-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին։ […] ...
22:22 08.07.2025
Brent նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարըԼոնդոնի միջմայրցամաքային բորսայում (ICE) այս տարվա սեպտեմբերին Brent նավթի ֆյուչերսների գինը հունիսի 24-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Մոսկվայի ժամանակով 18:27-ի դրությամբ նավթի գինը արագացրել է իր աճը 0.56%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 69.97 դոլարի: Նշվում է նաև, որ WTI-ում նավթի ֆյուչերսների գինը այս տարվա […] ...