12:55 07.09.2020
Երևան-Սևան ավտոմայրուղու (Մ-4 ավտոճանապարհի Արզնու խճուղուց մոտ 1 կմ հեռավորությամբ) 2/7 հասցեում գտնվող հողատարածքի վրա պայթեցման եղանակով ժայռաբեկորների քանդման աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 8-ին՝ ժամը 16.50-ից մինչև 17.10-ը‚ սահմանափակվելու է Երևան-Սևան ավտոճանապարհի Արզնու խճուղուց մինչև մեկ կմ հեռավորությամբ տարածքի երթևեկությունը։
ՏԿԵ նախարարությունը հայցում է վարորդների ներողամտությունը պատճառվող անհանգստության համար։
12:47 09.07.2025
Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության16:00 09.07.2025
«Սևան»» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին կվերադարձվի 15 հազար քմ մակերեսով հողամասը. Գլխավոր դատախազության հայցը բավարարվել էԳեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2025 թվականի հուլիսի 2-ի վճռով բավարարվել է Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցը. դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, «Սևան»» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին կվերադարձվի Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղի հյուսիս-արևելյան հատված, Սևան-Գավառ ճանապարհի աջ կողմում գտնվող՝ 15 հազար քմ մակերեսով, 5 միլիոն 682 հազար դրամ շուկայական […] ...
15:50 09.07.2025
Թուրքիայի նախագահական ընտրությունները կանցկացվեն 2028 թվականինԹուրքիայի նախագահական ընտրությունները կանցկացվեն 2028 թվականին, ինչպես նախատեսված է։ Դրանք վաղաժամկետ անցկացնելու հարցը չի քննարկվում, հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ինչպես մեջբերում է «Անադոլու» գործակալությունը։ Էրդողանը հավելել է, որ քանի որ սահմանադրությունը և ընտրական օրենսդրությունը չեն փոխվել, նախագահական և խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2028 թվականին, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները՝ 2029 թվականին։ ...
15:44 09.07.2025
Սուրեն Պապիկյանն իր իրանցի գործընկերոջ հետ զրույցում կարևորել է տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդումըՀուլիսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում նախարարները քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաև երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր։ Երկուստեք կարևորվել է տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդումը։ ...
15:35 09.07.2025
Շիրակի մարզի Գյումրի քաղաքում փորձարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 10-ին՝ ժամը 12:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ ...
15:23 09.07.2025
49-ամյա տղամարդը կամավոր հանձնել է ատրճանակներ և 700-ից ավելի փամփուշտՀամայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 5-ին Երևանի բնակիչ 49-ամյա տղամարդը բաժին է ներկայացել 2 ատրճանակ և տարբեր հրազենների 716 փամփուշտ: Հորդորում ենք կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը՝ ազատվելով քրեական պատասխանատվությունից: Իսկ Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների բացատրական աշխատանքն այդ ուղղությամբ հետևողականորեն շարունակվում է: ...
15:15 09.07.2025
ԱԷՄԳ-ը հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագիրը չի կարող կասեցվել ռազմական միջոցներովԻրանի միջուկային ծրագրի իրականացումը չի կարող կասեցվել ռազմական միջոցներով, ասել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։ «Իրանը շատ մեծ երկիր է՝ լուրջ տնտեսությունով, զգալի արդյունաբերական ներուժով և տեխնիկական կարողություններով։ Այս ամենը հնարավոր չէ վերացնել ռազմական միջոցներով։ Կասեցումը կարող է իրականացվել միայն այնպիսի համաձայնագրի միջոցով, որը կներառի բոլոր հիմնական հարցերը, բայց ամենից առաջ […] ...