18:25 07.09.2020
Շիրակի մարզում հարյուրավոր հեկտար վարելահողեր անմշակ են: Խոսքն այն հողատարածքների մասին է, որոնք գտնվում են սահմանային գոտում և մշակության համար անցագրային ռեժիմ է գործում: Օրինակը Անիի տարածաշրջանի գյուղերում է: Բագրավան, Ձիթհանքով ու Շիրակավան գյուղերի բնակիչների հողերի մեծ մասը անմշակ է 20 տարուց ավելի ու պատճառը սահմանային ռեժիմի արգելքներն են: Այդ հողերի 30 հեկտարն այս տարի վարձակալության է տրվել «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպությանը: Քարքարոտ ու ճիմապատ դարձած հողերից նորից բերք ստանալու փորձնական ծրագիր է սկսել:
Անի կայարանից դեպի այս տարածաշրջանի վարելահողեր տանող ճանապարհն անցնում է սահմանային ուղեկալով: Հատուկ անցագիր ու թույլտվություն է պետք հողերին հասնելու համար: Գյուղացիները սովորաբար այդպիսի անցաթղթեր ստանում են ամբողջ տարվա համար: Վարուցանք անելու, բերք ստանալու մուտքի խնդիր չունեն, բայց սահմանափակումներ կան, որոնք հողի մշակումը դժվարացնում են, ինչի հետևանքով սահմանային գոտում հարյուրավոր հեկտարներ անմշակ են:
Բագրավանն ամենաշատ հողերն ունի սահմանային գոտում: Նախկին կոլխոզի մոտ 300 հեկտար հողերը բաժանվել են Բագրավան, Շիրակավան և Ձիթհանքով գյուղերի միջև: Վարուցանքի սեզոնին գյուղացիները զրկված են առավոտ շուտ գործը սկսելու հնարավորությունից: Պետք է գործը սկսեն այն ժամին, երբ ուղեկալն է բացվում և աշխատեն այնքան ժամանակ, ինչքան սահմանապահներն են թույլ տալիս: Տարիներ առաջ սահմանային գոտին, ըստ գյուղացիների, այլ տեղից է սկսվել:
«Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպությունը այս տարածքում 30 հեկտար հող է վարձակալել: Բարեգործական փորձնական ծրագիր են սկսել՝ Խարկովում նորից հացահատիկ մշակելու և մշակածը Անիի տարածաշրջանի գյուղերին հատկացնելու համար: Տարիներով անմշակ մնալու պատճառով հողերը դարձել են քարքարոտ ու ճիմապատ: Մշակելու մի քանի պրոցեսներից հետո հողը կվերադառնա իր գործառնական նշանակությանը:
«Հարյուրավոր հեկտար վարելահողեր ընդամենը վերածվել են խոտհարքների: Շատերը հարևան գյուղերից, ովքեր հողամասեր ունեն այս կողմերում, ընդամենը խոտ են քաղում և այս դաշտերը չի մշակվում: Այն դեպքում, երբ խորհրդային տարիներին հացի շտեմարան է համարվել 300-400 հա հողերը Խարկովի ու Բագրավանի: Հողը երկար տարիներ չի մշակվել, ճիմակալել է ամբողջը: Ձեռքով ճիմ ենք հավաքում դաշտերից: Մեկ-երկու տարի դեռ պետք է այս ամբողջը մշակել, որ կարողանանք ճիմից մաքրել դաշտերը, որ նորմալ բերք ստանանք: Սրանով ուշադրություն ենք բևեռում այդ խնդրի վրա, որ հարյուրավոր հեկտար հողեր չեն մշակվում: Մարդկանց, հովանավորների և պետության ուշադրությունն ենք հրավիրում պրոբլեմին, որովհետև մենք չենք կարող նման շռայլություն թույլ տալ»,- Shantnews-ին ասաց «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը:
Լուծման տարբերակներից մեկը սահմանային գոտու փոփոխությունն է, որ հողերը փշալարերից դուրս բերվեն: Բայց սա հեշտ գործ չէ: Սահմանային գոտու փոփոխության մասին քննարկումներ եղան Խարկով գյուղի համար, բայց փաստացի դեռ այդ փոփոխությունները չեն գործում։
Մի քանի օրից ցանքը կսկսվի, բայց առաջին տարում դեռ բարձր բերք չեն ակնկալում: Խարկովի դաշտերում ոռոգում չկա, տարածքներն անջրդի են: Անօգտագործելի են նաև արոտները: Ու եթե մշակելու համար գյուղացիներին ու վարձակալներին անցագրեր տրվում են, արոտները օգտագործելի դարձնելու հնարավորություն չկա: Անասունների մուտքը սահմանային գոտի արգելված է:
12:47 09.07.2025
Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության15:50 09.07.2025
Թուրքիայի նախագահական ընտրությունները կանցկացվեն 2028 թվականինԹուրքիայի նախագահական ընտրությունները կանցկացվեն 2028 թվականին, ինչպես նախատեսված է։ Դրանք վաղաժամկետ անցկացնելու հարցը չի քննարկվում, հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ինչպես մեջբերում է «Անադոլու» գործակալությունը։ Էրդողանը հավելել է, որ քանի որ սահմանադրությունը և ընտրական օրենսդրությունը չեն փոխվել, նախագահական և խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2028 թվականին, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները՝ 2029 թվականին։ ...
15:44 09.07.2025
Սուրեն Պապիկյանն իր իրանցի գործընկերոջ հետ զրույցում կարևորել է տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդումըՀուլիսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում նախարարները քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաև երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր։ Երկուստեք կարևորվել է տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդումը։ ...
15:35 09.07.2025
Շիրակի մարզի Գյումրի քաղաքում փորձարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 10-ին՝ ժամը 12:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ ...
15:23 09.07.2025
49-ամյա տղամարդը կամավոր հանձնել է ատրճանակներ և 700-ից ավելի փամփուշտՀամայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 5-ին Երևանի բնակիչ 49-ամյա տղամարդը բաժին է ներկայացել 2 ատրճանակ և տարբեր հրազենների 716 փամփուշտ: Հորդորում ենք կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը՝ ազատվելով քրեական պատասխանատվությունից: Իսկ Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների բացատրական աշխատանքն այդ ուղղությամբ հետևողականորեն շարունակվում է: ...
15:15 09.07.2025
ԱԷՄԳ-ը հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագիրը չի կարող կասեցվել ռազմական միջոցներովԻրանի միջուկային ծրագրի իրականացումը չի կարող կասեցվել ռազմական միջոցներով, ասել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։ «Իրանը շատ մեծ երկիր է՝ լուրջ տնտեսությունով, զգալի արդյունաբերական ներուժով և տեխնիկական կարողություններով։ Այս ամենը հնարավոր չէ վերացնել ռազմական միջոցներով։ Կասեցումը կարող է իրականացվել միայն այնպիսի համաձայնագրի միջոցով, որը կներառի բոլոր հիմնական հարցերը, բայց ամենից առաջ […] ...
15:07 09.07.2025
Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող՝ չկառուցապատված հողամասը վերադարձվեց համայնքինԳլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ 2024 թվականի նոյեմբերի 25-ին Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության հայցը և դադարեցրել Տավուշի մարզի Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում՝ Անկախության 1/41 հասցեում գտնվող՝ շուրջ 10 միլիոն դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 1500 քմ մակերեսով հողամասի նկատմամբ ֆիզիկական երկու անձի կառուցապատման իրավունքը՝ հողամասը վերադարձնելով համայնքին: Վճռի դեմ կողմի ներկայացրած վերաքննիչ […] ...