Գերբեռնվածության հիմքով 24 ժամով կասեցրել է ևս 10 տրանսպորտային միջոցի գործունեություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+31.09 oC

Գերբեռնվածության հիմքով 24 ժամով կասեցրել է ևս 10 տրանսպորտային միջոցի գործունեություն

20:41 07.09.2020

Սեպտեմբերի 7-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետների և ՀՀ ՃՈ ծառայողների հետ համատեղ իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքում պարբերաբար գերբեռնված ուղևորափոխադրում իրականացնելու հիմքով՝ ՀՀ պարետի որոշման հիման վրա 24 ժամով կասեցվել են Երևանի ներքաղաքային կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող N 26, N 58, N 63 համարի երթուղիները սպասարկող թվով 10 տրանսպորտային միջոցի գործունեություն։

Կասեցման աշխատանքներին զուգահեռ, ՔՏՀԱՏՄ-ի տրասնպորտի անվտանգության մասնագետները վաղ առավոտից շարունակել են ուժեղացված վերահսկողություն իրականացնել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործող հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ։

Նշված վարչական շրջանում իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքում մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում խախտումներ չեն հայտնաբերվել։

Հիմնական խնդիրը շարունակում է արձանագրվել կանոնավոր երթուղիներում ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում, որոնցում կրկին հայտնաբերվել են գերբեռնված փոխադրում իրականացնելու մեկ տասնյակին հասնող դեպքեր։

Արձանագրված խախտումների դեպքերով կազմվել են վարչական արձանագրություններ։

Տեսչական մարմնի մասնագետների կողմից իրականացվել են լայնածավալ բացատրական և իրազեկման աշխատանքներ։

Անվտանգության կանոններին խստագույնս հետևելու և պահպանելու նպատակով ՔՏՀԱՏ-ն շարունակում է ուժեղացված մշտադիտարկումներ և վերահսկողական աշխատանքներ իրականացնել մարզերում և մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մերցը չի տեսնում Ուկրաինայի հակամարտության դիվանագիտական ​​կարգավորման որևէ տարբերակ

16:11 09.07.2025

Մերցը չի տեսնում Ուկրաինայի հակամարտության դիվանագիտական ​​կարգավորման որևէ տարբերակ

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Բունդեսթագում հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտությունը դիվանագիտական ​​ճանապարհով կարգավորելու բոլոր հնարավորությունները կորսված են, հաղորդում են եվրոպական լրատվամիջոցները։ «Դիվանագիտական ​​մեթոդները սպառել են իրենց», – ասել է նա։ Կանցլերը խոստացել է շարունակել աջակցել Կիևին։ Պաշտպանության մասին խոսելով՝ Մերցն ասել է, որ Բունդեսվերը պետք է «արագ ստանա այն ամենը, ինչ անհրաժեշտ է Գերմանիային պաշտպանելու […] ...

«Սևան»» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին կվերադարձվի 15 հազար քմ մակերեսով հողամասը. Գլխավոր դատախազության հայցը բավարարվել է

16:00 09.07.2025

«Սևան»» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին կվերադարձվի 15 հազար քմ մակերեսով հողամասը. Գլխավոր դատախազության հայցը բավարարվել է

Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2025 թվականի հուլիսի 2-ի վճռով բավարարվել է Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցը. դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, «Սևան»» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին կվերադարձվի Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղի հյուսիս-արևելյան հատված, Սևան-Գավառ ճանապարհի աջ կողմում գտնվող՝ 15 հազար քմ մակերեսով, 5 միլիոն 682 հազար դրամ շուկայական […] ...

Թուրքիայի նախագահական ընտրությունները կանցկացվեն 2028 թվականին

15:50 09.07.2025

Թուրքիայի նախագահական ընտրությունները կանցկացվեն 2028 թվականին

Թուրքիայի նախագահական ընտրությունները կանցկացվեն 2028 թվականին, ինչպես նախատեսված է։ Դրանք վաղաժամկետ անցկացնելու հարցը չի քննարկվում, հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ինչպես մեջբերում է «Անադոլու» գործակալությունը։ Էրդողանը հավելել է, որ քանի որ սահմանադրությունը և ընտրական օրենսդրությունը չեն փոխվել, նախագահական և խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2028 թվականին, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները՝ 2029 թվականին։   ...

Սուրեն Պապիկյանն իր իրանցի գործընկերոջ հետ զրույցում կարևորել է տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդումը

15:44 09.07.2025

Սուրեն Պապիկյանն իր իրանցի գործընկերոջ հետ զրույցում կարևորել է տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդումը

Հուլիսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում նախարարները քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաև երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր։ Երկուստեք կարևորվել է տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդումը։ ...

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

15:35 09.07.2025

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 10-ին՝ ժամը 12:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ ...

49-ամյա տղամարդը կամավոր հանձնել է ատրճանակներ և 700-ից ավելի փամփուշտ

15:23 09.07.2025

49-ամյա տղամարդը կամավոր հանձնել է ատրճանակներ և 700-ից ավելի փամփուշտ

Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 5-ին Երևանի բնակիչ 49-ամյա տղամարդը բաժին է ներկայացել 2 ատրճանակ և տարբեր հրազենների 716 փամփուշտ: Հորդորում ենք կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը՝ ազատվելով քրեական պատասխանատվությունից: Իսկ Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների բացատրական աշխատանքն այդ ուղղությամբ հետևողականորեն շարունակվում է: ...

BACK_TO_TOP