50-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի հափշտակություն կատարելու համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+31.09 oC

50-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի հափշտակություն կատարելու համար

17:35 07.09.2020

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են ազգությամբ հայ, 50-ամյա ՌԴ քաղաքացու կողմից վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի հափշտակության դեպքերի մի շարք հանգամանքներ:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 50-ամյա տղամարդը, մտերիմ հարաբերությունների մեջ գտնվելով Երևանի 60-ամյա բնակչի հետ, վերջինիս վստահեցրել է, որ Ռուսաստանի Դաշնությունում ունենալով մեծ հնարավորություններ և կապեր՝ կարող է Հայաստանի Հանրապետություն ներմուծել գառներ և ոչխարներ, կազմակերպել դրանց մորթը և միսը վաճառելով ստանալ մեծ շահույթ: 60-ամյա տղամարդը, 2018թ. աշնանը ԻԻՀ քաղաքացուց տեղեկանալով Ռուսաստանի Դաշնության Վոլգոգրադ քաղաքից 28.000 կգ գառի միս Հայաստանի Հանրապետություն ներմուծելու նրա մտադրության մասին, վստահելով 50-ամյա իր ծանոթին, իր հերթին ԻԻՀ քաղաքացուն վստահեցրել է, որ կարող է կազմակերպել նշված գործընթացը: Այդ նպատակով նա ԻԻՀ քաղաքացուց ստացել է 36.124.500 ՀՀ դրամին համարժեք 75.000 ԱՄՆ դոլար և 26.000.000 ՀՀ դրամ, որն ամբողջությամբ տվել է իր 50-ամյա ծանոթին: Վերջինս ՌԴ-ից Հայաստանի Հանրապետություն է ներկրել ընդամենը 10.000 կգ գառի միս: 60-ամյա տղամարդը, տեսնելով, որ իր ծանոթը պայմանավորված քանակի միսը չի ուղարկում ՀՀ, պահանջել է մնացած 18.000 կգ գառի մսի գումարը՝ այն ԻԻՀ քաղաքացուն հետ վերադարձնելու նպատակով: Սակայն 50-ամյա տղամարդը չի վերադարձրել գումարը՝  հափշտակելով առանձնապես խոշոր չափերով 43.200.000 ՀՀ դրամ գումարը:

Բացի դրանից՝ 2019թ. ընթացքում Երևան քաղաքի 60-ամյա բնակիչը  մեծ քանակությամբ գառներ է տարել Կոտայքի մարզում գտնվող սպանդանոց մորթ կազմակերպելու նպատակով: 50-ամյա տղամարդը, տեղեկանալով նշված սպանդանոցում մորթ կատարող անձի և վերջինիս հոր՝ գառներ գնելու ցանկության մասին, խարդախությամբ գումար հափշտակելու նպատակով, առանց իր ծանոթի գիտության և համաձայնության, հոր և որդուն վստահեցնելով, որ ինքն ու 60-ամյա տղամարդը գործընկերներ են, առաջարկել է իրենից գնել 60 գլուխ գառ: Մորթ կատարող անձը, ոչինչ չկասկածելով, վերջինիցս գնել է 60 գլուխ գառ՝ վճարելով խոշոր չափերի՝ 2.400.000 ՀՀ դրամ, որը 50-ամյա տղամարդն ամբողջությամբ հափշտակել է:

Այնուհետև, 50-ամյա տղամարդը, չարաշահելով Երևանի մեկ այլ՝ 55-ամյա բնակչի վստահությունը, խարդախությամբ գումարներ հափշտակելու նպատակով վերջինիս վստահեցրել է, որ զբաղվում է գառների առքուվաճառքով: 55-ամյա տղամարդը, վստահելով նրան, 2019թ. օգոստոսի 9-ից մինչև հոկտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում վերջինիս մաս-մաս վաճառել է մոտ 7300 գլուխ գառ և ոչխար՝ դրանց վաճառքից հետո գումարը վճարելու պայմանով: 50-ամյա տղամարդը, վաճառելով գառներն ու ոչխարները, նրան մաս-մաս վճարել է ընդամենը մոտ 130.000.000 ՀՀ դրամ, իսկ մնացած մոտ 196.000.000 ՀՀ դրամը չի վճարել՝ հափշտակելով այն:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 50-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ) և 178-րդ 2-րդ մասի 2-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Չենք կարող մեր հույսը դնել ուրիշների վրա՝ Եվրոպան պաշտպանելու համար․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

16:20 09.07.2025

Չենք կարող մեր հույսը դնել ուրիշների վրա՝ Եվրոպան պաշտպանելու համար․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Եվրոպական Միությունը չի կարող հույսը դնել ուրիշների վրա՝ Եվրոպան պաշտպանելու համար։ Ի վերջո, Ռուսաստանից եկող սպառնալիքը մնում է լուրջ, իսկ Ուկրաինայի դեմ պատերազմը շարունակվում է։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ, հաղորդում է The Guardian-ը։ «Չենք կարող մեր հույսը դնել ուրիշների վրա՝ Եվրոպան պաշտպանելու համար։ Եվրոպան պաշտպանելը […] ...

Մերցը չի տեսնում Ուկրաինայի հակամարտության դիվանագիտական ​​կարգավորման որևէ տարբերակ

16:11 09.07.2025

Մերցը չի տեսնում Ուկրաինայի հակամարտության դիվանագիտական ​​կարգավորման որևէ տարբերակ

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Բունդեսթագում հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտությունը դիվանագիտական ​​ճանապարհով կարգավորելու բոլոր հնարավորությունները կորսված են, հաղորդում են եվրոպական լրատվամիջոցները։ «Դիվանագիտական ​​մեթոդները սպառել են իրենց», – ասել է նա։ Կանցլերը խոստացել է շարունակել աջակցել Կիևին։ Պաշտպանության մասին խոսելով՝ Մերցն ասել է, որ Բունդեսվերը պետք է «արագ ստանա այն ամենը, ինչ անհրաժեշտ է Գերմանիային պաշտպանելու […] ...

«Սևան»» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին կվերադարձվի 15 հազար քմ մակերեսով հողամասը. Գլխավոր դատախազության հայցը բավարարվել է

16:00 09.07.2025

«Սևան»» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին կվերադարձվի 15 հազար քմ մակերեսով հողամասը. Գլխավոր դատախազության հայցը բավարարվել է

Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2025 թվականի հուլիսի 2-ի վճռով բավարարվել է Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցը. դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, «Սևան»» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին կվերադարձվի Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղի հյուսիս-արևելյան հատված, Սևան-Գավառ ճանապարհի աջ կողմում գտնվող՝ 15 հազար քմ մակերեսով, 5 միլիոն 682 հազար դրամ շուկայական […] ...

Թուրքիայի նախագահական ընտրությունները կանցկացվեն 2028 թվականին

15:50 09.07.2025

Թուրքիայի նախագահական ընտրությունները կանցկացվեն 2028 թվականին

Թուրքիայի նախագահական ընտրությունները կանցկացվեն 2028 թվականին, ինչպես նախատեսված է։ Դրանք վաղաժամկետ անցկացնելու հարցը չի քննարկվում, հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ինչպես մեջբերում է «Անադոլու» գործակալությունը։ Էրդողանը հավելել է, որ քանի որ սահմանադրությունը և ընտրական օրենսդրությունը չեն փոխվել, նախագահական և խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2028 թվականին, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները՝ 2029 թվականին։   ...

Սուրեն Պապիկյանն իր իրանցի գործընկերոջ հետ զրույցում կարևորել է տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդումը

15:44 09.07.2025

Սուրեն Պապիկյանն իր իրանցի գործընկերոջ հետ զրույցում կարևորել է տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդումը

Հուլիսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում նախարարները քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաև երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր։ Երկուստեք կարևորվել է տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդումը։ ...

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

15:35 09.07.2025

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 10-ին՝ ժամը 12:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ ...

BACK_TO_TOP