18:33 07.09.2020
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հանրապետության տարածքում շարունակել է պարետի սահմանած անվտանգության նորմերի պահպանման նկատմամբ վերահսկողական աշխատանքը։
Նախկինում արձանագրած խնդիրների վերացմանը հետամուտ լինելով՝ ԱԱՏՄ-ն այսօր կրկնայց է կատարել ավելի վաղ կասեցված Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկա։
ԱԱՏՄ մասնագետներն արտադրամասում արձանագրել են առավել բարվոք պատկեր։ Նախկին ստուգայցից հետո արտադրամասում ավելացել է անհատական պաշտպանիչ միջոցների համար նախատեսված փակվող աղբամանների թիվը, սակայն դեռևս չի ապահովվել անհրաժեշտ բավարար քանակ։ Բացի դրանից՝ որոշ աշխատակիցներ եղել են առանց դիմավահանի։ Տեսչականի մասնագետները կազմել են արձանագրություններ պարետատուն ներկայացնելու համար։
ԱԱՏՄ ուշադրության կենտրոնում են նաև բժշկական կազմակերպությունները։ Դրանց թվում այսօր դիտարկվել են Արմավիրի մարզի գյուղական ամբուլատորիաները։ Տեսչական մարմնի մասնագետների պարբերական մշտադիտարկումների և իրազեկման ու խորհրդատվության աշխատանքների շնորհիվ այստեղ հակահամաճարակային կանոնների խախտումներ չեն արձանագրվել։
Անվտանգության կանոնների խախտումների հետքերով ԱԱՏՄ աշխատակիցները դիտարկել են նաև մայրաքաղաքի, Մասիս, Կապան, Սիսիան քաղաքների դեղատները, մանրամեծածախ առևտրի կետերն ու գեղեցկության սրահները։
Խստացված ստուգայցերի արդյունքում արձանագրված խախտումների հիմքով շարունակվել են նաև կասեցման աշխատանքները, մասնավորապես, Սյունիքի մարզում կասեցվել է 4 տնտեսավարողի՝ մեկ գեղեցկության սրահի և մանրածախ առևտրի 3 կետի գործունեություն։
Ամփոփելով նախորդ՝ կիրակի օրը ողջ մայրաքաղաքում համաժամանակյա ստուգայցի արդյունքները, ԱԱՏՄ-ն դիտարկված շուրջ 340 տնտեսավարողից պարետին կասեցման միջնորդություն է ուղարկել ընդամենը 18-ի մասով։
ԱԱՏՄ կիրակնօրյա ստուգայցը բացառիկ էր այն առումով, որ եթե նախորդիվ ուժեղացված ստուգայցերն անցկացվում էին առանձին վարչական շրջաններում, ապա այս անգամ այն ողջ Երևանով մեկ էր՝ միաժամանակ։
ԱԱՏՄ-ն հերթական անգամ շեշտում է՝ պարետի սահմանած անվտանգության նորմերի կատարումը ենթակա է պարտադիր կատարման։
12:47 09.07.2025
Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության16:11 09.07.2025
Մերցը չի տեսնում Ուկրաինայի հակամարտության դիվանագիտական կարգավորման որևէ տարբերակԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Բունդեսթագում հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով կարգավորելու բոլոր հնարավորությունները կորսված են, հաղորդում են եվրոպական լրատվամիջոցները։ «Դիվանագիտական մեթոդները սպառել են իրենց», – ասել է նա։ Կանցլերը խոստացել է շարունակել աջակցել Կիևին։ Պաշտպանության մասին խոսելով՝ Մերցն ասել է, որ Բունդեսվերը պետք է «արագ ստանա այն ամենը, ինչ անհրաժեշտ է Գերմանիային պաշտպանելու […] ...
16:00 09.07.2025
«Սևան»» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին կվերադարձվի 15 հազար քմ մակերեսով հողամասը. Գլխավոր դատախազության հայցը բավարարվել էԳեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2025 թվականի հուլիսի 2-ի վճռով բավարարվել է Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցը. դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, «Սևան»» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին կվերադարձվի Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղի հյուսիս-արևելյան հատված, Սևան-Գավառ ճանապարհի աջ կողմում գտնվող՝ 15 հազար քմ մակերեսով, 5 միլիոն 682 հազար դրամ շուկայական […] ...
15:50 09.07.2025
Թուրքիայի նախագահական ընտրությունները կանցկացվեն 2028 թվականինԹուրքիայի նախագահական ընտրությունները կանցկացվեն 2028 թվականին, ինչպես նախատեսված է։ Դրանք վաղաժամկետ անցկացնելու հարցը չի քննարկվում, հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ինչպես մեջբերում է «Անադոլու» գործակալությունը։ Էրդողանը հավելել է, որ քանի որ սահմանադրությունը և ընտրական օրենսդրությունը չեն փոխվել, նախագահական և խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2028 թվականին, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները՝ 2029 թվականին։ ...
15:44 09.07.2025
Սուրեն Պապիկյանն իր իրանցի գործընկերոջ հետ զրույցում կարևորել է տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդումըՀուլիսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում նախարարները քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաև երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր։ Երկուստեք կարևորվել է տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդումը։ ...
15:35 09.07.2025
Շիրակի մարզի Գյումրի քաղաքում փորձարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 10-ին՝ ժամը 12:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ ...
15:23 09.07.2025
49-ամյա տղամարդը կամավոր հանձնել է ատրճանակներ և 700-ից ավելի փամփուշտՀամայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 5-ին Երևանի բնակիչ 49-ամյա տղամարդը բաժին է ներկայացել 2 ատրճանակ և տարբեր հրազենների 716 փամփուշտ: Հորդորում ենք կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը՝ ազատվելով քրեական պատասխանատվությունից: Իսկ Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների բացատրական աշխատանքն այդ ուղղությամբ հետևողականորեն շարունակվում է: ...