Ռուբեն Խաչատրյանն արդեն 3 օր է` երեխայիս պահում է իր մոտ․ DJ Վակցինա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+25.09 oC

Ռուբեն Խաչատրյանն արդեն 3 օր է` երեխայիս պահում է իր մոտ․ DJ Վակցինա

13:57 08.09.2020

Երևանի կենդանաբանական այգու նախկին տնօրեն Ռուբեն Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել:

«Շնորհակալ եմ բոլորիդ երեկ համացանցում շրջանառվող հերթական պարսավանքի վրա ուշադրությունս սևեռելու համար. 5-ամյա որդուս հետ խաղալիս որպես կանոն չեմ հետևում սոց.ցանցերում տարածվող լուրերին, ստահոդ ու դատարկաբնույթ երևույթները իմ հետաքրքրության շրջանակից դուրս են:

Գոյություն չունեցող պարսավանքին չեմ արձագանքում, հերյուրանքն անտեսելու կարողություն ձևավորել եմ վաղուց, իսկ երեխայիս խնամելու հետ կապված ինձ չճանաչող, սակայն ընտանիքս թիրախավորող անձանց մեկնաբանություններին գնահատական չեմ ուզում տալ: Ձեր խղճով շարժվե՛ք:

Մի քանի հակադարձում երևույթի հետ կապված.

Եթե շրջանառվող լուրերը իրականության հետ գոնե որևէ աղերս ունենային, հարցը տեղափոխված կլիներ իրավական հարթակ, ներկայացվող դեպքին պատշաճ արձագանք կլիներ գոնե ոստիկանության կողմից: Եթե իրավապահ մարմինները որևէ խնդիր չեն տեսել երեխայի՝ սեփական հոր հետ ժամանակ անցկացնելու մեջ, ուրեմն ցանկացած մեկնաբանություն, հատկապես իրողության հետ կապ չունեցող, պարսավանք է:

Ցավում եմ, որ որոշ անձինք որոշել են անձնական կյանքս հանրային հարվածի տակ դնել՝ ունենանով սեփական նեղ շահերը՝ հետագայում դրանք իրացնելու համար, սակայն հուսով եմ, որ բարձրացված արհեստածին թեման, որ մեկը մյուսի հետևից արտատպում է դեղին մամուլը, վաղը ճնշող ազդեցություն չի ունենա մեծացող և կարդալ սովորող զավակիս վրա:

Հուսամ, որ սա միայն ես չեմ գիտակցում:

Որդիս լիարժեք առողջ է, գտնվում է իմ հոգածության ներքո, իսկ վերջինիս առողջության հետ կապված սուտ տեղեկությունները ընդամենը մանիպուլյացիոն զենք են, որ շատերն օգտագործում են ընտանիքիս դեմ:

Չեմ ցանկանում խոսել անչափահաս երեխայի, ծնողների իրավունքների ու անձնական կյանքի պաշտպանության մասով օրենսդրական կարգավորումներից, համոզված եմ, որ հարցով զբաղվող պատկան մարմիններ կան, ում հնարավոր չէ ներքաշել սեփական ամբիցիաների հորձանուտ, այստեղ չկան առանձին «ես»-եր, կան ծնողներ, որոնք պարտավորված են գործելու ի շահ երեխայի։

Ավելին մանրամասնել հարկ չեմ համարում, հարցազրույցներ տալ՝ նույնպես: Հուսով եմ, որ թեման այսքանով կսահմանափակվի և շնորհակալ եմ մեր կողքին լինելու համար։

Անկախ ամեն ինչից ու իմ դեմ ուղղված արհեստածին պարսավանքներից ու զրպարտություններից էդ շարունակում եմ ու շարունակելու եմ իմ հայրական հոգածությունն ու խնամքը իմ զավակի նկատմամբ։ Ոչինչ ու ոչ ոք չի կարող փորձել արգելել կամ խոչընդոտել զավակիս հայեցի դաստիարակությանը ու առողջ մտքով ու հոգով քաղաքացի ձևավորելուն»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ Արուսիկ Մկրտչյանը, ով առավել հայտնի է որպես DJ Վակցինա, իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն էր տարածել․

«Հարգելի լրագրողներ, դիմում եմ ձեր օգնությանը❗️Խնդրում եմ անդրադարձեք այս խնդրին, որ հնարավորինս շուտ կարողանամ երեխայիս վերադարձնեմ ու կարողանամ պատշաճ խնամք կազմակերպել։

Ձեզ արդեն ծանոթ Ռուբեն Խաչատրյանը (Երևանի կենդանաբանական այգու նախկին տնօրենը-խմբ․), արդեն 3 օր է՝ երեխայիս պահում է իր մոտ, չի պատասխանում զանգերիս և չի թողնում երեխայիս հետ կապ հաստատեմ։ Երեխան երեկ վատ է եղել, մի քանի անգամ հետ է տվել, որից հետո շտապ օգնությամբ տարվել է հիվանդանոց, որտեղ մեկ ժամ պահելուց հետո դուրս են գրել։ Հայրը մի քանի անգամ խոսք է տվել միջնորդին և փաստաբանին, որ կվերադարձնի, բայց խաբել է։

Ես չգիտեմ՝ երեխան ուր է և ինչ վիճակում, որպես մայր ակնկալում եմ ձեր մասնակցությունը և այս խնդրին համապատասխան ուշադրություն դարձնելը»։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սենսացիոն պաշտոնանկություն Ֆորմուլա 1-ում

23:00 09.07.2025

Սենսացիոն պաշտոնանկություն Ֆորմուլա 1-ում

Քրիստիան Հորները հեռացվել է «Ռեդ Բուլի» գործադիր տնօրենի ու թիմի ղեկավարի պաշտոնից։ Այս մասին տեղեկացնում է ավստրիական կոնցեռնի մամուլի ծառայությունը։ «Ռեդ Բուլի» ղեկավարի պաշտոնը ստանձնել է Լորան Մեկիսը։ Նա այդ պաշտոնը զբաղեցրել է նաև «Ռեյսինգ Բուլզում»։ Հորները «Ռեդ Բուլում» աշխատում էր 2005 թվականից։ Նրա գլխավորությամբ ավստրիական թիմը 6 անգամ հաղթել է Կոնստրուկտորների գավաթը։ ...

Անիի Մայր տաճարը Թուրքիայի իշխանությունները մտադիր են վերածել մզկիթի

22:50 09.07.2025

Անիի Մայր տաճարը Թուրքիայի իշխանությունները մտադիր են վերածել մզկիթի

Թուրքիայի մշակույթի նախարարությունը որևէ կերպ չի մեկնաբանում մամուլ թափանցած տեղեկություններն այն մասին, որ Անիի Մայր տաճարը վերանորոգումից հետո ծառայելու է որպես մզկիթ: Նախարարությունը չի հաստատել այդ տեղեկությունները, բայց չի էլ հերքել: Ինչի՞ց սկսվեցին տարածվել այդ լուրերը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «2012թ.-ին Հուշարձանների պաշտպանության միջազգային կազմակերպության գլխավոր ասամբլեայում ընդունվեց բանաձև՝ ուղղված Թուրքիային: Բանաձևը […] ...

Արդյունավետ հանդիպում ունեցա ԱՄԷ նախագահի հետ․ Փաշինյան

22:45 09.07.2025

Արդյունավետ հանդիպում ունեցա ԱՄԷ նախագահի հետ․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ արդյունավետ հանդիպում է ունեցել ԱՄԷ նախագահ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Գրառմանը կից վարչապետը տեսանյութ է ներկայացրել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Աբու Դաբիի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է ԱՄԷ փոխվարչապետ, Արտաքին գործերի նախարար […] ...

Հուսով եմ՝ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում․ Իտալիայի նախագահը՝ Զելենսկուն

22:38 09.07.2025

Հուսով եմ՝ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում․ Իտալիայի նախագահը՝ Զելենսկուն

Ուկրաինայի ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում, Իտալիան կաջակցի այս որոշմանը, չորեքշաբթի օրը հայտարարել է հանրապետության նախագահ Սերջիո Մատարելան։ «Հուսով եմ, որ այս թեմայի շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում», – իտալական La Repubblica թերթի հաղորդմամբ՝ ասել է Մատարելան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ։ Մատարելան, հղում անելով ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարությանը, կրկին […] ...

«Արարատ-Արմենիան» հաղթել է վրացական «Թելավիին»

22:25 09.07.2025

«Արարատ-Արմենիան» հաղթել է վրացական «Թելավիին»

«Արարատ-Արմենիան» ընկերական խաղում 4-2 հաշվով հաղթել է Վրաստանի բարձրագույն խմբում հանդես եկող «Թելավիին»։ Տուլիպայի գլխավորած թիմից գոլերը խփել են Ժոաու Լիման, Մեթյու Գբոմադուն, Միսակ Հակոբյանն ու Էդգար Գրիգորյանը։ Այս խաղով «Արարատ-Արմենիան» ավարտել է ուսումնամարզական հավաքը Վրաստանում։ Ակումբի հաջորդ հանդիպումը նախատեսված է հուլիսի 24-ին։ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Երևանում «Արարատ-Արմենիան» կմրցի ռումինական «Ունիվերսիտատեա […] ...

Եվրախորհրդարանը Վրաստանն անվանել է «անօրինական ռեժիմի կողմից գերեվարված երկիր»

22:10 09.07.2025

Եվրախորհրդարանը Վրաստանն անվանել է «անօրինական ռեժիմի կողմից գերեվարված երկիր»

Եվրոպական խորհրդարանը հաստատել է Վրաստանի վերաբերյալ կոշտ զեկույցը, որը մերժում է ներկայիս միակուսակցական խորհրդարանի և Վրաստանի նախագահի լեգիտիմությունը՝ այն անվանելով «Վրացական երազանքի անօրինական ռեժիմի կողմից գերեվարված պետություն»։ Փաստաթուղթը հաստատվել է չորեքշաբթի՝ հուլիսի 9-ին, 490 կողմ, 147 դեմ և 49 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ Եվրախորհրդարանը կոչ է անում Վրաստանին անցկացնել նոր ընտրություններ։   ...

BACK_TO_TOP