Օհանավան-Սաղմոսավան-Մ3 ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+28.09 oC

Օհանավան-Սաղմոսավան-Մ3 ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի

10:00 09.09.2020

Մ3‚ Մարգարա-Վանաձոր-Տաշիր-հայ-վրացական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Ուշի-Արտաշավան կմ 48+750 հատվածում սեպտեմբերի 9-ին՝ ժամը 16.00-19.00-ն‚ տեղի կունենան պայթեցման աշխատանքներ։ Հիշեցնենք‚ որ այս ավտոճանապարհի կմ 45+300 – կմ 53+000 հատվածը‚ հիմնանորոգմամբ պայմանավորված‚ երթևեկության համար ժամանակավորապես փակ է։

Պայթեցման աշխատանքների հետևանքով նույն օրը՝ ժամը 16.00-19.00-ն‚ անվտանգության նկատառումներից ելնելով՝ փակ կլինի նաև նշված հատվածը շրջանցող Օհանավան-Սաղմոսավան-Մ3 ճանապարհը։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայցում է երթևեկության մասնակիցների ներողամտությունը պատճառվող անհարմարությունների համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի և մարզերի որոշ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

20:18 09.07.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Արմավիրի մարզ՝ 10:00-11:00 Էջմիածին քաղաք մասնակի, Աթարբեկյան գյուղն ամբողջությամբ, 11:00-15:00 Արշալույս գյուղն ամբողջությամբ, Արագածոտնի մարզ՝ 11:00-17:00 Մաստարա, Ծաղկասար, Զովասար, Գառնահովիտ գյուղերն ամբոջությամբ, Արարատի մարզ՝ 10:00-12:00 Արգավանդ գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 10:00-11:30 Բյուրավան, […] ...

Հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի հեծանվասպորտի ֆեդերացիաների նախագահները

20:08 09.07.2025

Հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի հեծանվասպորտի ֆեդերացիաների նախագահները

Մոսկվայում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Հայաստանի հեծանվասպորտի ֆեդերացիայի նախագահ Արա Սադոյանի և Ռուսաստանի հեծանվասպորտի ֆեդերացիայի նախագահ Յուրի Կուչերյավիի միջև, հայտնում է Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիան: «Կողմերը քննարկել են հեծանվասպորտի զարգացման հեռանկարները, մարզական ճամբարների կազմակերպման, փոխայցելությունների, ինչպես նաև կրթական և մարզական համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները՝ նպատակ ունենալով խթանել հատկապես երիտասարդ հեծանվորդների առաջընթացը։ Ձեռք է բերվել […] ...

SHANTNEWS

20:00 09.07.2025

SHANTNEWS

Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնում արձանագրվել են ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր

19:54 09.07.2025

Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնում արձանագրվել են ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր

Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բնակչության շրջանում ակտիվ բացատրական աշխատանքի արդյունքում օրերս բաժնում արձանագրվել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Մասնավորապես, ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Վարդենիս-Սոթք ճանապարհին՝ կամրջի տակ, զենք-զենամթերք է թողել։ Մեկնած ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են ակոսափող հրացան, ինքնաշեն ատրճանակ, 7,62 մմ տրամաչափի գնդացրի 87 փամփուշտ, պայթուցիկ, բեկորային նռնակ եւ […] ...

Դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի ներքին գործերի նորանշանակ նախարարի հետ

19:49 09.07.2025

Դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի ներքին գործերի նորանշանակ նախարարի հետ

Հուլիսի 9-ին ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի ներքին գործերի նորանշանակ նախարար Գելա Գելաձեի հետ։ Դեսպանը շնորհավորել է նախարարին՝ պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Ինչպես տեղեկացնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից, զրուցակիցները քննարկել են ՀՀ և Վրաստանի համապատասխան իրավապահ գերատեսչությունների միջև համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։ ...

«Փյունիկի» հայտացուցակը․ Կոնֆերենցիաների լիգա

19:44 09.07.2025

«Փյունիկի» հայտացուցակը․ Կոնֆերենցիաների լիգա

«Փյունիկի» մամուլի ծառայությունը հրապարակել է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի համար նախատեսված հայտացուցակը։ Դարպասապահներ. Ստանիսլավ Բուչնև, Հենրի Ավագյան։ Պաշտպաններ. Ժոել Բոպեսու, Ալեմաո, Ալեքսանդր Միլկովիչ, Սերգեյ Վակուլենկո, Միխայիլ Կովալենկո, Ֆիլիպե Ալմեյդա, Նիկոլաոս Կայնուրգիոս։ Կիսապաշտպաններ. Սեադ Իսլամովիչ, Դանիլ Կուլիկով, Սոլոմոն Ուդո, Դանիել Աղբալյան, Կառլեն Հովհաննիսյան։ Հարձակվողներ. Էդգար Մալաքյան, Խավի Մորենո, Յուսուֆ Օտուբանջո, Մատաս Վարեյկա, Վագներ Գոնսալվես, Սերոբ […] ...

BACK_TO_TOP