Ամուսնության գրանցման, ՔԿԱԳ տեղեկանքներ տրամադրելու պետտուրքերը կհանվեն, մի շարք ծառայությունների տրամադրման ժամկետները կկրճատվեն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+23.09 oC

Ամուսնության գրանցման, ՔԿԱԳ տեղեկանքներ տրամադրելու պետտուրքերը կհանվեն, մի շարք ծառայությունների տրամադրման ժամկետները կկրճատվեն

15:32 10.09.2020

Հանրային ծառայությունների մատուցման ոլորտում կառավարությունը հեղափոխական բարեփոխում է իրականացնում։ Կառավարության կողմից այսօր հաստատված օրենսդրական փաթեթով կապահովվի արդարադատության նախարարության կողմից մատուցվող հանրային ծառայությունների թվայնացումը, կպարզեցվի վարչարարությունը, կկրճատվեն ժամկետները, կբարձրացվեն մատուցվող ծառայությունների որակն ու կնվազեցվեն կոռուպցիոն ռիսկերը։

«Օրենքների ընդունման արդյունքում կհանենք ամուսնության գրանցման, ՔԿԱԳ տեղեկանքներ տրամադրելու և առցանց եղանակով անհատ ձեռնարկատեր հաշվառվելու համար պետական տուրքերը, կկրճատենք ամուսնության բացակայության մասին տեղեկանքի տրամադրման համար ժամկետը 7 օրից՝ տեղում»,- նշել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Բարեփոխումների արդյունքում․

  • Փաստաթղթերն ապոստիլով կվավերացվեն մեկ պետական մարմնի կողմից միասնական ընթացակարգով, այդ թվում՝ էլեկտրոնային ձևաչափով, ընդ որում ներկա 2 կամ 3 օրվա փոխարեն 1 օրում:
  • Կկրճատվեն անվան փոխման գրանցման ժամկետները․ մինչև 5 ամսից դարձրել ենք 15 օր։
    • Կկրճատվեն ուղղում,  փոփոխություն և լրացում կատարելու, ինչպես նաև ակտի վերականգնում կատարելու համար մինչև 4 ամիս ժամկետը մինչև 15 աշխատանքային օր:
    • Ուղղագրական սխալների փոփոխման համար սահմանված ժամկետը կկրճատվի մինչև 3 օր։
    • Կսահմանվի քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների նոր համակարգ՝ front և back office ձևաչափով: Այսինքն, դիմումները կընդունվեն սպասարկման կենտրոնների կողմից, իսկ գրանցումները կկատարվեն Արդարադատության նախարարության կողմից՝ բացառելով դիմող և որոշում կայացնողների շփումները:
    • Կսահմանվի էլեկտրոնային դիմումների ներկայացման կարգ, որի արդյունքում․
      • ՔԿԱԳ ծառայությունների մատուցումը կիրականացվեն նաև օնլայն հարթակի միջոցով։
      • Կընդլայնվեն պետական ռեգիստրի էլեկտրոնային ծառայությունները։
      • Առևտրային կազմակերպությունների  գրանցման ժամկետը կկրճատվի ու կսահմանվի 1 աշխատանքային օր (սրա արդյունքում Հայաստանը Doing Business զեկույցի «Բիզնես սկսելը» ցուցիչով 10-րդ հորիզոնականից կարող է տեղափոխվել 2-րդ հորիզոնական, իսկ եթե օնլայն գրանցումները մեծամասնություն կազմեն՝ անգամ 1-ին տեղ):
      • Լիազորված անձի միջոցով անհատ ձեռնարկատեր հաշվառվելու հնարավորություն կընձեռվի:
      • Առաջին անգամ հնարավորություն կտրվի ՀՀ տարածքից դուրս հյուպատոսական հիմնարկների կողմից ընդունել ինչպես ՀՀ քաղաքացիների, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիների դիմումներ Հայաստանում բիզնես հիմնադրելու կամ հայկական ընկերության մասնաբաժին գնելու համար, ինչը կարող է նպաստել ներդրումների ներգրավման գործընթացին:

Նախագծերի փաթեթով կբարձրանա նաև մի քանի ծառայությունների պետտուրքերի չափը՝

  • Կուսակցությունների գրանցումը կդառնա 50 հազար դրամ,
  • Իրավաբանական անձի վերակազմակերպումը կդառնա 50 հազար դրամ,
  • Անվան փոխման համար պետտուրքը կդառնա 30 հազար դրամ,
  • ՔԿԱԳ վկայականի կրկնօրինակի պետտուրքը կդառնա 5 հազար դրամ և այլն։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հավանաբար, Թիկնիզյանը «Ցրվենա Զվեզդան» դիտարկում է որպես ցատկահարթակ՝ եվրոպական թոփ ակումբ տեղափոխվելու համար․ Բերեզովսկի

19:21 17.06.2025

Հավանաբար, Թիկնիզյանը «Ցրվենա Զվեզդան» դիտարկում է որպես ցատկահարթակ՝ եվրոպական թոփ ակումբ տեղափոխվելու համար․ Բերեզովսկի

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին անդրադարձել է Նաիր Թիկնիզյանի` Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդա» սպասվող տրանսֆերին, հաղորդում է Матч ТВ-ն: «Նաիրը հավակնոտ տղա է, նա ցանկանում է ավելի շատ խաղաժամանակ ունենալ։ «Լոկոմոտիվում» դա պակասում էր։ Հավանաբար, Թիկնիզյանը «Ցրվենա Զվեզդան» դիտարկում է որպես ցատկահարթակ` եվրոպական թոփ ակումբ տեղափոխվելու համար։ Սերբիայի ակումբն ավելի մոտ է […] ...

Փայտածուխի արտադրամասը շահագործվում էր ապօրինի․ Տավուշի համայնքային ոստիկանների բացահայտումը

19:00 17.06.2025

Փայտածուխի արտադրամասը շահագործվում էր ապօրինի․ Տավուշի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնում հունիսի 13-ին ստացված օպերատիվ տեղեկությունը Գանձաքարի 30-ամյա բնակչի ապօրինի գործունեության մասին էր։ Այս մասին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից: Ըստ տեղեկության’ գանձաքարցի տղամարդը «Սրոց» կոչվող տարածքում ապօրինի շահագործում է փայտածուխի արտադրամաս։ Տավուշի համայնքային ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են փայտածուխի 3 տարա՝ յուրաքանչյուրում 3 խ/մ փայտանյութով, արտադրամասի տարածքում թափված 5 խ/մ փայտանյութ և […] ...

Տոնախմբվեց Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակը

18:56 17.06.2025

Տոնախմբվեց Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակը

Հունիսի 17-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնեց Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակը: Բերկրառատ տոնի առիթով առավոտյան Վեհարանից եկեղեցականների հանդիսավոր թափորն առաջնորդվեց դեպի Սուրբ Գայանե վանք: Թափորը մինչև Սուրբ Գրիգոր Լուսավորչի կամար գլխավորեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ նահատակ սրբուհու մասունքն ամփոփող Աջով օրհնելով բարեպաշտ ժողովրդին: Այնուհետև Վեհափառ Հայրապետը մասունքակիր Աջը փոխանցեց Մայր […] ...

Հուսով եմ, որ Բրազիլիայի հավաքականն աշխարհի չեմպիոն կդառնա․ Մարսելո

18:51 17.06.2025

Հուսով եմ, որ Բրազիլիայի հավաքականն աշխարհի չեմպիոն կդառնա․ Մարսելո

«Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի նախկին պաշտպան Մարսելոն խոսել է ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնության և հաջորդ տարի նախատեսված ԱԱ-2026-ի մասին: «Ռեալը» միշտ ֆավորիտ է, բայց կան նաև այլ անհավանական թիմեր: Նաև կան թիմեր, որոնք կարող են մեզ զարմացնել: Ամեն ինչ հնարավոր է: Ես շատ ուրախ եմ Կառլո Անչելոտիի համար: Հաջորդ տարի աշխարհի առաջնությունն է, և […] ...

Պանրի գործարանի արտադրության առանձին գործառույթը կասեցվել է. ՍԱՏՄ

18:44 17.06.2025

Պանրի գործարանի արտադրության առանձին գործառույթը կասեցվել է. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Ամասիայի գլխավորող պանրագործարան» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Շիրակի մարզ, գ․ Ամասիա), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Այս մասին հայտնել են ՍԱՏՄ-ից: Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ պանիր «Չեչիլ» և պանիր «Լոռի» արտադրատեսակների նմուշները չեն համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին։ Ի […] ...

Դանիել Դանիելյանը հետևել է «Փայտփորիկ» սոլֆեջոյի օլիմպիադայի եզրափակիչ փուլին

18:39 17.06.2025

Դանիել Դանիելյանը հետևել է «Փայտփորիկ» սոլֆեջոյի օլիմպիադայի եզրափակիչ փուլին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ իրականացվում է «Փայտփորիկ» սոլֆեջոյի առաջին հանրապետական օլիմպիադիան: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն օլիմպիադայի եզրափակիչ փուլի ընթացքին հետևելու նպատակով այցելել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց։ Հաստատության տնօրեն Գարիկ Նազարյանի ուղեկցությամբ Դանիել Դանիելյանը շրջել է […] ...

BACK_TO_TOP