Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+22.09 oC

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ

13:14 11.09.2020

Սեպտեմբերի 11-ին, 2020-2021 թթ. ուսումնական նոր տարեշրջանի մեկնարկի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Սուրբ Տրդատ արքայի բաց խորանին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի, կատարվեց կրթության մշակների ավանդական օրհնության կարգ:

Արարողությանը մասնակցում էին կրթական պետական կառույցների ներկայացուցիչներ, բուհերի ռեկտորներ և ՀՀ մի շարք դպրոցների մանկավարժներ:

Օրհնության արարողության ավարտին Ամենայն Հայոց կաթողիկոսն իր հայրապետական օրհնությունն ու պատգամը բերեց կրթության նվիրյալներին։

«Հարգելի ռեկտորներ,

Սիրելի մանկավարժներ,

Կրթության ոլորտի պատվարժան պատասխանատուներ,

Ուրախ ենք վերստին ընդունելու ձեզ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։ Ուսումնական նոր տարվա սկզբին բարի ավանդույթով դուք ուխտավորաբար ձեր քայլերն եք ուղղել Մայր Աթոռ՝ զորանալու ձեր հավատքի ու կոչման մեջ և գովելի եռանդով ու անմնացորդ սիրով շարունակելու նոր սերնդին կրթելու ձեր նվիրական առաքելությունը։

Գոհունակ սրտով կատարեցինք կրթության մշակներիդ օրհնության կարգը՝ հայցելով Տիրոջ շնորհները, զորակցությունն ու առաջնորդությունը ձեզ։ Մեր ժողովուրդը մշտապես բարձրագույն պատվի է արժանացրել կրթության մշակներին՝ միջնադարյան վարդապետներից մինչև մերօրյա ուսուցիչներ, խոնարհվել նրանց առաքելության առջև, քանզի գիտակցել է ուսման և լուսավորության արժեքը կյանքում և դերակատարությունը ազգի ապագայի կերտման գործում։ Այս տարի, սիրելիներ, առանձնակի իրավիճակում ենք հանդիպում միմյանց։ Համավարակի առաջ բերած խնդիրները հուզում են մեր կյանքը, դժվարություններ են հառնած նաև կրթության կազմակերպման բնագավառում։ Մենք հավատում ենք, որ բոլոր դժվարություններով հանդերձ, դուք՝ կրթության գործի նվիրյալներդ, ջանք ու եռանդ չեք խնայելու, որպեսզի գիտելիք և իմացություն փոխանցեք և կրթեք մեր զավակներին։ Ձեր անդուլ աշխատանքով է, որ ուսումնական տարին պիտի լինի հաջողված՝ գոհունակություն պարգևելով ինչպես ձեզ, այնպես և՝ սովորողներին, նրանց ծնողներին և մեզ բոլորիս։ Ձեր հաղորդած գիտելիքները, սերմանած հոգևոր արժեքները ուժ և զորություն են մեր հայրենիքի ու մեր ժողովրդի համար։ Դուք միտք ու հոգի կրթողներ եք, այդ պատճառով ձեր առաքելությունը իրականացնում եք ինչպես մասնագիտական կարողություններով, այնպես և՝ ձեր հեղինակությամբ, ձեր դավանած արժեքներով, ձեր սիրով առ հայրենին և ձեր հավատքով առ Աստված։ Ձեր աշակերտները կրում են կնիքը ոչ միայն ձեր մատուցած գիտելիքների, այլև՝ ձեր հոգու և ներաշխարհի, ձեր ազգասիրության ու հայրենանվիրումի։

Գիտելիքն ու ուսումը միշտ էլ առաջնահերթություն են եղել մեր Եկեղեցու առաքելության ծիրում։ Սահակ-Մեսրոպյան դպրոցը ժամանակին համահունչ կրթություն ապահովելու իր դարավոր ավանդներով դարձել է գրավականը մեր ազգային-քրիստոնեական ինքնության և մեր ժողովրդի գոյատևման ու հարատևության։ Այսօր նույնպես մեր Եկեղեցին իր պարտքն է նկատում հայրենի պետությանը աջակցել՝ կրթելու մեր ժողովրդի արժանավոր զավակներ և մեր երկրի գիտակից քաղաքացիներ, զարգացած, նպատակասլաց և պատասխանատվության բարձր զգացումով սերունդ, որը պատրաստ կլինի դիմագրավելու ժամանակի մարտահրավերներին, տեր լինելու մեր երկրի ու ժողովրդի ապագային։

Այսօր Մենք կուզենայինք անդրադառնալ նաև կրթության բնագավառում ձեռնարկվող փոփոխություններին, որոնք, մասնավորապես հայագիտական առարկաներին վերաբերող դիրքորոշումներում մտահոգություն, անհանգստություն և հուզում են առաջացրել մեր ժողովրդի, հատկապես՝ մտավորականության շրջանում։ Մասնավոր մտահոգություն է Մեզ համար նաև «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի զեղչումը այլ առարկաների մեջ տարրալուծման ճանապարհով։ Գիտակրթական հաստատությունների, ինչպես և մասնագիտական շրջանակների հնչեցրած տեսակետներն ու առաջարկները ամենայն լրջությամբ նկատի առնելը, բարձրաձայնված խնդիրները համակողմանի քննարկելը պիտի նպաստեն կրթական բարեփոխումների ընթացքին։ Ցավում ենք նաև, որ Կրթության և գիտության նախարարության կողմից տակավին չեն իրականացվել քայլեր՝ խորհրդակցելու և համագործակցելու Մայր Աթոռի կրթական հարցերով ենթախմբի հետ։ Մեր համոզումն է, որ «Հայոց Եկեղեցու պատմությունը» պիտի դասավանդվի որպես առանձին առարկա, իբրև վկայություն մեր կյանքում Հայոց Եկեղեցու հարամնա առաքելության և սխրանքների արժևորման, երեխաներին ծանոթացնելով ոչ միայն մեր Եկեղեցու պատմությանը, այլև՝ Աստվածաշնչի պատգամներին, քրիստոնեության հիմունքներին ու արժեքներին, մեր Եկեղեցու խորհուրդներին ու ծեսերին, բարեպաշտական սովորություններին։ Իբրև ժողովուրդ՝ մենք մեզ քրիստոնյա գիտենք։ Ուրեմն, պիտի ճանաչենք մեր Եկեղեցին, գնահատենք նրա առաքելությունը, որպեսզի մեր զավակները մանկուց ջերմանան ու լցվեն հավատքով, լինեն Աստծո սուրբ ներկայության բնակարան, բարիքի ձգտող, մարդասեր, ազնիվ, օրինապահ ու արդարամիտ։ Սաղմոսերգուի շուրթերով անտեղի չի ասված՝ «Երանի այն ազգին, որի օգնականը տեր Աստված է» (Սաղմ. ԼԲ 12)։ Ինքնաճանաչ, քրիստոնեական արժեքները կարևորող, Աստվածասեր և հայրենասեր սերունդ կրթելով` մենք պիտի զորանանք, զարգանանք ու առաջադիմենք և ընթանանք դեպի մեր նվիրական նպատակների իրագործումը։

Սիրելի ռեկտորներ, մանկավարժներ, կրթության ոլորտի պատասխանատուներ, ուսումնական նոր տարվա առիթով Հայրապետական Մեր սերն ու օրհնությունն ենք վերստին բերում ձեզ։ Մաղթում ենք, որ երկնային բարիքները մշտապես հեղվեն ձեր ընտանեկան հարկերից ներս, և Աստված Սուրբ Հոգու շնորհներով զարդարի ձեզ և ձեր սաներին, նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ պարգևի գիտության ու կրթության շավիղներում ձեր եռանդագին ու շնորհակալ առաքելության ճանապարհին։

Թող Տերը խաղաղության մեջ պահի Հայաստան և Արցախ հայրենի մեր երկիրը, աշխարհասփյուռ մեր ողջ ժողովրդին և պահպանի Իր Սուրբ Աջի ամենախնամ հովանու ներքո այսօր և միշտ. ամեն»,- ասաց Հայոց Հայրապետը:

Ի պատիվ արարողության մասնակիցների տեղի ունեցավ նաև ընդունելություն, որի ընթացքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը, ևս մեկ անգամ ներկաներին բարի գալուստ մաղթելով համայն հայության հոգևոր կենտրոն, անդրադարձավ ազգային ինքնության և նկարագրի կերտման գործում ուսուցչի կարևոր առաքելությանը՝ մաղթելով բեղուն և արգասաբեր ուսումնական նոր տարի։

Հրավիրյալներն առիթ ունեցան նաև շրջելու Մայր Աթոռի թանգարաններով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սենսացիոն պաշտոնանկություն Ֆորմուլա 1-ում

23:00 09.07.2025

Սենսացիոն պաշտոնանկություն Ֆորմուլա 1-ում

Քրիստիան Հորները հեռացվել է «Ռեդ Բուլի» գործադիր տնօրենի ու թիմի ղեկավարի պաշտոնից։ Այս մասին տեղեկացնում է ավստրիական կոնցեռնի մամուլի ծառայությունը։ «Ռեդ Բուլի» ղեկավարի պաշտոնը ստանձնել է Լորան Մեկիսը։ Նա այդ պաշտոնը զբաղեցրել է նաև «Ռեյսինգ Բուլզում»։ Հորները «Ռեդ Բուլում» աշխատում էր 2005 թվականից։ Նրա գլխավորությամբ ավստրիական թիմը 6 անգամ հաղթել է Կոնստրուկտորների գավաթը։ ...

Անիի Մայր տաճարը Թուրքիայի իշխանությունները մտադիր են վերածել մզկիթի

22:50 09.07.2025

Անիի Մայր տաճարը Թուրքիայի իշխանությունները մտադիր են վերածել մզկիթի

Թուրքիայի մշակույթի նախարարությունը որևէ կերպ չի մեկնաբանում մամուլ թափանցած տեղեկություններն այն մասին, որ Անիի Մայր տաճարը վերանորոգումից հետո ծառայելու է որպես մզկիթ: Նախարարությունը չի հաստատել այդ տեղեկությունները, բայց չի էլ հերքել: Ինչի՞ց սկսվեցին տարածվել այդ լուրերը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «2012թ.-ին Հուշարձանների պաշտպանության միջազգային կազմակերպության գլխավոր ասամբլեայում ընդունվեց բանաձև՝ ուղղված Թուրքիային: Բանաձևը […] ...

Արդյունավետ հանդիպում ունեցա ԱՄԷ նախագահի հետ․ Փաշինյան

22:45 09.07.2025

Արդյունավետ հանդիպում ունեցա ԱՄԷ նախագահի հետ․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ արդյունավետ հանդիպում է ունեցել ԱՄԷ նախագահ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Գրառմանը կից վարչապետը տեսանյութ է ներկայացրել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Աբու Դաբիի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է ԱՄԷ փոխվարչապետ, Արտաքին գործերի նախարար […] ...

Հուսով եմ՝ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում․ Իտալիայի նախագահը՝ Զելենսկուն

22:38 09.07.2025

Հուսով եմ՝ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում․ Իտալիայի նախագահը՝ Զելենսկուն

Ուկրաինայի ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում, Իտալիան կաջակցի այս որոշմանը, չորեքշաբթի օրը հայտարարել է հանրապետության նախագահ Սերջիո Մատարելան։ «Հուսով եմ, որ այս թեմայի շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում», – իտալական La Repubblica թերթի հաղորդմամբ՝ ասել է Մատարելան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ։ Մատարելան, հղում անելով ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարությանը, կրկին […] ...

«Արարատ-Արմենիան» հաղթել է վրացական «Թելավիին»

22:25 09.07.2025

«Արարատ-Արմենիան» հաղթել է վրացական «Թելավիին»

«Արարատ-Արմենիան» ընկերական խաղում 4-2 հաշվով հաղթել է Վրաստանի բարձրագույն խմբում հանդես եկող «Թելավիին»։ Տուլիպայի գլխավորած թիմից գոլերը խփել են Ժոաու Լիման, Մեթյու Գբոմադուն, Միսակ Հակոբյանն ու Էդգար Գրիգորյանը։ Այս խաղով «Արարատ-Արմենիան» ավարտել է ուսումնամարզական հավաքը Վրաստանում։ Ակումբի հաջորդ հանդիպումը նախատեսված է հուլիսի 24-ին։ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Երևանում «Արարատ-Արմենիան» կմրցի ռումինական «Ունիվերսիտատեա […] ...

Եվրախորհրդարանը Վրաստանն անվանել է «անօրինական ռեժիմի կողմից գերեվարված երկիր»

22:10 09.07.2025

Եվրախորհրդարանը Վրաստանն անվանել է «անօրինական ռեժիմի կողմից գերեվարված երկիր»

Եվրոպական խորհրդարանը հաստատել է Վրաստանի վերաբերյալ կոշտ զեկույցը, որը մերժում է ներկայիս միակուսակցական խորհրդարանի և Վրաստանի նախագահի լեգիտիմությունը՝ այն անվանելով «Վրացական երազանքի անօրինական ռեժիմի կողմից գերեվարված պետություն»։ Փաստաթուղթը հաստատվել է չորեքշաբթի՝ հուլիսի 9-ին, 490 կողմ, 147 դեմ և 49 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ Եվրախորհրդարանը կոչ է անում Վրաստանին անցկացնել նոր ընտրություններ։   ...

BACK_TO_TOP