19:39 11.09.2020
«Ես հատուկ վերաբերմունք ունեմ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի նկատմամբ, ինչը պայմանավորված է այն համագործակցությամբ, որ ունեցել ենք՝ հանուն երեխաների իրավունքների պաշտպանության և իրացման: Վստահ եմ, որ տիկին Մարիան Քլարկ–Հաթինգը, որը ստանձնում է հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնը, շատ կարճ ժամանակում կդառնա մեր լավագույն գործընկերներից մեկը»,- ասել է նախարարը՝ հիմնադրամի նորանշանակ ղեկավարին ներկայացնելով համագործակցության արդյունքում իրականացված ծրագրերը:
Նախարարը նշել է, որ սոցիալական պաշտպանության ոլորտում խնդիրներն առավել զգալի են դարձել համավարակի հետևանքով, և դրանց համակարգային լուծումը առաջնահերթություն է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համար։
«Մեզ համար շարունակում են առաջնահերթություն մնալ երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանն ուղղված ծրագրերը, հաստատություններում ապրող մարդկանց ապաինստիտուցիոնալացումը՝ այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաև՝ նպաստի համակարգի գաղափարական վերանայումը, և այս գործընթացներում մենք ակնկալելու ենք ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությունը»,- ասել է նախարարը:
Մարիան Քլարկ–Հաթինգը բարձր է գնահատել ապաինստիտուցիոնալացման և երեխայի իրավունքների ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացը՝ միևնույն ժամանակ նշելով, որ անելիքներ դեռ շատ կան։
«Կարծում եմ՝ խնամատար ընտանիքների ինստիտուտի զարգացումը, որդեգրման կարգի բարելավումը, ինչպես նաև համայնքային ծառայությունների ընդլայնմանը և որակի բարելավմանն ուղղված ջանքերը պետք է շարունակական լինեն: Մենք ուրախ կլինենք աջակցել այս գործընթացում ևս՝ կիսելով Ձեզ հետ մեր կողմից իրականացված հետազոտությունների և ուսումնասիրությունների արդյունքները: Երկու ամսից պատրաստ կլինի նաև մեր մասնակցությամբ իրականացվող հետազոտության արդյունքները, որն ուղղված է խոցելի ընտանիքների վրա համավարակի ազդեցության ուսումնասիրությանը: Կարծում եմ՝ սա օգտակար կլինի խոցելի խմբերին ուղղված պետական քաղաքականության և քայլերի մշակման համար»,- ասել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը:
Նախարար Բաթոյանը արդյունավետ աշխատանք է մաղթել տիկին Մարիան Քլարկ–Հաթինգին և հույս հայտնել, որ համավարակով պայմանավորված իրավիճակը չի խանգարի ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարին վայելել Հայաստանի գեղեցկությունն ու հայերի ջերմ հյուրընկալությունը:
12:47 09.07.2025
Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության23:00 09.07.2025
Սենսացիոն պաշտոնանկություն Ֆորմուլա 1-ումՔրիստիան Հորները հեռացվել է «Ռեդ Բուլի» գործադիր տնօրենի ու թիմի ղեկավարի պաշտոնից։ Այս մասին տեղեկացնում է ավստրիական կոնցեռնի մամուլի ծառայությունը։ «Ռեդ Բուլի» ղեկավարի պաշտոնը ստանձնել է Լորան Մեկիսը։ Նա այդ պաշտոնը զբաղեցրել է նաև «Ռեյսինգ Բուլզում»։ Հորները «Ռեդ Բուլում» աշխատում էր 2005 թվականից։ Նրա գլխավորությամբ ավստրիական թիմը 6 անգամ հաղթել է Կոնստրուկտորների գավաթը։ ...
22:50 09.07.2025
Անիի Մայր տաճարը Թուրքիայի իշխանությունները մտադիր են վերածել մզկիթիԹուրքիայի մշակույթի նախարարությունը որևէ կերպ չի մեկնաբանում մամուլ թափանցած տեղեկություններն այն մասին, որ Անիի Մայր տաճարը վերանորոգումից հետո ծառայելու է որպես մզկիթ: Նախարարությունը չի հաստատել այդ տեղեկությունները, բայց չի էլ հերքել: Ինչի՞ց սկսվեցին տարածվել այդ լուրերը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «2012թ.-ին Հուշարձանների պաշտպանության միջազգային կազմակերպության գլխավոր ասամբլեայում ընդունվեց բանաձև՝ ուղղված Թուրքիային: Բանաձևը […] ...
22:45 09.07.2025
Արդյունավետ հանդիպում ունեցա ԱՄԷ նախագահի հետ․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ արդյունավետ հանդիպում է ունեցել ԱՄԷ նախագահ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Գրառմանը կից վարչապետը տեսանյութ է ներկայացրել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Աբու Դաբիի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է ԱՄԷ փոխվարչապետ, Արտաքին գործերի նախարար […] ...
22:38 09.07.2025
Հուսով եմ՝ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում․ Իտալիայի նախագահը՝ ԶելենսկունՈւկրաինայի ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում, Իտալիան կաջակցի այս որոշմանը, չորեքշաբթի օրը հայտարարել է հանրապետության նախագահ Սերջիո Մատարելան։ «Հուսով եմ, որ այս թեմայի շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում», – իտալական La Repubblica թերթի հաղորդմամբ՝ ասել է Մատարելան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ։ Մատարելան, հղում անելով ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարությանը, կրկին […] ...
22:25 09.07.2025
«Արարատ-Արմենիան» հաղթել է վրացական «Թելավիին»«Արարատ-Արմենիան» ընկերական խաղում 4-2 հաշվով հաղթել է Վրաստանի բարձրագույն խմբում հանդես եկող «Թելավիին»։ Տուլիպայի գլխավորած թիմից գոլերը խփել են Ժոաու Լիման, Մեթյու Գբոմադուն, Միսակ Հակոբյանն ու Էդգար Գրիգորյանը։ Այս խաղով «Արարատ-Արմենիան» ավարտել է ուսումնամարզական հավաքը Վրաստանում։ Ակումբի հաջորդ հանդիպումը նախատեսված է հուլիսի 24-ին։ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Երևանում «Արարատ-Արմենիան» կմրցի ռումինական «Ունիվերսիտատեա […] ...
22:10 09.07.2025
Եվրախորհրդարանը Վրաստանն անվանել է «անօրինական ռեժիմի կողմից գերեվարված երկիր»Եվրոպական խորհրդարանը հաստատել է Վրաստանի վերաբերյալ կոշտ զեկույցը, որը մերժում է ներկայիս միակուսակցական խորհրդարանի և Վրաստանի նախագահի լեգիտիմությունը՝ այն անվանելով «Վրացական երազանքի անօրինական ռեժիմի կողմից գերեվարված պետություն»։ Փաստաթուղթը հաստատվել է չորեքշաբթի՝ հուլիսի 9-ին, 490 կողմ, 147 դեմ և 49 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ Եվրախորհրդարանը կոչ է անում Վրաստանին անցկացնել նոր ընտրություններ։ ...