18:15 15.09.2020
Գյումրիում արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի կառուցման համար հատկացվեց նախկին ռուսական տանկային զորամասի 21,5 հեկտար տարածքը։ 2019 թվականի օգոստոսին առաջին փուլի շինարարությունը մեկնարկեց մոտ վեց հեկտարի վրա, որի ընթացքում գրունտային ջրերի մակարդակի բարձրացման պատճառով ենթակառուցվածքների շինարարության ավարտը նախատեսված ժամկետներից շեղվեց, շահագործվեց միայն սպասարկման ընդարձակ սրահը։
Առաջ եկած խնդիրները կարգավորելու համար անհրաժեշտ եղավ նախագծային փոփոխություններ, հավելյալ ծախսեր ու աշխատանքներ կատարել։ Մեկ տարի անց, այսօր, Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնը շահագործման հանձնվեց։
«Առայժմ կենտրոնը կծառայի որպես հյուսիսային մաքսատուն-վարչություն, իրականացնելով մաքսատան համապատասխան գործառույթները, ինչպես նաև կկենտրոնանանք հյուսիսային դարպասով արտահանումներին վերաբերող մաքսային ձևակերպումների վրա»,- բացման խոսքում նշեց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը։
Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնում արագ և բարձրակարգ սպասարկում կազմակերպելու համար կառուցվել են նոր ու ընդարձակ սրահներ, իսկ բեռնափոխադրումների իրականացման և բեռների մաքսազերծման համար հարակից հրապարակները համալրվել են նոր հոսքագծերով։ Կենտրոնում կներդրվի աշխատանքի մեկ պատուհան սկզբունքը։
«Մեկ կենտրոնում կունենանք բոլոր պետական մարմինների կամ ներկայացուցիչները կամ համապատասխան տեղեկատվական հոսքերի փոխանակման եղանակով այդպիսի փաստաթղթերը տրամադրելու հնարավորություն։ Ամբողջական կենտրոնի շինարարության ավարտից հետո կենտրոնը լիարժեք պատրաստ կլինի որպես հյուսիսային սահմանում իրականացվող ամբողջական մաքսային գործառույթների համար համալիր ծառայություններ սպասարկող կենտրոն գործարկելուն»,- նշեց ՊԵԿ նախագահը։
Նորաբաց սպասարկման կենտրոնում շարունակվում է աշխատակազմի համալրման գործընթացը։ Այս ընթացքում անցկացվում են թափուր աշխատատեղերի համար հայտարարված մրցույթների մասնակիցների ընտրության ու որակավորման դասընթացներ։ Կենտրոնն այժմ ունի 53 աշխատակից։ Նախորդ տարվա դեկտեմբերի գերծանրաբեռնված աշխատանքն հիմա չկա։ Ավտոմեքենաների ներկրման ծավալները վերջին ամիսներին նվազել են նաև համավարակի սահմանափակումների հետևանքով։
«Նախկին ծանրաբեռնվածությունը չի կարող լինել, քանի որ դրույքաչափերի փոփոխության արդյունքում արդեն նոր սակագներով ենք աշխատում, հիմնականը վերաբերում է ավտոտրանսպորտային միջոցներին, արդեն էս նոր ձևաչափով բավականին ծավալները նվազել են»,- օրվա սպասարկման ծավալներն է ներկայացրել Հյուսիսային մաքսատուն-վարչության պետ Նարեկ Գևորգյանը։
Ավտոմեքենաների ներկրման աննախադեպ ծավալներով պայմանավորված շատ տնտեսվարողներ ու անհատ ձեռներեցներ անցած տարի նախատեսված ժամկետներում չհասցրեցին մաքսազերծում իրականացնել։ Ներկրված ավտոմեքենաներից շատերը դեռ կայանած են մնում մաքսատան տարածքում։
Պետեկամուտների կոմիտեում տնտեսվարողների գործունեությունը խթանելու համար մշակվում են նոր օրենսդրական փոփոխություններ։ Ըստ ՊԵԿ նախագահի՝ ստեղծվում են արտահանման ու ներկրման հավասար պայմաններ և արտոնյալներ հարկային մարմինների համար չկան։
«Հատկապես վերջին երկու տարիներին ՊԵԿ-ի համար արտոնյալներ չկան և դա մենք մեր աշխատանքով ապացուցել ու բազմիցս հիմնավորել ենք։ ՊԵԿ-ը գործառույթներ է իրականացնում առհասարակ էն տնտեսվարողների նկատմամբ, որոնց վերաբերյալ ունենում է համապատասխան հիմք, համապատասխան առիթներ։ Այս կամ այն շարժառիթով՝ կապելով գործարարի անձը, ՊԵԿ-ում վաղուց միջոցառումներ, ստուգումներ չեն նախաձեռնվում։ Դա ես ձեզ վստահեցնում եմ»,- նշեց Էդվարդ Հովհաննիսյանը։
Հյուսիսային մաքսատան կառուցման առաջին փուլով ծրագրված աշխատանքներն ավարտված են, հաջորդ տարի կմեկնարկի երկրորդ փուլի շինարարությունը։ Մոտ 15 հեկտար տարածքի վրա կկառուցվեն մաքսային պահեստներ և բեռնատարների ավտոկայանատեղիներ։
Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնը ամբողջությամբ շահագործման կհանձնվի 2022 թվականին։ Պետբյուջեից Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի շինարարության համար մինչ օրս հատկացվել է 5 միլիարդ դրամ։
16:55 10.07.2025
ՀՀ ԱԳ փոխնախարարը վերահաստատել է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման վերաբերյալ ՀՀ սկզբունքային դիրքորոշումը. ԱԳՆՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը սոցցանցում գրել է․ «ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն այսօր լրագրողի հարցին ի պատասխան վերահաստատել է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման վերաբերյալ ՀՀ սկզբունքային դիրքորոշումը. փոխնախարարն իր խոսքում քանիցս շեշտել է ՀՀ համար առանցքային համարվող սկզբունքները, այդ թվում՝ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և ազգային իրավազորությունը, որոնց պետք է համապատասխանեն քննարկվելիք առաջարկները, լուծումները՝ […] ...
16:44 10.07.2025
«ԲՄՎ»-ով «դրիֆթ» արած երիտասարդը ձերբակալվել է․ նախաձեռնվել է քրեական վարույթՕրերս համացանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է «ԲՄՎ»-ի վարորդը Իջևանի Երևանյան փողոցում, այսպես կոչված՝ «դրիֆթ անում՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորում երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգն ու ճանապարհային երթևեկության կանոնները։ Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի ծառայողներ պարզվել են նրա ինքնությունը: Հուլիսի 9-ին Կիրանցի բնակիչ 30-ամյա տղամարդը ձերբակալել և, «ԲՄՎ»-ով հանդերձ, տեղափոխել […] ...
16:33 10.07.2025
Քրեական վարույթի շրջանակներում անհրաժեշտ է պարզել տղամարդու ինքնությունըԷրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում անհրաժեշտ է պարզել լուսանկարում պատկերված տղամարդու ինքնությունը։ «Տեղեկություն ունեցողներին խնդրում ենք զանգահարել 1-02, մոտենալ Համայնքային ոստիկանության Էրեբունու կամ մոտակա բաժին»,-հայտնում են ոստիկանությունից։։ ...
16:22 10.07.2025
Դովեղի դպրոցի կասեցված շինարարությունը վերսկսվել էՏավուշի մարզի Դովեղ գյուղի դպրոցի կառուցման ծրագիրը վերջապես ավարտին կհասնի. ընդհատված ծրագիրը շարունակելու համար Քաղաքաշինության կոմիտեն ներգրավել է նոր կապալառու, որն արդեն իսկ սկսել է շինարարությունը։ Նախատեսվում է առաջնահերթ իրականացնել հենապատի կառուցումը՝ համայնքի միակ ճանապարհի հնարավոր փլուզումը կանխելու նպատակով։ Զուգահեռաբար շարունակվելու է դպրոցի շենքի ընդհատված շինարարությունը։ Վերականգնվելու է նաև վնասված ճանապարհը։ «Դպրոցի շինարարության վերսկսումը կարևոր […] ...
16:10 10.07.2025
Առգրավված առարկաների մեջ հայտնաբերվել են մարտական նռնակ և ռազմամթերք հանդիսացող էլեկտրական անդրապայթիչներ (դետոնատորներ)ՀՀ քննչական կոմիտեում ահաբեկչության նախապատրաստության և հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում խուզարկությամբ առգրավված առարկաների վերաբերյալ ԶԼՄ-ներում, ինչպես նաև տարբեր անհատների կողմից փորձ է կատարվում ապատեղեկատվություն տարածել, թե իբր հայտնաբերված առարկաները նախատեսված են այլ նպատակային նշանակության համար և հանրային վտանգավորություն չեն […] ...
16:03 10.07.2025
Սուրեն Պապիկյանն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնՊաշտպանական գերատեսչության ղեկավարը ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի և վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ նախ շրջայց է կատարել վերականգնողական կենտրոնում, ծանոթացել հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների համար ստեղծված վերականգնողական մասնագիտական կենտրոնի գործունեությանը, զարգացման հետագա ծրագրերին, այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ «Սուրեն Պապիկյանին ներկայացվել են նաև «Զինվորի տան» նորակառույց կենցաղային ռեաբիլիտացիայի կենտրոնը, վիրահատարանը և ճաշարանը։ Նախարարը […] ...