Շիրակի մարզում նոր ուսումնական տարին սկսվել է 33 հազար աշակերտների համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+33.09 oC

Շիրակի մարզում նոր ուսումնական տարին սկսվել է 33 հազար աշակերտների համար

18:30 15.09.2020

Նոր ուսումնական տարին մի շարք սահմանափակումներով է։ Առաջինը ժամկետներին է վերաբերում։ Դասերը սկսվեցին 2 շաբաթ ուշ, դասարանները խմբերի են բաժանվել, աշակերտները դասերին պետք է նստեն դիմակներով, դասամիջոցներին դասարանից դուրս չեն գալու, նաև գրատախտակին չեն մոտենալու։ Ջերմություն ունեցող ուսուցիչների ու աշակերտների համար մեկուսարաններ են առանձնացրել։ Ընդհանուր առմամբ, Շիրակի մարզի 160 դպրոցներում ուսումնական տարին սկսվել է շուրջ 33 հազար աշակերտների համար։

Զանգը ոչ թե աշակերտների, այլ ուսուցիչների համար է: Ընդամենը 5 րոպե ընդմիջման ընթացքում ուսուցիչները դասարանից դասարան են տեղափոխվում, աշակերտները դասարանից դուրս գալ չեն կարող: Դասարաններում մինչև 18 աշակերտ է, իրարից մեկուկես մետր հեռավորության վրա՝ դիմակներով, բայց դպրոցին ու ընկերներին կարոտած։ Վերջին նստարանին նստող աշակերտները թաքնվելու առիթ էլ չեն ունենա՝ ուսուցիչները ոչ մեկին գրատախտակի մոտ չեն կանչելու: Աշակերտը դաս պատասխանում է ու դասին մասնակցում տեղից:

Դպրոցներում նոր ուսումնական տարում, լաբորատորիաներից ու առարկայական լսարաններից բացի, ևս մեկ ու նոր տարածք է առանձնացվել: Խոսքը մեկուսարանների մասին է: Ախտահանիչ նյութերով, իրարից հեռու դրված աթոռներով ու լվացարաններով կահավորված սենյակները նրանց համար են, ում մոտ ջերմության բարձրացում կգրանցվի: Գյումրիի՝ աշակերտության թվով ու շենքային պայմաններով ամենամեծ՝ թիվ 23 միջնակարգ դպրոցում մեկուսարանը գործնականում կիրառելու անհրաժեշտություն առաջացել է:

«Ունեցել ենք ուսուցչուհի, որի մոտ գրանցվել է ջերմություն, մեկուսացրել ենք, ուղղորդել ենք պոլիկլինիկա: Ճիշտ է, ինչ-որ բարդություններ չկան, բայց ելնելով անվտանգության կանոններից, ասել են, որ մնա տանը, բուժում ստանա: Ընթացքում կորոշվի ՝ անհրաժեշտ է թեստավորում, թե ոչ»,- Shantnews-ին ասել է Գյումրիի թիվ 23 միջնակարգ դպրոցի բուժքույր Արմենուհի Գրիգորյանը:

Թիվ 23 դպրոցն ամենամեծն է նաև աշխատակազմի թվով: Ուսուցիչների թեստավորումն այստեղ 2 օր է տևել: Թեստավորման դրական պատասխան ունեցող ուսուցիչներ եղել են:

«Մեր ուսուցիչների թիվը 80-նն է, իսկ ընդհանուր դպրոցի աշխատակազմը 125-ն է: Թեստավորման արդյունքում երկուսի պատասխանն է եղել դրական, մյուսներինը՝ բացասական: Երկու ուսուցիչներ ստացել են անաշխատունակության թերթիկներ և, բնականաբար, դպրոց չեն գալիս»,- Shantnews-ին ասել է Գյումրիի թիվ 23 միջնակարգ դպրոցի տնօրեն Հակոբ Գևորգյանը:

Այդ ուսուցիչներն, անաշխատունակության թերթիկների համաձայն՝ տնային պայմաններում են բուժում ստանում: Իսկ հեռավար ուսուցման իրավունք միայն այս դպրոցում 65 երեխա է ստացել: Նրանք առողջական խնդիրներ ունեցող և ներառական համակարգում ընդգրկված աշակերտներն են:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում ավարտվել է բասկետբոլի Եվրոպայի մինչև 20 տարեկանների Բ դիվիզիոնի առաջնությունը

13:31 21.07.2025

Երևանում ավարտվել է բասկետբոլի Եվրոպայի մինչև 20 տարեկանների Բ դիվիզիոնի առաջնությունը

Երևանում ավարտվել է բասկետբոլի Եվրոպայի մինչև 20 տարեկանների Բ դիվիզիոնի առաջնությունը։ Մրցաշարի հաղթողի տիտղոսը նվաճել է Լատվիայի հավաքականը, որը եզրափակիչ խաղում 74։64 հաշվով առավելության է հասել Խորվաթիայի ընտրանու նկատմամբ։ Եզրափակիչ հանդիպումից հետո տեղի ունեցած պարգևատրման արարողության ընթացքում մրցանակակիրներին պարգևները հանձնել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը և Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի […] ...

Անցած 3 օրում գրանցվել է 43 ավտովթար․ 3 մարդ զոհվել է, 79-ը ստացել՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

13:20 21.07.2025

Անցած 3 օրում գրանցվել է 43 ավտովթար․ 3 մարդ զոհվել է, 79-ը ստացել՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

Բացահայտվել է 276 հանցագործություն, որոնցից 9-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 45 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 38 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 33 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 26-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության և անձնական ունեցվածքի գողության, 23 դեպք՝ խարդախության, 12 դեպք՝ հոգեկան ներգործության, 9 դեպք՝ […] ...

Ի գիտություն բուհերի ընդունելության մրցույթը չհաղթահարած, ինչպես նաև մրցույթին չմասնակցած դիմորդների

13:11 21.07.2025

Ի գիտություն բուհերի ընդունելության մրցույթը չհաղթահարած, ինչպես նաև մրցույթին չմասնակցած դիմորդների

Մեկնարկել է բուհերի ընդունելության լրացուցիչ փուլի (թափուր տեղերի) մրցույթին մասնակցելու համար դիմում-հայտերի ընդունման գործընթացը։ Լրացուցիչ փուլի մասնակից դիմորդը կարող է հայտագրել մեկ կամ ավելի բուհի՝ մինչև վեց մասնագիտություն, եթե նշված մասնագիտություններում առկա են թափուր տեղեր, և այդ մասնագիտություններում ուսումը շարունակելու համար պահանջվող քննական առարկաներից ունի դրական միավորներ։ Ուշադրություն. լրացուցիչ մրցույթին կարող են մասնակցել ինչպես հիմնական […] ...

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով

13:00 21.07.2025

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով

Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 21-25-ին Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտային գոտում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17-00- ն ընկած ժամանակահատվածում՝ +38․․․+40 աստիճան տաքություն։ Նշված հատվածներում ինչպես նաև Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Երևանում հուլիսի 21-ի երեկոյան ժամերին […] ...

Արենի համայնքի Գնիշիկ և Մոզրով բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

12:48 21.07.2025

Արենի համայնքի Գնիշիկ և Մոզրով բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 22-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Գնիշիկ և Մոզրով բնակավայրերում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

88-ամյա տղամարդու հողամասում հայտնաբերվել է կանեփ, խորդանոցում՝ մարիխուանա

12:38 21.07.2025

88-ամյա տղամարդու հողամասում հայտնաբերվել է կանեփ, խորդանոցում՝ մարիխուանա

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Երևանի 88-ամյա բնակիչը Հացիկ գյուղում գտնվող իր տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում, ինչպես նաև պահում է կանեփի չորացված զանգված։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 88-ամյա տղամարդու տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 47 բույս, իսկ խորդանոցում՝ 290 գրամից ավելի կանեփանման զանգված։ Նախաքննությամբ հանգամանքները […] ...

BACK_TO_TOP