Թրամփի և Բայդենի պայքարում ջրի երես է դուրս եկել խոզի գրիպը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+33.09 oC

Թրամփի և Բայդենի պայքարում ջրի երես է դուրս եկել խոզի գրիպը

17:15 19.09.2020

ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը իր նախընտրական հանդիպումների ընթացքում քննադատել է  Դոնալդ Թրամփի վարչակազմի գործունեությունը  COVID-19 համավարակի ընթացքում: Թրամփը պատասխանել է այդ քննադատություններին: ԱՄՆ նախագահի  լրագրողներին տված հարցազրույցը հրապարակել է Սպիտակ Տան կայքէջը:

Թրամփը հայտարարել է, որ իր թիմը հսկայական աշխատանք է տարել, իսկ դեմոկրատական կուսակցության թեկնածուն զբաղված է միայն քննադատելով: Որպես հակափաստարկ Թրամփը հիշել է խոզի գրիպի համաճարակը, որի ժամանակ ԱՄՆ-ում Բայդենը փոխնախագահի պաշտոնն էր զբաղեցնում:

«Նայեք Բայդենին, քնկոտ Ջո Բայդենին: Նրա պաշտոնավարման օրոք «խոզի գրիպ» կոչվող հիվանդութունը կար: Դա ավելի քիչ դաժան աղետ էր, որին հաղթելն ավելի հեշտ էր: Մինչդեռ այդ ժամանակ նրա մարդիկ ստեղծված իրավիճակը  սարսափելի էին համարում և չգիտեին , թե ինչ անել և ամեն ինչ սխալ էին անում»,- ասել է Թրամփը:

Սպիտակ Տան ղեկավարը նշել է, որ Բայդենն անգամ խոզի գրիպի ճիշտ անվանումը չգիտի: Բայդենը հիվանդությունն անվանում է N1H1 մինչդեռ խոզի գրիպը կոչվում է  H1N1: Թրամփը նաև նշել է, որ ԱՄՆ գնացել է մասսայական թեստավորումների:

Նույն օրը Թրամփը ծաղրել է նաև միլիարդատեր Մայքլ Բլումբերգին, որը դեմոկրատների հետ հեռուստաբանավեճում տանուլ է տվել, իսկ հետո որոշել է 100 մլն դոլար հատկացնել Ֆլորիդայում Բայդենի աջակցության համար:

Թվիթերի իր էջում Թրամփը գրել է, որ Բլումբերգը դեպրեսիայի մեջ է ընկել և բաժանում է իր փողերը հետո աշխատանք ստանալու համար: Սրան ի պատասխան Բլումբերգը նշել է, որ միակ մարդը,ում 2021-ին աշխատանք պետք կլինի, դա Թրամփն է:

Խոզի գրիպի համաճարակը, ըստ ԱՀԿ-ի,  աշխարհում սկսվել է 2009-ի հունվարին և տևել է մինչև 2010թ օգոստոսը: Ամբողջ աշխարհում հիվանդությունից մահացել է 18,5 հազար մարդ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում ավարտվել է բասկետբոլի Եվրոպայի մինչև 20 տարեկանների Բ դիվիզիոնի առաջնությունը

13:31 21.07.2025

Երևանում ավարտվել է բասկետբոլի Եվրոպայի մինչև 20 տարեկանների Բ դիվիզիոնի առաջնությունը

Երևանում ավարտվել է բասկետբոլի Եվրոպայի մինչև 20 տարեկանների Բ դիվիզիոնի առաջնությունը։ Մրցաշարի հաղթողի տիտղոսը նվաճել է Լատվիայի հավաքականը, որը եզրափակիչ խաղում 74։64 հաշվով առավելության է հասել Խորվաթիայի ընտրանու նկատմամբ։ Եզրափակիչ հանդիպումից հետո տեղի ունեցած պարգևատրման արարողության ընթացքում մրցանակակիրներին պարգևները հանձնել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը և Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի […] ...

Անցած 3 օրում գրանցվել է 43 ավտովթար․ 3 մարդ զոհվել է, 79-ը ստացել՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

13:20 21.07.2025

Անցած 3 օրում գրանցվել է 43 ավտովթար․ 3 մարդ զոհվել է, 79-ը ստացել՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

Բացահայտվել է 276 հանցագործություն, որոնցից 9-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 45 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 38 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 33 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 26-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության և անձնական ունեցվածքի գողության, 23 դեպք՝ խարդախության, 12 դեպք՝ հոգեկան ներգործության, 9 դեպք՝ […] ...

Ի գիտություն բուհերի ընդունելության մրցույթը չհաղթահարած, ինչպես նաև մրցույթին չմասնակցած դիմորդների

13:11 21.07.2025

Ի գիտություն բուհերի ընդունելության մրցույթը չհաղթահարած, ինչպես նաև մրցույթին չմասնակցած դիմորդների

Մեկնարկել է բուհերի ընդունելության լրացուցիչ փուլի (թափուր տեղերի) մրցույթին մասնակցելու համար դիմում-հայտերի ընդունման գործընթացը։ Լրացուցիչ փուլի մասնակից դիմորդը կարող է հայտագրել մեկ կամ ավելի բուհի՝ մինչև վեց մասնագիտություն, եթե նշված մասնագիտություններում առկա են թափուր տեղեր, և այդ մասնագիտություններում ուսումը շարունակելու համար պահանջվող քննական առարկաներից ունի դրական միավորներ։ Ուշադրություն. լրացուցիչ մրցույթին կարող են մասնակցել ինչպես հիմնական […] ...

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով

13:00 21.07.2025

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով

Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 21-25-ին Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտային գոտում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17-00- ն ընկած ժամանակահատվածում՝ +38․․․+40 աստիճան տաքություն։ Նշված հատվածներում ինչպես նաև Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Երևանում հուլիսի 21-ի երեկոյան ժամերին […] ...

Արենի համայնքի Գնիշիկ և Մոզրով բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

12:48 21.07.2025

Արենի համայնքի Գնիշիկ և Մոզրով բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 22-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Գնիշիկ և Մոզրով բնակավայրերում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

88-ամյա տղամարդու հողամասում հայտնաբերվել է կանեփ, խորդանոցում՝ մարիխուանա

12:38 21.07.2025

88-ամյա տղամարդու հողամասում հայտնաբերվել է կանեփ, խորդանոցում՝ մարիխուանա

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Երևանի 88-ամյա բնակիչը Հացիկ գյուղում գտնվող իր տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում, ինչպես նաև պահում է կանեփի չորացված զանգված։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 88-ամյա տղամարդու տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 47 բույս, իսկ խորդանոցում՝ 290 գրամից ավելի կանեփանման զանգված։ Նախաքննությամբ հանգամանքները […] ...

BACK_TO_TOP