Գյումրիի նախկին տրիկոտաժի ֆաբրիկայի 974 աշխատակիցներ ներկայիս սեփականատիրոջից պահանջում են բաժնեմասերի փոխհատուցում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+28.09 oC

Գյումրիի նախկին տրիկոտաժի ֆաբրիկայի 974 աշխատակիցներ ներկայիս սեփականատիրոջից պահանջում են բաժնեմասերի փոխհատուցում

20:55 22.09.2020

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր  հետաձգվել է «Գյումրու Նարեկ»  ԲԲԸ ընկերության՝ նախկին տրիկոտաժի ֆաբրիկայի, տնօրենի  դեմ հարուցված քրեական գործի դատավարությունը,որը շարունակվում է արդեն 4 տարի՝2016թվականից։


Այսօրվա դատավարության հետաձգման պատճառը,ինչպես  նախորդ դեպքերում է եղել,դատավարության մասնակից կողմերի բացակայությունը չէր։Տուժող ճանաչված  նախկին տրիկոտաժի ֆաբրիկայի աշխատակիցները  բոյկոտել են նիստը և լքել դահլիճը։


Նշենք,որ քրեական գործով «Գյումրու Նարեկ» ԲԲԸ ընկերության սեփականատեր Արմեն Մինասյանին մեղադրանք է առաջադրվել ընկերության 20 տոկոս բաժնեմասի սեփականատեր հանդիսացող աշխատավորական կոլեկտիվի 974սերտիֆիկատները նոր արժեթղթերով չփոխարինելու և խարդախությամբ հափշտակելու  հոդվածով։


Ընկերության սեփականատեր Արմեն Մինասյանի դեմ հարուցված քրեական գործում  974աշխատակիցներ ճանաչվել են տուժող կողմ։974-ից այսօրվա դատավարությանը հրավիրված էին 80-ը։Դժգոհում էին,որ դատական նիստերը անհարկի ձգձգվում են։

«Դատապաշտպանը գալիս է, ռաս-դվա կենեն,ամեն անգամ դատը կհետաձգեն,գնա-արի,գնա-արի,բայց մինչև ե՞րբ»,-դժգոհում էր տուժողներից Շուշանիկ Բաղդասարյանը։


Այսօրվա նիստին  ամբաստանյալ  Արմեն Մինասյանն ու փաստաբան Կարեն Թումանյանը ներկայացել էին,բայց իրենց հասցեագրված մեղադրանքների շուրջ պարզաբանումներից,հրաժարվեցին։Նախկին աշխատակիցները գործարանի սեփականատիրոջը մեղադրում են իրենց 20 տոկոս բաժնեմասերը   անօրինական կերպով տնօրինելու,գործարանի գույքն ու մասնաշենքերը վաճառելու  մեջ։


«Մենք ստացել էինք մեքենասարքավորումներ՝Իտալիայից,Ճապոնիայից, էդ մեքենաները այդպես էլ մենք չտեսանք, չդրեցին օգտագործելու, յուրացրեցին»,-նշեց  գործարանի նախկին աշխատակից Ռիմա Հակոբյանը։

Գյումրիի տրիկոտաժի արտադրական միավորման 3200 աշխատակիցներից 1995 թվականին գործարանի  20 տոկոսի բաժնետեր են դարձել 974-ը։Նրանցից շատերը  պահպանել են  բաժնետիրական մասնաբաժին ունենալու իրավական փաստաթուղթ համարվող սերտիֆիկատները։

Սերտիֆիկատներից յուրաքանչյուրի անվանական արժեքը 20հազար դրամ է եղել,բայց տարիներ անց շուկայական արժեքը մի քանի անգամ գերազանցում է անվանական արժեքին։Ըստ աշխատակիցների, սեփականատերը իրենց պետք է փոխհատուցի խոշոր գումար,այս հարցը դատարանում վիճարկվում է արդեն 4 տարի։
«Մեր բաժնեմասերը 11հազար 175 հատ է,եթե դա բազմապատկում ես,դառնում է մոտ 400 հազար դոլար,բացի դրանից ես հաշվարկներ եմ արել,որ Մինասյանների ընտանիքը մեզ տալիք է 1միլիոն 473հազար դոլար,դա հաստատված է»,-նշում է տուժողների ներկայացուցիչ Սամվել Գևորգյանը։
Աշխատակիցները մինչ այս ևս մեկ միջանկյալ դատավարության են մասնակցել ու շահել են։Նախկին գործարանի տարածքում մնացած երկու մասնաշենքերի վրա իրենց պահանջով դատարանը կալանք է կիրառել և դրանք օտարման կամ վաճառքի ենթակա չեն։

Այսօրվա հերթական դատական նիստը սկսվեց մեկուկես ժամ ուշացումով։Դատավորը պատճառ նշեց ամբաստանյալի փաստաբանի նիստին ուշ ներկայանալը,որից հետո տուժողներն ի նշան բողոքի լքեցին նիստերի դահլիճը և հայտարարեցին,որ այսուհետ դատական նիստերին չեն մասնակցելու։Սա համարեցին անհարկի ձգձգումների պատասխան քայլ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 11.07.2025

SHANTNEWS

Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համար

21:48 11.07.2025

Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) կողմից սկսված զինաթափման գործընթացը կարևոր քայլ է անվանել «ահաբեկչությունից զերծ Թուրքիայի» նպատակին հասնելու ուղղությամբ։ «Հուսով եմ, որ «ահաբեկչությունից ազատ Թուրքիայի» մեր նպատակին հասնելու ուղղությամբ այսօր ձեռնարկված կարևոր քայլը կնպաստի դրան հասնելուն», – գրել է նա X-ում։ Սպասվում է, որ Էրդողանը հուլիսի 12-ին ավելի մանրամասն կմեկնաբանի «Քրդստանի […] ...

Միշտ կլինեմ մադրիդիստա․ Մոդրիչ

21:38 11.07.2025

Միշտ կլինեմ մադրիդիստա․ Մոդրիչ

Լուկա Մոդրիչը Real Madrid TV-ի հետ զրույցում ամփոփել է ակումբում անցկացրած 13 տարիները․ «Սա իմ տունն է: Ինձ ժամանակ է հարկավոր հասկանալու համար, թե ինչի եմ հասել այստեղ: «Ռեալն» ինձ ամեն ինչ տվել է, և ես ամբողջ կյանքում շնորհակալ կլինեմ: Ես միշտ լինելու եմ մադրիդիստա: Ֆուտբոլի պատմության մեջ լավագույն ակումբում ամենատիտղոսակիր ֆուտբոլիստ լինելն անհավանական է: […] ...

Դանիան 8 միլիոն դոլար կհատկացնի Մոլդովայի ռազմականացմանը

21:27 11.07.2025

Դանիան 8 միլիոն դոլար կհատկացնի Մոլդովայի ռազմականացմանը

Դանիան մոտ 8 միլիոն դոլար է հատկացնում Մոլդովայի ռազմականացմանը՝ երկու երկրների միջև նոր պաշտպանական համաձայնագրի շրջանակներում, ուրբաթ օրը հայտարարել է Դանիայի պաշտպանության նախարարությունը։ «Դանիան և Մոլդովան սկսում են համագործակցություն պաշտպանության ոլորտում՝ Մոլդովայի ռազմական կարողությունները և ինքնապաշտպանության կարողությունները ամրապնդելու համար։ Համաձայնագրի շրջանակներում Պաշտպանության նախարարությունը չորս տարվա ընթացքում 50 միլիոն կրոն (մոտ 7,8 միլիոն դոլար) է ներդնում […] ...

Ժաննա Անդրեասյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի ԿԳՄՍ նախարար Գիվի Միքանաձեին

21:17 11.07.2025

Ժաննա Անդրեասյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի ԿԳՄՍ նախարար Գիվի Միքանաձեին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է Վրաստան։ Թբիլիսիում Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միքանաձեին։ այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Շնորհավորելով գործընկերոջը Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ ԿԳՄՍ նախարարը վստահություն է հայտնել, որ Գիվի Միքանաձեի գործունեության արդյունքում կրթության, գիտության […] ...

ԱՄՆ-ը մեծացրել է Ուկրաինային տրամադրվող պաշտպանական բյուջեի օգնությունը

21:10 11.07.2025

ԱՄՆ-ը մեծացրել է Ուկրաինային տրամադրվող պաշտպանական բյուջեի օգնությունը

ԱՄՆ Սենատի զինված ուժերի կոմիտեն «ՌԻԱ Նովոստի»-ին հաստատել է, որ 2026 թվականի պաշտպանության բյուջեն հաստատվել է, և այն նախատեսում է Ուկրաինային տրամադրվող անվտանգության օգնության ավելացում մինչև 500 միլիոն դոլար։ Քվեարկությունը տեղի է ունեցել փակ դռների ետևում: Համապատասխան հանձնաժողովի ներկայացուցչի խոսքով՝ օրինագծի օգտին քվեարկել է 26 անդամ, իսկ դեմ՝ միայն մեկը: Այժմ օրինագիծը պետք է հաստատվի […] ...

BACK_TO_TOP