Ախուրյանի թիվ 2 և Գյումրիի ՇՊՀ ավագ դպրոցների որոշ դասարաններում առկա ուսուցումը դադարեցվել է․ուսուցիչների մոտ կորոոնավիրուս է հաստատվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+28.09 oC

Ախուրյանի թիվ 2 և Գյումրիի ՇՊՀ ավագ դպրոցների որոշ դասարաններում առկա ուսուցումը դադարեցվել է․ուսուցիչների մոտ կորոոնավիրուս է հաստատվել

21:00 22.09.2020

Դպրոցների աշխատակիցների թեստավորման գործընթացը շարունակվում է:Շիրակի մարզպետարանի առողջապահության բաժնի պետ Լեյլի Ասլանյանի SHANTNEWS․am-ին տրամադրած տվյալներով,մարզի հանրակրթական դպրոցների 5800 աշխատակիցներից այսօրվա դրությամբ թեստավորվելեն 2023-ը,նրանցից դրական թեստերի պատասխան է ստացվել 28-ի մոտ:Դրական թեստով ուսուցիչներից 3-ը եղել են Ախուրյանի թիվ 2 դպրոցից:


«Ախուրյանի թիվ 2 դպրոցի աշխատակիցների թեստավորումը  կատարվել էր ուրբաթ օրը,պատասխանները ստանալուց հետո,պարզվել է,որ նրանցից 3-ի մոտ թեստերի արդյունքները եղել են դրական:Մարզի համաճարակաբանները ճշտել են  դպրոցում ուսուցիչների շփման շրջանակները և որոշում է կայացվել 3 ուսուցիչներից բացի մեկուսացնել նաև 157 աշակերտների»,- տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի առողջապահության բաժնի պետը ։


Մարզպետարանի կրթության,մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանն էլ SHANTNEWS․am-ին հայտնեց, որ դպրոցներում վիճակը վերահսկելի է և խուճապի մատնվելու կարիք չկա:

«Մեկուսացումների ցուցում աշակերտներին տրվել է հետագա բարդություններից խուսափելու համար:Ախուրյանի թիվ 2 դպրոցում 8 դասարաններում դադարեցվել է առկա ուսուցման գործընթացը և որոշում է կայացվել անցնել հեռավար կրթության՝մյուս ուսուցիչների և աշակերտների հետ շփումը բացառելու համար:157 աշակերտները չեն թեստավորվել,մասնագետները դրա անհրաժեշտությունն այս պահին չտեսան,վիրուսին բնորոշ ախտանշաններ որևէ աշակերտ չուներ»,-հայտնեց Հրայր Կարապետյանը։


Թեստի պատասխանները դրական  են եղել նաև ՇՊՀ ավագ դպրոցի ուսուցիչներից մեկի մոտ:Նա ավագ դպրոցի դասղեկ է,իր դասղեկական դասարանի 29 աշակերտները ևս մեկուսացման ցուցում են ստացել:


«Ես այսօր եղել եմ մեր համալսարանի ենթակայությամբ գործող ավագ դպրոցում:Դրական թեստի պատասխանով  մանկավարժը 10-րդ դասարանի դասվարն է,դասարանի 29 աշակերտները մեկուսացվել են:Ծնողների  հետ տնօրինությունն ու համաճարակաբանները խոսել են,ոչ մի երեխայի մոտ ինքնազգացողության  փոփոխություն չի եղել:Քննարկեցինք,որ այդ դասարանի դասապրոցեսը անցկացնենք հեռավար,բայց կլինի երկրորդ հերթով,որպեսզի դասավանդող ուսուցիչները դպրոցում  առկա դասերն ավարտեն՝նոր մասնակցեն հեռավար դասապրոցեսին»,-SHANTNEWS․am-ին փոխանցեց ՇՊՀ ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանը:


Ախուրյանի թիվ 2 և ՇՊՀ ավագ դպրոցների ուսուցիչները և աշակերտները մեկուսացված կմնան 14 օր,որից հետո կվերադառնան առկա ուսուցման պրոցեսին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցում

22:30 11.07.2025

Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցում

Մադրիդի «Ռեալը» ՖԻՖԱ-ի հետ համաձայնության է հասել 2030 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում անցկացնելու հարցում։ Այս մասին տեղեկացնում է Marca-ն: Աշխարհի ակումբային առաջնության ընթացքում «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ԱՄՆ-ում հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ։ Կողմերը քննարկել են պայմանագրի կնքման մանրամասները: 2030 թվականի աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու Իսպանիայում, Մարոկկոյում և Պորտուգալիայում: […] ...

Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրել

22:14 11.07.2025

Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրել

Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման դեպքում Միացյալ Նահանգները պետք է երաշխավորի ռազմական ուժի չկիրառումը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Նա (Արաղչին) ընդգծել է, որ նախևառաջ ԱՄՆ-ն պետք է փոխի իր վարքագիծը և այլևս չհարվածի Իրանին, որից հետո բանակցությունները կարող են շարունակվել», – Tasnim գործակալությունը մեջբերում է Արաղչիի՝ ֆրանսիական Le Monde թերթին […] ...

SHANTNEWS

22:00 11.07.2025

SHANTNEWS

Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համար

21:48 11.07.2025

Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) կողմից սկսված զինաթափման գործընթացը կարևոր քայլ է անվանել «ահաբեկչությունից զերծ Թուրքիայի» նպատակին հասնելու ուղղությամբ։ «Հուսով եմ, որ «ահաբեկչությունից ազատ Թուրքիայի» մեր նպատակին հասնելու ուղղությամբ այսօր ձեռնարկված կարևոր քայլը կնպաստի դրան հասնելուն», – գրել է նա X-ում։ Սպասվում է, որ Էրդողանը հուլիսի 12-ին ավելի մանրամասն կմեկնաբանի «Քրդստանի […] ...

Միշտ կլինեմ մադրիդիստա․ Մոդրիչ

21:38 11.07.2025

Միշտ կլինեմ մադրիդիստա․ Մոդրիչ

Լուկա Մոդրիչը Real Madrid TV-ի հետ զրույցում ամփոփել է ակումբում անցկացրած 13 տարիները․ «Սա իմ տունն է: Ինձ ժամանակ է հարկավոր հասկանալու համար, թե ինչի եմ հասել այստեղ: «Ռեալն» ինձ ամեն ինչ տվել է, և ես ամբողջ կյանքում շնորհակալ կլինեմ: Ես միշտ լինելու եմ մադրիդիստա: Ֆուտբոլի պատմության մեջ լավագույն ակումբում ամենատիտղոսակիր ֆուտբոլիստ լինելն անհավանական է: […] ...

Դանիան 8 միլիոն դոլար կհատկացնի Մոլդովայի ռազմականացմանը

21:27 11.07.2025

Դանիան 8 միլիոն դոլար կհատկացնի Մոլդովայի ռազմականացմանը

Դանիան մոտ 8 միլիոն դոլար է հատկացնում Մոլդովայի ռազմականացմանը՝ երկու երկրների միջև նոր պաշտպանական համաձայնագրի շրջանակներում, ուրբաթ օրը հայտարարել է Դանիայի պաշտպանության նախարարությունը։ «Դանիան և Մոլդովան սկսում են համագործակցություն պաշտպանության ոլորտում՝ Մոլդովայի ռազմական կարողությունները և ինքնապաշտպանության կարողությունները ամրապնդելու համար։ Համաձայնագրի շրջանակներում Պաշտպանության նախարարությունը չորս տարվա ընթացքում 50 միլիոն կրոն (մոտ 7,8 միլիոն դոլար) է ներդնում […] ...

BACK_TO_TOP