19:12 23.09.2020
Շիրակի մարզի 13 գյուղական բնակավայրերում սուբվենցիոն ծրագրերը ժամկետներից շեղվել են արդեն 3-4 ամսով։ Ֆինանսավորման խնդիրներ չկան, ուշացումների պատճառները մրցույթները շահած շինընկերությունների հետ են կապված։ Մի քանի շինծրագրերում են ընդգրկվել, իսկ դրանք միաժամանակ սկսելու համար ռեսուրսները չեն բավարարում։ Այս պահին ծրագրի 5 բաղադրիչներով շինարարություն է ընթանում Ախուրյանի տարածաշրջանի Բայանդուր գյուղում։ Ընդհանուր արժեքը շուրջ 300 միլիոն դրամ է։
Նախկին կուլտուրայի տան շենքն է վերանորոգվում, որտեղ գյուղի գրադարանն է գտնվում, ունեցել են նաև արվեստի դպրոց: Փողային ու հարվածային նվագարանները պահում-պահպանում են, այդ թվում և միակ պարկապզուկը։ Շենքի վերանորոգումն ավարտելուց հետո արվեստի խմբակները նախատեսում են վերաբացել ։
Մշակույթի տան հիմնանորոգման արժեքը 18 միլիոն դրամ է։ Համաֆինանսավորվող միակ ծրագիրը չէ սա։ 17 միլիոն էլ հատկացվել է գյուղապետարանի շենքի վերանորոգմանը, որը դառնալու է համայնքային կենտրոն։ Այս ծրագրերը իրենց ծավալներով զիջում են մեկին։ Խոսքը գյուղի գազաֆիկացման մասին է։ Առաջին անգամ Բայանդուրը բնական գազ է ստանալու։ Արժեքը 180 մլն դրամ է, որում համայնքի ներդրումը 71 միլիոնն է։
Սուբվենցիոն ծրագրով գյուղում կառուցվում է ոռոգման փակ համակարգ, ինչը հնարավորություն կտա նվազեցնել ջրի կորուստները և ավելացնել ջրովի հողերը։ Ոռոգելի կդառնա 32 հեկտար անջրդի հողատարածք։ Բայց դեռ 300 մմ տրամագծով խողովակները գյուղ չեն հասել: Ընթացիկ աշխատանքները հետ են ընկնում։ Սա միակ ձգձգվող ծրագիրը չէ Շիրակի մարզում։Մի քանիսի մրցույթները կայացել են, բայց աշխատանքների մեկնարկներն ուշանում են։
«Դեռ շինարարական աշխատանքները չեն մեկնարկել 13 համայնքներում, նաև ունենք մեքենասարքավորումների ձեռք բերման գործընթաց։ Որոշ ծրագրեր էլ ունենք, որ դեռ մրցութային գործընթացում են»,- նշեց Շիրակի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Կարեն Բադիշյանը։
Ըստ մարզպետարանի պատասխանատուի, շինընկերությունները, որոնք ունեն տեխնիկայի հագեցած բազա, էժան գնի առաջարկով մասնակցում են մի քանի մրցույթների, շահում են, որից հետո առաջ է գալիս աշխատանքային գերզբաղվածություն։
«Ունենք կապալառուներ Շիրակի մարզում, որոնք երեք, չորս կամ հինգ ծրագրեր են շահել և հնարավոր է՝ ըստ պայմանագրերի՝ իրենք նշել են նաև վերջնաժամկետներ, եթե համապատասխան վերջնաժամկետներում չկարողանան պատշաճ ձևով կազմակերպեն իրենց աշխատանքները, պետք է տույժ տուգանքներ մուծեն»,- ասաց Կարեն Բադիշյանը։
Ուշացումները հիմնականում ճանապարհաշինությունում են։ Նաև համավարակով պայմանավորված՝ դրանց մի մասը օգոստոսին մեկնարկեց, ուշ մեկնարկին գումարվել է շինընկերությունների միաժամանակ մի քանի ծրագրերում աշխատուժի զբաղվածությունը ։Բոլոր բաղադրիչներով ընթացող ծրագրերի ավարտի ժամկետը մեկն է՝ դեկտեմբերի 20-ը։
23:00 11.07.2025
Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի առաջին նիստըՎարչապետի աշխատակազմի ղեկավար, Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանձնաժողովի առաջին նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են գագաթնաժողովի օրակարգային և կազմակերպչական աշխատանքների հետ կապված հարցեր: Նշվել է, որ 2026 թ. ԵՔՀ գարնանային գագաթնաժողովը կհյուրընկալվի Հայաստանում, ինչը ևս մեկ անգամ վկայում է Հայաստանի ակտիվ ներգրավվածության, տարածաշրջանային համագործակցության ամրապնդման պատրաստակամության […] ...
22:43 11.07.2025
Բժիշկը հորդորել է կտրատած ձմերուկ չգնելԱմռանը խանութների դարակներում կարելի է գտնել ինչպես ամբողջական, այնպես էլ կտրատած ձմերուկներ: Սննդաբան Մարիա դե Լյուկը Vanitatis-ին տված հարցազրույցում կոչ է արել մարդկանց խուսափել այդպիսսի ձմերուկ գնելուց: «Երբ ձմերուկը կորցնում է իր բնական պաշտպանիչ շերտը՝ կեղևը, խոնավության և շաքարի համադրությունը իդեալական միջավայր է դառնում մանրէների բազմացման համար», – զգուշացրել է բժիշկը։ Նրա խոսքով՝ նման ձմերուկ […] ...
22:30 11.07.2025
Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցումՄադրիդի «Ռեալը» ՖԻՖԱ-ի հետ համաձայնության է հասել 2030 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում անցկացնելու հարցում։ Այս մասին տեղեկացնում է Marca-ն: Աշխարհի ակումբային առաջնության ընթացքում «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ԱՄՆ-ում հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ։ Կողմերը քննարկել են պայմանագրի կնքման մանրամասները: 2030 թվականի աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու Իսպանիայում, Մարոկկոյում և Պորտուգալիայում: […] ...
22:14 11.07.2025
Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրելԻրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման դեպքում Միացյալ Նահանգները պետք է երաշխավորի ռազմական ուժի չկիրառումը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Նա (Արաղչին) ընդգծել է, որ նախևառաջ ԱՄՆ-ն պետք է փոխի իր վարքագիծը և այլևս չհարվածի Իրանին, որից հետո բանակցությունները կարող են շարունակվել», – Tasnim գործակալությունը մեջբերում է Արաղչիի՝ ֆրանսիական Le Monde թերթին […] ...
21:48 11.07.2025
Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համարԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) կողմից սկսված զինաթափման գործընթացը կարևոր քայլ է անվանել «ահաբեկչությունից զերծ Թուրքիայի» նպատակին հասնելու ուղղությամբ։ «Հուսով եմ, որ «ահաբեկչությունից ազատ Թուրքիայի» մեր նպատակին հասնելու ուղղությամբ այսօր ձեռնարկված կարևոր քայլը կնպաստի դրան հասնելուն», – գրել է նա X-ում։ Սպասվում է, որ Էրդողանը հուլիսի 12-ին ավելի մանրամասն կմեկնաբանի «Քրդստանի […] ...