Վարչապետի նվիրած ճագարները 14-ամյա գյումրեցի պատանու համար դարձել են ձեռնարկատիրական գործունեության հիմք – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+21.09 oC

Վարչապետի նվիրած ճագարները 14-ամյա գյումրեցի պատանու համար դարձել են ձեռնարկատիրական գործունեության հիմք

09:52 25.09.2020

Մեկ տարի առաջ վարչապետի հետ հանդիպումը փոխեց 14 տարեկան Միքայել Սարգսյանի նպատակները: Պատանին իր խոստումը կատարելուց՝ Ավտոկայան տնակային թաղամասի հարակից տարածքն աղբից մաքրելուց հետո հրավիրվեց կառավարություն: Աշխատանքի դիմաց որպես քաջալերանք Միքայելը նվեր ստացավ կալիֆորնիական ճագարներ։ Օգնեցին մասնագիտական խորհրդատվությամբ ու նպաստեցին ճագարների բազմացմանը: Այսօր արդեն նա դասերին զուգահեռ ճագարաբուծությամբ է զբաղվում, ստեղծում ճագարի մսի և մորթու վաճառքի կայուն հեռանկարներ:

14 տարեկան, բայց արդեն ձեռներեցության, ինքնուրույն տնտեսվարման որոշակի փորձով Միքայելի համար դասերից հետո այլ առօրյա է սկսվում։ Ամեն օր գալիս է իր փոքրիկ ֆերման, մաքրում, խնամում ու կերակրում ճագարներին։

Ճագարաբուծության համար ստեղծել է բոլոր պայմանները, նույնիսկ վանդակներում ջրի ինքնահոս համակարգ է ստեղծել, ժամանակակից տեխնոլոգիաների հնարավորությունն է կիրառել, ինչի արդյունքում ճագարները ջրից օգտվում են առանց մարդու միջամտության։

«Ջուրն ավտոմատ համակարգով է, էլ կարիք չկա ճագարներին ջուր տալու։ Ջուրը լցնում եմ այստեղ, ինքը ֆիլտրում, մաքրում է, և ճագարները խմում են մաքուր ջուր»,- նոր համակարգի արդյունավետության մասին է խոսում Միքայել Սարգսյանը։

Միքայելի համար նապաստակներ պահելը հոբբիից վերածվել է ձեռներեցության: Վանդակներում ճագարներն առանձնացված են: Առաջին և երկրորդ հարկերում մայրացուներն են, իսկ երրորդ հարկում՝ արուները:

Բազմացման ժամանակ Միքայելը հատուկ ուշադրություն է դարձնում ճագարների ընտանեկան կապի բացառմանը, ինչի շնորհիվ կծնվեն միայն առողջ ձագուկներ: Իսկ կալիֆորնիական ցեղատեսակի ճագարներն ամենաշատ ձագերն են ունենում։

Կենդանասեր պատանու համար փափկամազ կենդանիների հետ կապված ամեն մանրուք ուշադրության է արժանանում։ Ունի հատուկ  նշումների տետր, այսպես ասած ՝ ամբուլատոր քարտ, որտեղ գրում է բոլոր 30 ճագարների քաշի, ընտանեկան կազմի, պատվաստումների մասին տվյալները։

«Էս տետրը ես եմ կազմել, ամեն ամիս ճագարներին կշռում եմ, թե ինչքան են աճել, նաև մայրացուների ձագ տալու օրերն եմ գրում, թե որը քանի ճագար է ունեցել, և արդյո՞ք մայրական բնազդը նորմալ է եղել, թե ոչ»,- տետրը ցույց տալով բացատրում է Միքայելը։

Անգամ ուսումնասիրել է ճագարների մսի բաղադրությունն ու պարզել, որ այս փափկասունների միսը շատ օգտակար հատկություններ ունի։

«Ճագարի միսն ամենադիետիկն է, միակ միսն է, որ խորհուրդ է տրվում փոքրիկներին, քանի որ շատ դյուրամարս է։ Շուկայում մեծ պահանջարկ կա։ Մեր երկրում մոտ 10 տոննայի դեֆիցիտ կա»,-նշում է պատանի ճագարաբույծը։

Ճագարաբուծությանը զուգահեռ Միքայելը նաև գոմաղբի վերամշակման է անցել։ Հատուկ տեխնոլոգիայով ստանում է ազոտական պարարտանյութ: Պարարտանյութի ստացման գործում օգնում են նաև որդերը, որոնք փխրեցնում են այն ու վերածում միասեռ զանգվածի։

«Ես մշակում եմ նաև ճագարների երկրորդ պրոդուկտը, շատ արժեքավոր պարարտանյութ է։ Մաքրելուց հետո գոմաղբը լցնում եմ մի տեղ, հետո երեք օրը մեկ ջրում եմ, իրա միջից ազոտը դուրս է գալիս։ Մեկ տոննա գոմաղբից ստացվում է մոտ 700 կգ կենսահումուս»,- պատանի ձեռներեցը պարզաբանում է մշակման տեխնոլոգիան։

Ստացված պարարտանյութը կարելի է օգտագործել այգիների, բաջարանոցների պարարտացման համար։ Վնասակար ազդեցություններ չունի։ Արդեն մի քանի պարկ վաճառել է գյուղատնտեսներին։ Մի քանի ամսից 14 տարեկան ճագարաբույծ-ֆերմերն ընդլայնելու է ֆերման, արդեն նոր վանդակներ է սարքել։

Ֆերմերային տնտեսություն վարելու նրա փորձով արդեն հետաքրքվել են շատ ճագարասերներ: Եվ ամենակարևորը՝ Միքայելի օրինակով  հասակակից ու ավելի փոքր տարիքի գյումրեցի պատանիներ ձգտում են հաջողություններ ունենալ ձեռներեցության ոլորտում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի առաջին նիստը

23:00 11.07.2025

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի առաջին նիստը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանձնաժողովի առաջին նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են գագաթնաժողովի օրակարգային և կազմակերպչական աշխատանքների հետ կապված հարցեր: Նշվել է, որ 2026 թ. ԵՔՀ գարնանային գագաթնաժողովը կհյուրընկալվի Հայաստանում, ինչը ևս մեկ անգամ վկայում է Հայաստանի ակտիվ ներգրավվածության, տարածաշրջանային համագործակցության ամրապնդման պատրաստակամության […] ...

Բժիշկը հորդորել է կտրատած ձմերուկ չգնել

22:43 11.07.2025

Բժիշկը հորդորել է կտրատած ձմերուկ չգնել

Ամռանը խանութների դարակներում կարելի է գտնել ինչպես ամբողջական, այնպես էլ կտրատած ձմերուկներ: Սննդաբան Մարիա դե Լյուկը Vanitatis-ին տված հարցազրույցում կոչ է արել մարդկանց խուսափել այդպիսսի ձմերուկ գնելուց: «Երբ ձմերուկը կորցնում է իր բնական պաշտպանիչ շերտը՝ կեղևը, խոնավության և շաքարի համադրությունը իդեալական միջավայր է դառնում մանրէների բազմացման համար», – զգուշացրել է բժիշկը։ Նրա խոսքով՝ նման ձմերուկ […] ...

Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցում

22:30 11.07.2025

Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցում

Մադրիդի «Ռեալը» ՖԻՖԱ-ի հետ համաձայնության է հասել 2030 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում անցկացնելու հարցում։ Այս մասին տեղեկացնում է Marca-ն: Աշխարհի ակումբային առաջնության ընթացքում «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ԱՄՆ-ում հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ։ Կողմերը քննարկել են պայմանագրի կնքման մանրամասները: 2030 թվականի աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու Իսպանիայում, Մարոկկոյում և Պորտուգալիայում: […] ...

Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրել

22:14 11.07.2025

Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրել

Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման դեպքում Միացյալ Նահանգները պետք է երաշխավորի ռազմական ուժի չկիրառումը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Նա (Արաղչին) ընդգծել է, որ նախևառաջ ԱՄՆ-ն պետք է փոխի իր վարքագիծը և այլևս չհարվածի Իրանին, որից հետո բանակցությունները կարող են շարունակվել», – Tasnim գործակալությունը մեջբերում է Արաղչիի՝ ֆրանսիական Le Monde թերթին […] ...

SHANTNEWS

22:00 11.07.2025

SHANTNEWS

Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համար

21:48 11.07.2025

Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) կողմից սկսված զինաթափման գործընթացը կարևոր քայլ է անվանել «ահաբեկչությունից զերծ Թուրքիայի» նպատակին հասնելու ուղղությամբ։ «Հուսով եմ, որ «ահաբեկչությունից ազատ Թուրքիայի» մեր նպատակին հասնելու ուղղությամբ այսօր ձեռնարկված կարևոր քայլը կնպաստի դրան հասնելուն», – գրել է նա X-ում։ Սպասվում է, որ Էրդողանը հուլիսի 12-ին ավելի մանրամասն կմեկնաբանի «Քրդստանի […] ...

BACK_TO_TOP