18:24 24.09.2020
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է իր վերահսկողական աշխատանքները նաև կարանտինի շրջանում՝ դիտարկելով սանիտարահամաճարակային կանոնների պահպանումը մի շարք ոլորտներում։
Ներկայումս դիտարկումների համար, սակայն, արդեն հիմք են ընդունվում ոչ թե պարետի որոշումները, ինչպես արտակարգ դրության շրջանում էր, այլ ՀՀ առողջապահության նախարարի N 17 նորմատիվ հրամանով սահմանված կանոններն ու նորմերը։
ՀՀ ԱԱՏՄ Երևանի տարածքային կենտրոնի մասնագետների ուժեղացված ստուգայցերն այսօր ընթացել են Դավթաշեն վարչական շրջանում՝ ընդգրկելով, մասնավորապես, սպորտային խոշոր համալիրներ, բանկերի մասնաճյուղեր, մանրամեծածախ առևտրի կենտրոններ։ Տեսչական մարմնի աշխատակիցների մանրակրկիտ դիտարկումներն առանձնակի խախտումներ, անվտանգության կանոնները չպահպանելու դեպքեր չեն արձանագրել։
ԱԱՏՄ մասնագետները զուգահեռ ստուգայցեր են իրականացնում նաև ցանցային դեղատներում։
Եթե արտակարգ դրության շրջանում պարետի սահմանած կանոնների մասին կազմվող արձանագրություններն ուղարկվում էին պարետին և դրանց հիմքով կայացվում էր խախտում թույլ տված տնտեսավարողի գործունեության ժամանակավոր կասեցման որոշում, ապա ներկայում այս գործընթացն իրականացվում է այլ կերպ։
Տնտեսավարող սուբյեկտի մոտ խախտում արձանագրելու դեպքում անհապաղ կազմվում է վարչական իրավախախտման արձանագրություն, տրվում է հանձնարարագիր՝ վերացնելու արձանագրված խախտումները ողջամիտ ժամկետում։
20:40 03.07.2025
Ուկրաինայում աղքատության մակարդակը կտրուկ աճել է20:28 03.07.2025
Ժիրուն վերադարձել է Լիգա 1Ֆրանսիայի հավաքականի բոլոր ժամանակների գլխավոր ռմբարկու Օլիվյե Ժիրուն տեղափոխվել է «Լիլ», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: 38-ամյա հարձակվողը հեռացել է «Լոս Անջելեսից» ազատ գործակալի կարգավիճակում և 1 տարվա պայմանագիր կնքել «Լիլի» հետ: Նոր թիմում Ժիրուն կխաղա «9» համարի մարզաշապիկով: Ժիրուն նախկինում խաղացել է Լիգա 1-ում: 2011/12 մրցաշրջանում նա «Մոնպելյեի» կազմում դարձել է Ֆրանսիայի չեմպիոն, ինչից […] ...
20:20 03.07.2025
Մահացել է Հարավային Աֆրիկայի նախկին փոխնախագահ ՄաբուզանՀարավային Աֆրիկայի նախկին փոխնախագահ Դեյվիդ Մաբուզան մահացել է 64 տարեկան հասակում, հաղորդում է EWN տեղական ռադիոկայանը։ Մաբուզան մահացել է Յոհաննեսբուրգի հիվանդանոցում։ Թե ինչ ախտորոշմամբ է նա հոսպիտալացվել, չի հրապարակվում։ Մաբուզան Հարավային Աֆրիկայի փոխնախագահի պաշտոնը զբաղեցրել է 2018 թվականի փետրվարից մինչև 2023 թվականի փետրվարը։ ...
20:08 03.07.2025
Զելենսկի. Եվրոպան ի վիճակի չէ փոխարինել ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումըԿիևը ակնկալում է ԱՄՆ-ից զենքի շարունակական մատակարարումներ, քանի որ Եվրոպան ի վիճակի չէ փոխարինել դրանք, հատկապես ՀՕՊ համակարգերի առումով։ Այս մասին հայտարարել է Վլադիմիր Զելենսկին։ «Մենք հույս ունենք ամերիկյան աջակցության շարունակականության վրա, քանի որ կան որոշակի դիրքորոշումներ, որոնք, ցավոք, Եվրոպան չի կարող ապահովել: Հատկապես, երբ խոսքը Patriot-ի համար նախատեսված հրթիռների մասին է, այո, սա չափազանց […] ...
20:00 03.07.2025
«Բարսելոնան» դիտարկում է «Ինտերի» պաշտպանի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու հնարավորությունըԿատալոնական «Բարսելոնան» դիտարկում է Միլանի «Ինտերի» պաշտպան Դենզել Դյումֆրիսի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն: «Բարսելոնան» վերջին ամիսների ընթացքում ուշադիր հետևում է նիդերլանդցի ֆուտբոլիստի շուրջ իրավիճակին: Իտալական ակումբի առաջատար խաղացողի համար սահմանված 25 միլիոն եվրո հրաժարագինն ուժի մեջ է մինչև հուլիսի կեսը, այդ պատճառով էլ «Բարսելոնան» դեռ պաշտոնական առաջարկ չի […] ...
19:48 03.07.2025
Նորաշենի բնակիչը զենք-զինամթերք է կամավոր հանձնել ոստիկանությունՆԳՆ ոստիկանության ծառայողները շարունակում են բնակչության հետ ամենօրյա բացատրական աշխատանքները՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ: Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 1-ին բաժին է ներկայացել Նորաշեն գյուղի 33-ամյա մի բնակիչ և հանձնել «ՏՕԶ» տեսակի որսորդական հրացան, ինքնաձիգի 27 փամփուշտ, պարկուճներ: Ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի […] ...
19:42 03.07.2025
TRICOLOR Yerevan Night Run վազքերի շրջանակում քաղաքի մի շարք հատվածներում երթևեկությունը կդադարեցվիԵրևանում հուլիսի 4-ին և 5-ին անցկացվելիք TRICOLOR Yerevan Night Run վազքերի ընթացքում քաղաքի մի շարք հատվածներում կդադարեցվի երթևեկությունը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Նախաձեռնությունը նվիրված է ՀՀ պետական խորհրդանշանների և ՀՀ Սահմանադրության օրվան։ Հուլիսի 4-ին՝ ժամը 21:00-ից կդադարեցվի «Մարիոթ-Արմենիա» հյուրանոցի հատվածից Վազգեն Սարգսյան փողոց հատվածի երթևեկությունը, որտեղից էլ տրվելու է վազքի մեկնարկը: Ժամը 21:50-ից […] ...