20:11 21.06.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների գծով գործադիր փոխնախագահ Մալիկա Գենդուրիին:
Վարչապետը կարևորել է «Վեոլիա» ընկերության գործունեությունը մեր երկրում և հույս հայտնել, որ ՀՀ կառավարության և ընկերության միջև կձևավորվի սերտ համագործակցություն՝ ջրային արդյունավետ քաղաքականություն իրականացնելու ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է հետևողական քայլեր իրականացնել ջրի կորուստների ծավալները նվազեցնելու ուղղությամբ և հավելել, որ դա կնպաստի նաև սակագնային արդյունավետ քաղաքականությանը:
Մալիկա Գենդուրին վստահություն է հայտնել է, որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից հետո, ՀՀ նոր կառավարության հետ կծավալվի փոխշահավետ համագործակցություն, ինչը կնպաստի «Վեոլիա ջուր» ընկերության կողմից մատուցվող ծառայությունների մակարդակի բարձրացմանը, ստանձնած պարտավորությունների կյանքի կոչմանը: «Վեոլիա»-ի փոխնախագահն ընդգծել է, որ ՀՀ կառավարության հետ համատեղ կկարողանան գտնել բոլոր խնդիրների լուծումները:
Վարչապետը նշել է, որ «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի տարածքում առկա կառավարական առանձնատների սպառած ջրի դիմաց կուտակած պարտքը հասնում է 54 մլն դրամի և հավելել, որ արդեն իսկ հանձնարարել է, որպեսզի այն վճարվի: Այս համատեքստում, Նիկոլ Փաշինյանը կարևորել է, որ ընկերությունը հետևողական լինի նման դեպքերում և բարձրացնի գործունեության արդյունավետությունը՝ ուշադրության տակ պահելով ոչ միայն անապահով և խոցելի խավերին, այլ հատկապես՝ վճարունակ, բայց անպարտաճանաչ սպառողներին:
«Մենք շահագրգռված ենք, որպեսզի «Վեոլիա ջուր»-ն ավելի շատ ներդրումներ իրականացնի և իր համար ապահովի ավելի մեծ եկամուտներ: Վստահեցնում եմ, որ մեր կառավարության գործունեության ընթացքում չեք բախվի վարչապետի շահերին, այլ կբախվեք միայն քաղաքացիների շահերի պաշտպանությանը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը և ֆրանսիական ընկերությանն առաջարկել ձևավորել համատեղ աշխատանքային խումբ, որը կքննարկի բոլոր խնդիրներն ու կներկայացնի դրանց լուծման հստակ առաջարկություններ:
18:51 28.06.2025
Էդուարդ Սպերցյանը՝ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մրցաշրջանի լավագույն կիսապաշտպան«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2024/2025 մրցաշրջանի լավագույն կիսապաշտպան, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը: 25-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 28 խաղի, խփել 11 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում: ...
18:45 28.06.2025
Մերցը հայտարարել է, որ Պուտինին զանգահարելու մտադրություն չունիԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ հեռախոսով չի խոսի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ իբրև թե վախենալով, որ դա կհանգեցնի Ուկրաինայում իրավիճակի սրման։ «Süddeutsche Zeitung» թերթին տված հարցազրույցում Մերցը նշել է, որ Ռուսաստանը, իբր, ակտիվացրել է ռազմական գործողությունները Ուկրաինայում Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի Մոսկվա այցից և Գերմանիայի նախկին կանցլեր Օլաֆ Շոլցի և Պուտինի միջև […] ...
18:32 28.06.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքմենստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ռաշիդ Մերեդովի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքմենստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ռաշիդ Մերեդովի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են երկկողմ քաղաքական երկխոսության և համագործակցության զարգացմանն ուղղված աշխատանքները։ Արարատ Միրզոյանը և Ռաշիդ Մերեդովը մտքեր են փոխանակել բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի շուրջ»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...
18:22 28.06.2025
Կհանդիպե՞նք Լոս Անջելես-2028-ում, Արթուր․ ՄՕԿ-ը Արթուր Դավթյանի մասին տեսանյութ է հրապարակելՄիջազգային օլիմպիական կոմիտեն տեսանյութ է պատրաստել՝ նվիրված հայ մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Դավթյանի անցած ուղուն։ «Պատմություն կերտելով իր երկրի համար և ապացուցելով, որ համբերությունը գլխավորն է։ Արթուր Դավթյանից պահանջվեցին երեք Օլիմպիական խաղեր՝ սպորտային մարմնամարզությունում Հայաստանի առաջին օլիմպիական մեդալը նվաճելու համար, իսկ չորրորդում՝ Փարիզ-2024-ում, նա բրոնզը փոխեց […] ...
18:12 28.06.2025
The Times. Իսրայելը սկսել է Իրանի դեմ գործողության նախապատրաստվել 2010 թվականինԻսրայելը Իրանի դեմ գործողության նախապատրաստությունը սկսել է 2010 թվականին։ Այս մասին հայտնել է բրիտանական The Times թերթը՝ հղում անելով իսրայելական հետախուզական ծառայությունների փաստաթղթերին։ Հոդվածում նշվում է, որ մի քանի տարի շարունակ Իսրայելի հետախուզության գործակալները, Իրանում գտնվող իրենց գործակալների միջոցով, հետևել են Իրանի միջուկային ծրագրի զարգացմանը։ Այսպիսով, նրանք որոշել են ուրանի հարստացման ցենտրիֆուգների արտադրության ճշգրիտ վայրը […] ...