Էրդողանը հազարավոր իսլամիստ վարձկաններ է ուղարկել հանցագործություններ կատարելու,Հայոց ցեղասպանությունը շարունակելու համար ․ԵԽ պատգամավոր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+18.09 oC

Էրդողանը հազարավոր իսլամիստ վարձկաններ է ուղարկել հանցագործություններ կատարելու,Հայոց ցեղասպանությունը շարունակելու համար ․ԵԽ պատգամավոր

17:54 10.10.2020

Եվրոպական խորհրդարանի  ֆրանսիացի պատգամավոր Նիկոլա Բայը դատապարտել է թուրք-ադրբեջանական սադրիչ գործողությունները , Թուրքիայի նախագահի իսլամիստական ,կայսերական նկրտումները ։ Այս մասին նա ասել է Եվրախորհրդարանում ունեցած ելույթում․
«Եթե Եվրոպայի պետությունները անկարող լինեն Էրդողանի նետած մարտահրավերին համարժեք պատասխան տալ, վերջինս վաղը կկարողանա իրականացնել իր կայսերական և իսլամիստական երազանքը, մինչդեռ այստեղ՝ Բրյուսելում, հերթական անգամ մանրախնդրությամբ ենք զբաղվում»:
Ֆրանսիացի պատգամավորը նշել է , որ 3.000- 4.000 սիրիացի ջիհադիստ Թուրքիայի կողմից փոխադրվել է Հայաստան. սա այն է, ինչն անձամբ ընդունել է նաև նախագահ Էմանուել Մակրոնը: Հազարավոր իսլամիստ վարձկաններ, որոնք մեղադրվում են Իսլամական պետություն կազմակերպության կողմից կազմակերպված պատերազմական ոճրագործությունների մեջ, Էրդողանի կողմից ուղարկվել են այլ հանցագործություններ կատարելու և շարունակելու Հայոց ցեղասպանությունը, որն իրականացվել է 80 տարի առաջ Օսմանյան Կայսրության կողմից:
«1.2-ից մինչև 1,5 միլիոն զոհ, ցեղասպանություն, որը թուրքական իշխանությունները մինչ օրս չեն ճանաչել, և որի ճանաչումը այլ պետությունների կողմից Էրդողանի կողմից որակվել է որպես մեծագույն վիրավորանք: Բայց պատմությունը վիրավորանք չէ, պատմություն, որն Էրդողանն այնուամենայնիվ կցանկանար վերստին գրել, քանի որ իր բոլոր քայլերը կենտրոնացվել են մեկ նպատակի շուրջ՝ վերականգնել Օսմանյան Կայսրությունը, ստանձնել սուննական իսլամական առաջնորդի դերը, որն ուներ Թուրքիան Խալիֆայության ժամանակաշրջանում: Դա մի նախաձեռնություն է, որն ինքը ստանձնում է այդ թվում իր պաշտոնական քարոզչական տեսանյութերում: Ռազմական գործողությունները Սիրիայում և Լիբիայում, դժվարությամբ թաքցվող մերձավորությունը Իսլամական պետություն կազմակերպության հետ, դեպի Հունաստան իսկական միգրացիոն ներխուժման կազմակերպում, եկեղեցիների կործանում Անատոլիայում, հարձակում կիպրական ռեսուրսների վրա Միջերկրածովյան տարածաշրջանում, Սուրբ Սոֆիայի տաճարի վերափոխում մզկիթի, և հիմա՝ ներխուժում հայկական տարածք՝ աշխարհում առաջինը Քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած երկրի ուղղությամբ: Էրդողանի բոլոր գործողությունները վկայում են այդ նեոօսմանական նկրտումների մասին:
Իսկ այս ընթացքում Խորհուրդը նվազասույթ կիրառելու վառ արտահայտված հակում է ցուցաբերում. հոկտեմբերի 2-ի իր եզրակացություններում Խորհուրդը հայտարարում է, որ ՛՛խստորեն դատապարտում է Կիպրոսի Հանրապետության ինքնիշխան իրավունքների խախտումները, որոնք պետք է դադարեն՛՛: Բայց այս ամենը շարունակվում է արդեն 50 տարի: 50 տարի է, ինչ Թուրքիան օկուպացնում է անդամ պետության տարածքի կեսը, իսկ դուք համառորեն ցանկանում եք, մեջբերում եմ, ՛՛բարեխիղճ երկխոսություն՛՛:
Պատասխան միջոցներն արդեն պետք է ձեռնարկված լինեին անդամակցության գործընթացի արժեքի, Եվրոպական ներդրումային բանկի ֆինանսավորման, Հունաստանի և Բուլղարիայի սահմանների անվտանգության անհրաժեշտ ապահովման, մաքսային միության (որը թույլ է տալիս Թուրքիային իրականացնելու իր արտաքին առևտրի 40 տոկոսը Եվրոպական միության հետ) գործունեության դադարեցման ուղղությամբ: Բայց ոչինչ: Ոչինչ: Եվրոպան վախենում է Թուրքիայից, և պատասխանը ողբերգական է. Խորհուրդը հերթական անգամ տեղի է տվել այս մշտական շանտաժին: Այն մեզ հիշեցնում է Բալզակին, ով ասում էր, որ ՛՛համակերպումը ամենօրյա ինքնասպանություն է՛»՛,-հայտարարել է ֆրանսիացի պատգամավոր Նիկոլա Բայը։

https://www.facebook.com/mfankr/videos/341513476960725/

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 19.06.2025

SHANTNEWS

Մարտունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

21:54 19.06.2025

Մարտունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

Օրերս Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության չորս դեպք։ Մասնավորապես՝ նրանք Գեղարքունիքի մարզի տարբեր բնակավայրերում նույն կասկածանքով ձերբակալել են մի խումբ անձանց։ Նրանց խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր քաշերով մարիխուանայի նմանվող զանգվածներ։ Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարը հետևողականորեն շարունավում է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […] ...

«Նոան» ընկերական խաղում 9 գնդակ է ուղարկել սլովենական ակումբի դարպասը

21:49 19.06.2025

«Նոան» ընկերական խաղում 9 գնդակ է ուղարկել սլովենական ակումբի դարպասը

Հայաստանի չեմպիոն «Նոան» Ավստրիայում ուսումնամարզական հավաքի ընթացքում առաջին ընկերական հանդիպումն է անցկացրել ու 9-0 հաշվով հաղթել Սլովենիայի երրորդ լիգան ներկայացնող «Չարդա» ակումբին։ Հեթ-տրիկ է գրանցել Իմրան Ուլադ Օմարը, իսկ Հելդեր Ֆերեյրան ու Գոնսալո Գրեգորիոն դուբլի հեղինակ են դարձել, մեկական անգամ էլ աչքի են ընկել Մայքլ Ասիրյանն և Բիլալ Ֆոֆանան։ ...

Սպիտակ տուն. Թրամփը երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի Իրանին

21:46 19.06.2025

Սպիտակ տուն. Թրամփը երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի Իրանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ կա Թեհրանի հետ բանակցությունների զգալի հավանականություն կա միջուկային ծրագրի շուրջ, և երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի Իրանին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը։ «Քանի որ Իրանի հետ բանակցությունների զգալի հավանականություն կա, որոնք կարող են տեղի ունենալ կամ չլինել մոտ ապագայում, […] ...

Ավելի արագ ծառայություններ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ՝ այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը․ Ավինյան

21:42 19.06.2025

Ավելի արագ ծառայություններ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ՝ այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբոիքի իր էջում գրել է․ «Ավելի արագ ծառայություններ, ավելի հարմար հաղորդակցում երևանցիների հետ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ — հենց այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը։ Երևանի քաղաքային կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի կողմից ստեծված նորարարական համակարգերին արդեն իսկ փոխում են երևանցիների առօրյան՝ դարձնելով քաղաքային ծառայությունները ավելի հասանելի, արդյունավետ և ժամանակակից։ Նույն վայրում […] ...

Քաղաքագետ Հայկ Սուքիասյանի կարծիքով իրանա-իսրայելական մեծ պատերազմ աղետալի հետևանքներով չի լինի

21:36 19.06.2025

Քաղաքագետ Հայկ Սուքիասյանի կարծիքով իրանա-իսրայելական մեծ պատերազմ աղետալի հետևանքներով չի լինի

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության» փոխնախագահ, քաղաքագետ Հայկ Սուքիասյանին։ Զրույցը ծավալվել է հիմնականում Իրան-Իսրայել հակամարտության զարգացումների շուրջ։ Թրամփը վերջնագիր է ներկայացնում, Իրանը չի զիջում, փորձագետները ասում են, թե մոտենում է այն պահը երբ ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավվելու է այս պատերազմի մեջ։ Եվ այս ամենը տեղի է ունենում մեր տարածաշրջանում, մեզանից ոչ շատ հեռու։ Արդյո՞ք այս […] ...

BACK_TO_TOP