Տաջիկստանի գործող նախագահը 5-րդ անգամ է հաղթել նախագահական ընտրություններում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 05 2024
  • $
    387.73
  • RUBLE
    4.26
  • 417.55
WEATHER
+13.09 oC

Տաջիկստանի գործող նախագահը 5-րդ անգամ է հաղթել նախագահական ընտրություններում

10:22 12.10.2020

Տաջիկստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնել է երկրում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքները։ Հաղթել է պետության գործող ղեկավար Էմոմալի Ռահմոնը (իշխող Ժողվրդա-դեմոկրատական կուսակցություն)։

ԿԸՀ տվյալներով՝ մասնակցությունն ընտրություններին կազմել է 85,3%։ Ռահմոնը հավաքել է 90,9% ձայն։ Նրա համար այս ընտրությունները 5-րդն էին։ Ռահմոնը երկիրը ղեկավարում է 1992 թվականից։

Նախագահի պաշտոնի համար պայքարել են պատգամավոր Միրո Աբդուլլոևը (Կոմունիստական կուսակցություն), պատգամավոր Ռուստամ Լատիֆզոդան (Ագրարային կուսակցություն), պատգամավոր Ռուստամ Ռահմատզոդան (Տնտեսական բարեփոխումների կուսակցությում) և պատգամավոր Աբդուհալիմ Գաֆորզոդան (Սոցիալիստական կուսակցություն)։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արեգակի վրա 10 հզոր բռնկում է եղել

22:43 07.05.2024

Արեգակի վրա 10 հզոր բռնկում է եղել

Գիտնականները ֆիքսել են 10 բարձր կարգի M բռնկում, որոնք տեղի են ունեցել երեքշաբթի Արեգակի վրա, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից (IPG): Առաջին M1.3 բռնկման տևողությունը 30 րոպե է եղել։ Վերջին բռնկումն ամենահզորն է եղել։ Միաժամանակ, ըստ IPG-ի, որոշ բռնկումներ ուղեկցվել են ԿԱ (կարճալիք) ռադիոկապի խաթարմամբ։ ...

Թբիլիսիում սկսվել է ընդդիմության ցույցը ընդդեմ օտարերկրյա գործակալների մասին օրենքի

22:21 07.05.2024

Թբիլիսիում սկսվել է ընդդիմության ցույցը ընդդեմ օտարերկրյա գործակալների մասին օրենքի

Թբիլիսիում երկրի խորհրդարանի շենքի մոտ սկսվել է վրացական ընդդիմության հերթական հանրահավաքը՝ ընդդեմ օտարերկրյա գործակալների մասին օրենքի, հաղորդել է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը։ Մի քանի հարյուր մարդ երեքշաբթի երեկոյան հավաքվել է օրենսդիր շենքի դիմացի հրապարակում։ Նրանք ձեռքերում պահում են Վրաստանի և Եվրամիության դրոշները։ Ընդհանուր առմամբ, բողոքի ակցիան խաղաղ է, ցուցարարները կարգախոսներ են բացականչում: Միևնույն ժամանակ, ոմանք գնդակ […] ...

ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում

21:58 07.05.2024

ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում

Մայիսի 7-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի մշտական ներկայացուցիչների տեղակալների կոմիտեի (Deputy Permanent Representatives’ Committee-DPRC) հետ։ Իր ելույթում նախարարի տեղակալը արձանագրել է, որ շուրջ երեսուն տարի առաջ Հայաստանի միանալը Հյուսիսատլանտյան Դաշինքի «Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրին» կարևոր հիմք է հանդիսացել Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև հետագա համագործակցության զարգացման […] ...

Բայդենն ասում է, որ ԱՄՆ-ն կաջակցի Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին

21:19 07.05.2024

Բայդենն ասում է, որ ԱՄՆ-ն կաջակցի Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին։ «Ես լիովին հավատարիմ եմ հրեա ժողովրդի, Իսրայելի անվտանգությանը և նրա անկախ գոյության իրավունքին, նույնիսկ չնայած մեր միջև առկա տարաձայնություններին»,- ասել է ամերիկացի առաջնորդը՝ ելույթ ունենալով Վաշինգտոնում գտնվող Հոլոքոստի թանգարանում: Միաժամանակ Բայդենը քննադատել է պաղեստինամետ գործողությունները երկրի համալսարաններում։ «Ամերիկյան համալսարանում, Ամերիկայի […] ...

Արամ Ա կաթողիկոսն ընդունել է երեք կուսակցությունների ներկայացուցիչներին

21:00 07.05.2024

Արամ Ա կաթողիկոսն ընդունել է երեք կուսակցությունների ներկայացուցիչներին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսն ընդունել է երեք կուսակցությունների ներկայացուցիչներին: Այս մասին հայտնում է Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսարանը: Երկուշաբթի, 6 Մայիս 2024-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը իր գրասենեակին մէջ ընդունեց Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակութեան Լիբանանի վարիչ մարմնի ատենապետ Վանիկ Տագէսեան, Հայ Յեղափոխական Դաշնակցութեան կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Յակոբ Բագրատունի եւ Ռամկավար Ազատական Կուսակցութեան Լիբանանի շրջանային վարչութեան […] ...

Պուտինը հրամայել է կյանքի տևողությունը հասցնել 81 տարվա

20:55 07.05.2024

Պուտինը հրամայել է կյանքի տևողությունը հասցնել 81 տարվա

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել է մինչև 2030 թվականը ապահովել կյանքի տեւողությունը մինչև 78 տարի, իսկ մինչև 2036 թվականը հասցնել 81 տարվա. այս մասին հրամանը, որն ստորագրել է ՌԴ նախագահը, հրապարակվել է Կրեմլի կայքում։ «Սահմանել Ռուսաստանի Դաշնության հետևյալ ազգային զարգացման նպատակները մինչև 2030 թվականը և ապագայում մինչև 2036 թվականը՝ մինչև 2030 թվականը կյանքի սպասվող տեւողությունը […] ...

BACK_TO_TOP