21:34 22.06.2018
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որտեղ տեղեկացրել է, որ 2018 թվականի մայիսի 5-ին Երևան քաղաքի դատախազությունից ՀՀ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու հանձնարարությամբ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչություն էր ուղարկվել «a1plus.am» կայքի «ՀՖՖ-ն «Շիրակից» հանել է 12 միավոր, իսկ աշխատակցին որակազրկել ցմահ» վերտառությամբ նույն օրը հրապարակված հոդվածը` «Շիրակ» ՖԱ-ի մարզիչ Արարատ Հարությունյանի կողմից «Բանանց»-«Շիրակ» ֆուտբոլային ակումբների հանդիպման ժամանակ, դիտավորյալ սխալներ թույլ տալով խաղի արդյունքի վրա ազդելու նպատակով, «Բանանց» ՖԱ-ի ֆուտբոլիստ էդվարդ Կպոդոյին կաշառք տալու վերաբերյալ:
«Այդ առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ձեռք բերվել, որ մայիսի 3-ին Երևան քաղաքի Սեբաստիա փողոցի վրա գտնվող «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտ` ավտոմեքենայի մեջ, «Շիրակ» ՖԱ-ի մարզիչ Արարատ Հարությունյանը մայիսի 5-ին կայանալիք «Բանանց»-«Շիրակ» ֆուտբոլային ակումբների արհեստավարժ մարզամրցման ժամանակ, դիտավորյալ սխալներ թույլ տալով խաղի արդյունքի վրա ազդելու նպատակով, կաշառել է «Բանանց» ՖԱ-ի արհեստավարժ ֆուտբոլիստ էդվարդ Կպոդոյին` տալով 1.000 ԱՄՆ դոլար գումար և խոստացել է «Շիրակ» ֆուտբոլային ակումբի կողմից նշված ֆուտբոլային խաղը հաղթելու դեպքում տալ ևս 4.000 ԱՄՆ դոլար գումար:
Դեպքի առթիվ 2018 թվականի մայիսի 21-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով հարուցվել է քրեական գործ:
Վարույթն իրականացնող մարմնի հունիսի 22-ի որոշմամբ` Ա.Հարությունյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածով նախատեսված հանցավոր արարքը կատարելու կասկածանքով, որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն` չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է»:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
21:52 28.06.2025
Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր ԳրիգորյանՀայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...
21:45 28.06.2025
Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington PostԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...
21:35 28.06.2025
Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումըԻրանի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդային տարածքում չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև հունիսի 29-ի՝ Մոսկվայի ժամանակով 13:30-ը, հաղորդում է «Նուր Նյուզ» գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարությանը։ «Իրանի օդային տարածքի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև վաղը՝ հունիսի 29-ին, ժամը 14:00-ը,- ասվում է գործակալության հաղորդագրության […] ...
21:25 28.06.2025
«Յուվենտուսի» հակառեկորդըԹուրինի «Յուվենտուսը» հակառեկորդ է կրկնել։ Այս մասին հայտնում է Statsdufoot-ը: Իտալական ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ 5 գնդակ է բաց թողել միջազգային խոշոր մրցաշարում: Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում թուրինցիները 2-5 հաշվով պարտվել էին անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Սրանից առաջ «Յուվենտուսը» 1958 թվականին Չեմպիոնների գավաթի խաղարկության որակավորման փուլում 0-7 հաշվով պարտվել էր ավստրիական […] ...
21:15 28.06.2025
Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա ԿալասըՀունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...