Ինչո՞ւ է գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանցը դժգոհ Հայաստանի նոր իշխանությունների աշխատանքից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.72
  • 444.26
WEATHER
+33.09 oC

Ինչո՞ւ է գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանցը դժգոհ Հայաստանի նոր իշխանությունների աշխատանքից

13:04 23.06.2018

Պետք է դիմել Պաշտպանության նախարարություն, ԱԳՆ, նախագահին ու վարչապետին՝ բացատրություններ պահանջելով, թե ինչու նրանք ՄԱԿ ԱԽ-ում չեն բարձրացնում անկախ Հայաստանի հանդեպ Բաքվի ու Անկարայի ագրեսիվ գործողությունների հարցը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է գեներալ –լեյտենանտ Նորատ Տեր Գրիգորյանցը՝ մեկնաբանելով Հայաստանի հետ սահմանի նախիջեւանյան հատվածում ադրբեջանական զորքերի ակտիվացման հետ կապված իրավիճակը։

Դրա փոխարեն նրանք, գեներալ լեյտենանտի խոսքով, ապրում են տարատեսակ հարցազրույցների հաշվին, որոնք ժամանակ առ ժամանակ տալիս են լրատվամիջոցներին։ «Այսպես ապրել չի կարելի։ Ադրբեջանի նախագահը խոսում է այն մասին, որ Երեւանը իր քաղաքն է, իսկ մեր պետությունը լռում է։ Ուրեմն նա աշխարհի երկրների մարդկանց սովորեցնում է այն մտքին, որ հայերը նույնիսկ Երեւանն են գրավել։ Մինչդեռ պաշտոնական Երեւանը լռում է»,- գանգատվել է Տեր-Գրիգորյանցը։

Նա համարում է, որ այդ ձեւով Ադրբեջանը հող է նախապատրաստում մարտական գործողությունների վերսկսման համար։ Գեներալ-լեյտենանտը շեշտեց, որ ավելի քան քսան տարի Հայաստանը շրջափակման մեջ է գտնվում, որոշակի պետությունների զինված ուժերով շրջապատված, իսկ դա փաստացի նշանակում է գտնվել պատերազմական վիճակում։ Ու գտնվելով նման բարդ իրավիճակում՝ Երեւանը պարզապես պարտավոր էր դիմել ՄԱԿ ԱԽ-ին։ «Դուք կհարցնե՞ք ձեր ԱԳ նախարարին, նախագահին ու վարչապետին, թե ինչու նրանք չեն պաշտպանում իրենց հայրենիքը։ Ինչու նրանք չեն չեղարկում Նախիջեւանը Ադրբեջանին փոխանցելու մասին Մոսկովյան պայմանագիրը։ Այդ դեպքում ամեն ինչ իր տեղը կընկնի։ Չէ՞ որ ըստ պայմանագրի՝ այդ տարածքը անցել է Ադրբեջանին, իսկ փաստացի հիմա այնտեղ Թուրքական Հանրապետությունն է»,- նշել է Նորատ Տեր-Գրիգորյանցը, քննադատելով Հայաստանի նախկին ու ներկա իշխանություններին։

Նրա գնահատականով՝ ոչ Հայաստանի ԱԳՆ-ն, ոչ ՊՆ-ն, ոչ էլ ուրիշ մեկը չի կատարում իր ուղիղ ֆունկցիոնալ պարտականությունները։ Պաշտոնաթող զինվորականը հատկապես ուժեղ քննադատեց ԱԳՆ աշխատանքը։ «Ամեն ինչ Հայաստանի ԱԳՆ-ի անգործության պատճառով է, դեռ Նալբանդյանն էր այդպիսին, իսկ հիմա էլ նույն ոգով շարունակում է նորանշանակ նախարարը։ Իսկ ԱԽ-ի քարտուղարը առհասարակ, հավանաբար, երբեք չի աշխատել, հիմա նա կարծես չի էլ հասկանում, թե որն է խնդիրը»,- վրդովվեց գեներալ- լեյտենանտը։

Նորատ Տեր-Գրիգորյանցը նկատեց, որ վերջերս Երեւան է ժամանել, որպեսզի հնարավոր աջակցություն ցուցաբերի հանրապետության նոր իշխանություններին, մտադիր էր հանդես գալ առաջարկություններով ու մի քանի գործնական խորհուրդ տալ, սակայն նրան այդպես էլ չեն ընդունել։ Գեներալ լեյտենանտը հավելել է, որ Մոսկվա վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին այցելության ժամանակ ինքը հույս ուներ հանդիպել նրա հետ, քանի որ նման հնարավորություն կար, սակայն վարչապետն այդ անգամ էլ չէր կարողացել նրա ու նրա ընկերների համար ազատ րոպե գտնել, ինչը էլ ավելի է հիասթափեցրել ղարաբաղյան պատերազմի հերոսին ու նրա մարտական ընկերներին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 29.07.2025

SHANTNEWS

Զախարյանն ապաքինվել է վիրուսից

19:48 29.07.2025

Զախարյանն ապաքինվել է վիրուսից

«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանն ապաքինվել է վիրուսից և վերսկսել մարզումները։ Այս մասին հաղորդում է Sport24-ը։ «Զախարյանը հուլիսի 28-ին մարզման առաջին հատվածն ընդհանուր խմբի հետ է անցկացրել։ Ամեն ինչ լավ է»,- ասել է բասկյան ակումբի մամուլի քարտուղար Յոն Անդեր Մունդուատեն։ Ռուսաստանի ազգային հավաքականի հայ ֆուտբոլիստը հուլիսի 14-ից ապաքինվում էր վիրուսից։ Նա տարբեր վնասվածքների պատճառով 2024/25 […] ...

Անահիտ Մանասյանը հանդիպել է ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեի փոխնախագահ Ֆիլիպ Ջաֆֆեի հետ

19:37 29.07.2025

Անահիտ Մանասյանը հանդիպել է ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեի փոխնախագահ Ֆիլիպ Ջաֆֆեի հետ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 29-ին հանդիպել է ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեի փոխնախագահ Ֆիլիպ Ջաֆֆեի հետ։ Այս մասին հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Հանդիպման ընթացքում Պաշտպանը ներկայացրել է երեխաների իրավունքների ոլորտում ՄԻՊ հաստատության կողմից իրականացվող ծրագրերն ու առաջնահերթ ուղղությունները։ Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ երեխաների իրավունքների պաշտպանությունն ու խթանումը մշտապես գտնվում են իր […] ...

Թաիլանդը գերի է վերցրել 18 կամբոջացի զինվորի

19:30 29.07.2025

Թաիլանդը գերի է վերցրել 18 կամբոջացի զինվորի

Թաիլանդի ցամաքային ուժերը սահմանին տեղի ունեցած բախումից հետո գերի են վերցրել 18 կամբոջացի զինվորի, երեքշաբթի օրը լրագրողներին հայտնել է Թաիլանդի ցամաքային ուժերի խոսնակ, գեներալ-մայոր Վինտհայ Սուվարին։ Գեներալի ճեպազրույցը հեռարձակվել է The Reporters առցանց հեռուստաալիքով։ «Ցամաքային զորքերի երկրորդ ռազմական շրջանը հայտնել է Սիսակետ նահանգում սահմանին տեղի ունեցած բախումից հետո 18 կամբոջացի զինծառայողների գերեվարման մասին: Վիրավոր կամբոջացի […] ...

Ամառային զորակոչը շարունակվում է․ ՊՆ

19:22 29.07.2025

Ամառային զորակոչը շարունակվում է․ ՊՆ

Ամառային զորակոչը շարունակվում է. ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է «Զինուժ»-ի անդրադարձը՝ ռեպորտաժով։   ...

Սամվել Գասպարյանը` EWF-ի «Արդար խաղ» հանձնաժողովի անդամ

19:16 29.07.2025

Սամվել Գասպարյանը` EWF-ի «Արդար խաղ» հանձնաժողովի անդամ

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանն ընտրվել է Եվրոպական ֆեդերացիայի (EWF) «Արդար խաղ» հանձնաժողովի անդամ։ Այս մասին հայտնում է ՀԾՖ մամուլի ծառայությունը։ Որոշումը կայացվել է EWF-ի գործադիր կոմիտեի նիստում։ «Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան շարունակելու է խորացնել համագործակցությունը միջազգային կառույցների հետ։ Պատիվ է դառնալ Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի «Արդար խաղ» հանձնաժողովի անդամ»,- ասել է Գասպարյանը։ ...

BACK_TO_TOP