15:01 20.10.2020
Եվրախորհրդարանի հույն պատգամավոր Էվա Կայիլին դիվանագիտական անձնագիր ունեցող ադրբեջանցիների շենգենյան այցագրերն անվավեր ճանաչելու և Ադրբեջանի քաղաքացիների համար այցագրային հատուկ ռեժիմ սահմանելու վերաբերյալ հարցում է ուղարկել Եվրամիություն, գրում է greekcitytimes.com-ը։
Պատգամավորը նշել է, որ դա պետք է դիտարկվի որպես Իլհամ Ալիևի բռնապետական ռեժիմի կողմից Լեռնային Ղարաբաղում հայերի իրավունքների բացահայտ ոտնահարման հետևանք։
Միևնույն ժամանակ նա կոչ է արել գնահատել ԵՄ անվտանգությունը՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախ ներխուժելու փորձը և հակամարտության գոտուց դեպի ԵՄ անօրինական միգրացիոն հոսքերի ընդլայնման այժմ տեսանելի հնարավորությունը:
Նա հանձնաժողովից պահանջել է այս առնչությամբ ամբողջական զեկույց ներկայացնել Եվրախորհրդարանին։
Կայիլին նաև կոչ է արել աջակցելու Հայաստանին՝ երկխոսություն սկսելով հայերի համար այցագրային ռեժիմը չեղարկելու ուղղությամբ։
«Պարոն Ալիևը Լեռնային Ղարաբաղում պիղծ պատերազմ է մղում հայերի դեմ՝ խախտելով 1994 թվականի զինադադարը և արհամարհելով միջազգային հանրության՝ երկխոսության գնալու կոչերը: ԵՄ-ն պետք է վճռականորեն ցույց տա, որ մեր հարևանությամբ նման բացահայտ պատերազմական հարձակումները չեն կարող առանց գործնական հետևանքների մնալ»,- նշել է նա։
Κατέθεσα αίτημα @EU_Commission αφαίρεσης ΕU #Visa Αζέρων με διπλωματικό διαβατήριο & κατάργησης της διευκόλυνσης απόκτησης ΕU Visa-συνέπεια της κατάφωρης παραβίασης ανθρωπίνων δικαιωμάτων των Αρμενίων #ΝαγκόρνοΚαραμπάχ από #Αζερμπαϊτζάν #Τουρκία &ζήτησα ενημέρωση του @Europarl_EN pic.twitter.com/DSvAi61GYc
— Eva Kaili (@EvaKaili) October 19, 2020
11:30 22.07.2025
Արարատի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 23-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Արգավանդ, Գեղանիստ, Գետափնյա, Ղուկասավան, Արբաթ, Ազատաշեն, Խաչփար, Հայանիստ, Հովտաշատ, Սիփանիկ, Սիս, Տափերական, Փոքր Վեդի բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ, տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից։ ...
11:25 22.07.2025
Նախադպրոցական ուսումնական հաստատություններում սննդի կազմակերպման նոր նորմատիվն ուժի մեջ կմտնի 2026 թվականինՆախադպրոցական ուսումնական հաստատություններում սննդի կազմակերպման նոր նորմատիվն ուժի մեջ կմտնի 2026 թվականին: Առողջ ապրելակերպի ամրապնդումը սկսվում է վաղ մանկական տարիքից` իր մեջ ներառելով առողջ և անվտանգ սննդի օգտագործումը, ֆիզիկական ակտիվությունը, օրվա ռեժիմը, բավարար քունը, անվտանգ վարքագծի պահպանումը և այլն, ինչը կուտակային ազդեցություն է ունենում հետագա կյանքի վրա: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ «Ապացուցողական […] ...
11:20 22.07.2025
Մարկո Առնաուտովիչը կդառնա Թիկնիզյանի խաղընկերըԱվստրիայի հավաքականի հարձակվող Մարկո Առնաուտովիչը Միլանի «Ինտերից» հեռանալուց հետո ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել է սերբական «Ցրվենա Զվեզդա»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Սերբիայի չեմպիոնն ու 36-ամյա ֆուտբոլիստը երկու տարվա պայմանագիր են ստորագրել: Հիշեցնենք, որ Բելգրադը ներկայացնող ակումբում է հանդես գալիս նաև Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը: ...
11:14 22.07.2025
Bloomberg. Կոռուպցիան կարող է խոչընդոտել Ուկրաինայի զինված ուժերին եվրոպական զենքի մատակարարմանըԿոռուպցիան մնում է Ուկրաինայի «Աքիլեսյան գարշապարը» և կարող է հանգեցնել երկրին եվրոպական ռազմական օգնության մատակարարման դադարեցմանը։ Այս կարծիքը հայտնել է Bloomberg-ի սյունակագիր Մարկ Չեմպիոնը՝ մեկնաբանելով Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոյում (NABU) SBU-ի կողմից նախորդ օրը տեղի ունեցած խուզարկությունները։ «Երբեք լավ նշան չէ, երբ կոռուպցիայի մեջ մեղադրվող կառավարությունները խուզարկում են այն գործակալություններին և ակտիվիստներին, որոնք նրանց պատասխանատվության […] ...
11:04 22.07.2025
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 22 միլիոն դրամ․ Դատարանը բավարարել է Արարատի մարզի դատախազության՝ պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայցըԱրարատի մարզի դատախազության հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հուլիսի 16-ի վճռով բավարարվել է. Վճռի հիման վրա՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության Աշվար համայնքի նախկին ղեկավար Ս.Գ.-ից, Կադաստրի կոմիտեի աշխատակիցներ Հ.Ն.-ից և Է.Ա.-ից՝ որպես պետության պատճառված վնասի հատուցում, կբռնագանձվի 22 միլիոն 149 հազար դրամ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։ ...
10:58 22.07.2025
Շատ երջանիկ պահեր եմ ապրել, բայց ոչ մեկը չի կարող համեմատվել այս զգացողության հետ․ Արսեն ՀարությունյանԱզատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանի ընտանիքում լույս աշխարհ է եկել երկրորդ զավակը: «Աստված ինձ նորից օրհնեց՝ պարգևելով կյանքի ամենամեծ բախտը։ Երկրորդ անգամ դարձա հայր. տղա ունեցա։ Կյանքում շատ հաղթանակներ եմ ունեցել, շատ երջանիկ պահեր եմ ապրել, բայց ոչ մեկը չի կարող համեմատվել այս զգացողության հետ։ Անկեղծ երախտագիտությունս՝ Շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ որդի պարգևեց, Շնորհակալ […] ...