23:03 21.10.2020
Օրերս ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը խորհրդի անունից նամակ է ուղղել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողին և գերատեսչությունների ու ծրագրերի ղեկավարներին՝ ներկայացնելով Թուրքիայի բացահայտ աջակցությամբ` Արցախի Հանրապետության նկատմամբ սկսված և մինչ օրս շարունակվող լայնածավալ հարձակողական գործողությունները, որոնց թիրախում շատ հաճախ հայտնվում են նաև քաղաքացիական անձինք, այդ թվում` կանայք և երեխաներ:
Թուրքիան ռազմատենչ հռետորաբանությամբ շարունակում է նպաստել տարածաշրջանային ապակայունացմանը, ինչը հակասում է ՄԱԿ-ի կողմից որդեգրված` միջազգային խաղաղության ու անվտանգության, ազգերի միջև բարեկամական հարաբերությունների զարգացման և պահպանման հանձնառությանը` պարբերաբար նաև հորդորելով Ադրբեջանին` չդադարեցնել ռազմական գորոծողություններն ու չիրագործել 2020թ. հոկտեմբերի 10-ին և 18-ին հրադադարի հաստատման շուրջ ձեռք բերված եռակողմ համաձայնությունից բխող պարտավորությունները:
Հաշվի առնելով արցախաադրբեջանական շփման գծում օրեցօր սրվող ռազմական դրության հնարավոր ուղղակի և անուղղակի վտանգները, տարածաշրջանային կանխատեսվող բացասական զարգացումներն ու անդառնալի հետևանքները` ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները հրավիրվել են հանդիպման` քննարկելու հակամարտության գոտում հումանիտար հրադադարի հաստատման, ամենատարբեր խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության, տեսանելի հումանտար խնդիրների ու աղետի կանխարգելման գործում Միացյալ ազգերի կազմակերպության հնարավոր ներգրավվածությունը` սեփական նպատակների և խնդիրների համատեքստում:
Այսօր ՀԽ գրասենյակում տեղի է ունեցել օպերատիվ շտաբի արտահերթ նիստ-նախաքննարկում՝ հստակեցնելու և փոխհամաձայնեցնելու այն հիմնական դրույթները, որոնք պիտի հասցեագրվեն ՄԱԿ-ի ներկայացուցիչներին փակ ձևաչափով կայանալիք հանդիպման շրջանակներում: Խորհրդի անդամների դիտարկմամբ՝ Միացյալ ազգերի կազմակերպության ներքո գործող բազմաթիվ կառույցներ այսօր լիարժեք չեն իրականացնում դիտարկման և եզրակացություններ հայտնելու իրենց գործառույթները մի շարք ուղղություններով, ինչն էլ ուղղակի կամ անուղղակի կերպով հանգեցնում է ինչպես ռազմաճակատում, այնպես էլ դիվանագիտական աշխատանքներում առկա խոչընդոտների խորացմանը:
23:59 20.06.2025
Օձերը մեր շրջապատում. ի՞նչ պետք է իմանալՀայաստանում կա 21 տեսակի օձ, որոնցից թունավոր են միայն 4-ը՝ տափաստանային իժը, Դարևսկու իժը, անդրկովկասյան գյուրզան և փոքրասիական իժը: Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից: Բաց տարածքներում օձ տեսնելիս խորհուրդ է տրվում խուճապի չմատնվել և փորձել զգուշորեն հեռանալ, իսկ փակ տարածքներում՝ տեղափոխվել անվտանգ գոտի և զանգահարել 911: Եթե ձեզ կծել է թունավոր օձ՝ նույնպես […] ...
23:48 20.06.2025
Հայաստանը նախկինի պես հավատարիմ է տարածաշրջանում կայունության ու խաղաղության կառուցմանը․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում գրառում է արել՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Ստամբուլում կայացած հանդիպմանը։ «Ստամբուլում մանրակրկիտ մտքերի փոխանակում ունեցա նախագահ Էրդողանի հետ։ Քննարկեցինք Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, տարածաշրջանային իրադարձություններն ու մշտական երկխոսության կարևորությունը։ Հայաստանը նախկինի պես հավատարիմ է տարածաշրջանում կայունության ու խաղաղության կառուցմանը»,- գրել է վարչապետը։ […] ...
23:41 20.06.2025
Փրկարարները ոստիկանների հետ համատեղ կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձըՀունիսի 20-ին, ժամը 19:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևան քաղաքի Արտաշատի խճուղում գտնվող չշահագործվող շինություններից մեկի տանիքից։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։ […] ...
23:36 20.06.2025
Պետդեպ. Միայն Թրամփը կկայացնի որոշումներ Ռուսաստանի և Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ-ումՄիացյալ Նահանգներում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության վերաբերյալ որոշումներ կկայացնի միայն նախագահ Դոնալդ Թրամփը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «Միայն նախագահը (Թրամփը) կարող է որոշել, թե ինչպես շարունակել (Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության վերաբերյալ)», – ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։ Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգներն ուշադիր հետևում է Մոսկվայի և […] ...
23:24 20.06.2025
Իրանը մտադիր չէ բանակցություններ վարել, քանի դեռ Իսրայելը շարունակում է հարձակումներըԻրանը պատրաստ է շարունակել խորհրդակցությունները Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և այլ եվրոպական երկրների հետ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Ժնևում կայացած բանակցություններից հետո։ «Մենք աջակցում ենք «եվրոպական եռյակի»-ի և Եվրամիության մյուս երկրների հետ խորհրդակցությունների շարունակմանը և պատրաստ ենք նաև մոտ ապագայում ևս մեկ հանդիպում անցկացնել», – նրա խոսքերն է […] ...
23:16 20.06.2025
Մեսսին տուգանայինից խփած գոլերի քանակով մոտեցել է Պելեին«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին կարիերայում 68-րդ գոլն է խփել տուգանայինից, հայտնում է Onefootball-ը: «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրն այժմ 2 գոլով է հետ «Ֆուտբոլի արքա» Պելեից: Իսկ առաջատարն այս հաշվարկում Բրազիլիայի հավաքականի և ֆրանսիական «Լիոնի» նախկին, լեգենդար կիսապաշտպան Ժունինյո Պեռնամբուկանոն է: Նա կարիերայի ընթացքում տուգանայինից խփել է 77 գոլ: ...