Ինչի՞ շուրջ էին վիճում երկրապահները վարչության նիստից հետո – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+24.09 oC

Ինչի՞ շուրջ էին վիճում երկրապահները վարչության նիստից հետո

21:10 24.06.2018

Այսօր մոտ երեք ժամ տևած ԵԿՄ վարչության նիստից  ու դրան հաջորդած բուռն քննարկումներից հետո վարչության փոխնախագահ Համլետ Հայրապետյանը կարդաց նիստում ընդունած դատապարտող հայտարարությունը, որում շեշտեց`«դատապարտում են ոչ թե Մանվել Գրիգորյանին, այլ երևույթը, կատարվածն ու երկրում տեղի ունեցող  ցանկացած անթույլատրելի արարք»:

«Մանվել Գրիգորյանին նախ պետք է դատապարտի դատարանը, վերջիվերջո, անմեղության կանխավարկած կա: Չի կարելի էդպես միանգամից դնել»,- ասաց Հայրապետյանը:

Հայտարարության երկրորդ կետով վարչությունը կասեցնում է նախագահի լիազորությունները և  հանձնարարում է փոխնախագահներին ու վարչության անդամներին ստեղծել նախաձեռնող խումբ, ողջամիտ ժամկետում կազմակերպել վարչության  նիստ` համագումար հրավիրելու համար:

«Նախաձեռնող խումբը պետք է ստեղծվի այն բոլոր կռված տղաների, հրամանատարների հետ, որոնք այսօր տուն են վերադառնում,  որոնք ոչ մի տեղ չեն գնացել, եղել են մեր կողքին, ազատամարտիկներ են, նույն հրամանատարներն են, և նրանց բոլորին հետաքրքրում է երկրապահի ճակատագիրը, այսքան տարիներին երկրապահի ձեռք բերած բարի համբավը»,- ասել է ԵԿՄ վարչության փոխնախագահը:

Ի դեպ, մեզ հասած լուրերի համաձայն՝ ԵԿՄ վարչության նիստից հետո երկրապահները երկար ժամանակ հենց այդ հարցի շուրջ էին վիճաբանում` արդյոք պե՞տք է առաջիկա համագումարին մասնակցեն այն երկրապահները, ովքեր հեռացել են միությունից այս կամ այն պատճառով: Թե կառավարման ինչպիսի համակարգ կընտրվի՝ միանձյա, թե կոլեգիալ, Համլետ Հայրապետյանն ասաց համագումարը կորոշի: Երկրապահը նորոգվելու խնդիր ունի, բոլորը մի ծածկի տակ հավաքվելու խնդիր ունեն, ասաց Հայրապետյանը:

«Երկրապահը ապաքաղաքական կառույց է, բայց կան էնպիսի մարդիկ, որոնք ինչ-որ կուսակցության անդամ են: Ինչո՞ւ չէ: Անցած ընտրությունների ժամանակ,  եթե երկրապահը որոշում չի ընդունել, որ գնում է կոնկրետ քաղաքական ուժի հետ ընտրությունների, ազատ է գործել և ընտրություններում քվեարկել էն կուսակցության օգտին, որի անդամն է եղել»,- ասաց Հայրապետյանը:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

23:00 07.07.2025

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ուկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

22:40 07.07.2025

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

22:11 07.07.2025

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան  կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...

SHANTNEWS

22:00 07.07.2025

SHANTNEWS

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

21:57 07.07.2025

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...

BACK_TO_TOP