ԱՄՆ ռազմաօդային ուժերը Աֆղանստանում գրոհել են թալիբների դիրքերի վրա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+27.09 oC

ԱՄՆ ռազմաօդային ուժերը Աֆղանստանում գրոհել են թալիբների դիրքերի վրա

15:27 26.10.2020

Ամերիկյան մարտական ​​ինքնաթիռները գրոհել են երկրի կենտրոնի Վարդաքի նահանգում գտնվող «Թալիբան» արմատական ​​շարժման կողմնակիցների դիրքերի վրա: Այս մասին, աֆղանական 1 TV-ի փոխանցմամբ, հայտարարել է Աֆղանստանում ԱՄՆ ուժերի ներկայացուցիչ, գնդապետ Սոննի Լեգետը:

Նրա խոսքերով՝ երկուշաբթի գիշերը ամերիկյան ինքնաթիռները «կետային հարված են հասցրել Վարդաքի նահանգի Ներհի շրջանում գտնվող թալիբների դիրքերին»: Ինչպես նշել է Լեգետը՝ գրոհի արդյունքում ոչնչացվել է «Թալիբան»-ի հինգ զինյալ:

ԱՄՆ զինվորականը հավելել է, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերի գրոհը իրականացվել է «Աֆղանստանի անվտանգության ուժերը պաշտպանելու նպատակով և չի հակասում Կատարի մայրաքաղաք Դոհայում ԱՄՆ-ի և «Թալիբանի» միջև կնքված խաղաղության պայմանագրին»:

«Մենք հերքում ենք Դոհայում ձեռք բերված պայմանավորվածությունները խախտելու և խաղաղ բնակիչներին սպանելու մեղադրանքները»,- ասել է Լեգետը:

Ամերիկացի գնդապետի հայտարարության հետ գրեթե միաժամանակ Աֆղանստանի ՊՆ ներկայացուցիչն ասել է, որ «Վարդաքում կառավարական ուժերի հակահարձակման արդյունքում արմատական ​​շարժման 26 կողմնակից ոչնչացվել է»: Պաշտպանական գերատեսչության պաշտոնյան չի հիշատակել ԱՄՆ ռազմաօդային ուժերի գործողությանը մասնակցելու մասին:

ԱՄՆ-ի ռազմական ինքնաթիռների նախորդ հարձակումը Աֆղանստանում «Թալիբան» շարժման դիրքերի վրա տեղի էր ունեցել հոկտեմբերի 12-ին Հիլմենդում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսրայելը հայտարարել է Իրանի հրթիռային ենթակառուցվածքների վրա ավիահարվածների նոր ալիքի մեկնարկի մասին

11:13 21.06.2025

Իսրայելը հայտարարել է Իրանի հրթիռային ենթակառուցվածքների վրա ավիահարվածների նոր ալիքի մեկնարկի մասին

Իսրայելական բանակը հայտարարել է Իրանի հրթիռային ենթակառուցվածքների վրա ավիահարվածների նոր ալիքի մեկնարկի մասին: Բանակի մամուլի ծառայության այս հայտարարությունը տարածվել է գրեթե անմիջապես Իրանի կողմից Իսրայելի տարածքի վրա իրականացված վերջին հրթիռային հարձակումից հետո։ «Իսրայելի ռազմաօդային ուժերը մի շարք հարվածներ են հասցրել Իրանի կենտրոնական մասում գտնվող հրթիռային պահեստներին և արձակման ենթակառուցվածքային օբյեկտներին», – ասվում է բանակի հայտարարության […] ...

Բաղդասարյանն ու Գյուլումյանը եզրափակչում են․ World Challenge Cup

11:00 21.06.2025

Բաղդասարյանն ու Գյուլումյանը եզրափակչում են․ World Challenge Cup

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող սպորտային մարմնամարզության World Challenge Cup հեղինակավոր մրցաշարում Էրիկ Բաղդասարյանը և Ռոբերտ Գյուլումյանը դուրս են եկել առանձին վարժությունների եզրափակիչ: Բաղդասարյանը հաղթահարել է հենացատկի և զուգափայտի որակավորման փուլը, Գյուլումյանը մարզագործիքում դուրս է եկել եզրափակիչ: Ավելի վաղ Գյուլումյանը եզրափակիչ էր դուրս եկել նաև նժույգ թափերում: ...

Իրանն իրավունք ունի միջուկային տեխնոլոգիաները օգտագործել խաղաղ նպատակներով․ Պուտին

10:47 21.06.2025

Իրանն իրավունք ունի միջուկային տեխնոլոգիաները օգտագործել խաղաղ նպատակներով․ Պուտին

Իրանն իրավունք ունի մշակել միջուկային ծրագիր և օգտագործել միջուկային տեխնոլոգիաները խաղաղ նպատակներով: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Sky News Arabia հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Իրանն իրավունք ունի միջուկային տեխնոլոգիաների խաղաղ նպատակներով կիրառման ծրագրեր ունենալ», – ասել է Ռուսաստանի նախագահը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է Իրանին, «ինչպես նախորդ տարիներին, տրամադրել անհրաժեշտ օգնություն և աջակցություն» […] ...

Վուչիչը կարծում է, որ ԱՄՆ-ն պատրաստվում է հարվածել Իրանին

10:32 21.06.2025

Վուչիչը կարծում է, որ ԱՄՆ-ն պատրաստվում է հարվածել Իրանին

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքում աճող լարվածության վերաբերյալ և հայտարարել, որ Միացյալ Նահանգները, հավանաբար, պատրաստվում է հարվածել Իրանին: Նա նաև դիվանագիտական ​​լուծման հույս է հայտնել : «Հուսով եմ՝ սխալվում եմ, քանի որ արդեն չափազանց շատ ուժեր են ներգրավված։ Երրորդ ամերիկյան ավիակիրն իր ամբողջ կոնտինգենտով շարժվում է ոչ միայն դեպի Հնդկական օվկիանոս, […] ...

Մբապեն դուրս է գրվել հիվանդանոցից

10:10 21.06.2025

Մբապեն դուրս է գրվել հիվանդանոցից

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն դուրս է գրվել հիվանդանոցից։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Մբապեն տնային պայմաններում կշարունակի բուժումը և աստիճանաբար կվերադառնա մարզումներին: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆրանսիացի ֆուտբոլիստի ինքնազգացողությունը վատացել է, և նա փակվել է հյուրանոցի համարում: Բժիշկները պարզել էին, որ նրա մոտ ստամոքսաաղիքային բորբոքում է: ...

Հրդեհ վագոն-տնակում

09:50 21.06.2025

Հրդեհ վագոն-տնակում

Հունիսի 20-ին, ժամը 20:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջրաշեն թաղամասի 3-րդ փողոցում այրվում է վագոն-տնակ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ջրաշեն թաղամասի 3-րդ փողոցում գտնվող վագոն-տնակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:28-ին, մարվել՝ 22:07-ին: Այրվել են վագոն-տնակը […] ...

BACK_TO_TOP